Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

փորձեք բանակցել,

ԱՕ Հոդված 148.

Աշխատանքը գիշերային ժամանակ 1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:
3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ:
4. Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո:
5. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն) 
6. Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Եթե աշխատում եք հերթափոխով (8ժամյա), բայց գործատուն ցերեկային է վարձատրում՝ ապա դա հակասում է օրենքին։ Պետք է դիմեք Ձեր կազմակերպության ղեկավարությանը՝ այս պահի հետ կապված՝ Ձեր աշխատավարձի վերանայման անհրաժեշտության խնդրով։