22/10/2026

հարկային հաշիվ

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում:

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, ստացել է հարկային հաշիվ, որի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը վճարվել է հովանավորի կողմից: Կասեք խնդրում եմ՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում և օրենսգրքի ո՞ր հոդվածով է այն սահմանվում։

Araksya.

Շրջ. հարկով աշխատող բեռնափոխադրման ծառայություն մատուցող ՍՊԸ գնված վառելիքը կարո՞ղ է նվազեցնել, թե ոչ, եթե բենզալցակայաններից ունի ստացված հարկային հաշիվներ ու հաշիվ վավերագրեր:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությանը դրամարկղից կանխիկ գումար է տրվել առաշիվ անձին գործընկերոջ կրեդիտորական պարտքը մարելու համար: Առհաշիվ անձը գումարը փոխանցել է գործընկերոջ բանկային հաշվին: Հարցս հետևյալն է՝ արդյոք դա կարո՞ղ է դիտվել որպես կանխիկ գործարք: Նշեմ, որ փոխանցման հիմք հարկային հաշվի գումարը ներառյալ ԱԱՀ-ն կազմում է 480 000 ՀՀ դրամ և արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում:

Սառա․

Բարև ձեզ։
Կարող եք ասել՝ եթե 2019թ-ին 3 հատ ապրանք եմ առաքել, սակայն դա պետք է հիմա ճշգրտեմ, 3-ի փոխարեն նշեմ 10 հատ, ինչպե՞ս կարեղ եմ իրականացնել այս գործընթացը, խնդրում եմ մանրամասն գրել:
Շնորհակալություն։

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։

Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։

Գևորգ Հակոբյան․

Խնդրում ենք ձեզ պարզաբանել․ ճշգրտվող հաշիվների դուրս գրման դեպքում արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ վավերագրի «Առաքման ամսաթիվ» տողում ո՞ր ամսաթիվն է նշվում՝ ճշգրտվո՞ղ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը, թե՞ տվյալ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը:

Օրինակ՝ եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել 04.11.2019թ., իսկ ճշգրտվող հաշիվը դուրս է գրվում 20.05.2020թ., ապա «Առաքման ամսաթիվ» տողում նշվում է 04.11.2019թ., թե՞ 20.05.2020թ․։

Աննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:

Վարդ․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն, որի գործունեությունը արտակարգ իրավիճակի հետ կապված կասեցված է, ունի վարձով տրված տարածք։ Կարո՞ղ ենք արդյոք դուրս գրել վարձակալության համար հաշիվը:

Աննա․

Բարև ձեզ: Ես ունեմ միկրոձեռնարկություն զբոսաշրջության ոլորտում, սակայն հաշիվ դուրս գրելուց նշվել է զբոսավարի ծառայություն էքսկուրսիաների կազմակերպման փոխարեն, ինչպե՞ս կարող եմ այդ հաշիվները ճշգրտել։

Հաշվապահ․

Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔

Հայկ.

Բարև ձեզ: Կխնդրեի օգնել, ունեմ այսպիսի հարց.

Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ. ստացել է իրավաբանական ծառայություններ, համաձայն պայմանագրի՝ ծառայության գինը կազմել է 480 000 դրամ: Պայմանագրում նշված է վճարման պայմանների և ժամկետի մասին: Գումարը ամբողջությամբ փոխանցվել է և ձևակերպվել որպես տրված կանխավճար, սակայն դիմացի կողմը հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրել: Արդյո՞ք կարելի է առանց հաշիվ-ապրանքագրի կամ ակտի այդ գումարը ծախս ճանաչել, և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն:

Նարեկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:

Կանխավ շնորհակալություն:

Նելլի․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

Արմինե․

Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։

Գարեգին.

Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:

Մարտին.

Խնդրում եմ պատասխանել, թե այլևս հարկային տեսչություն չի՞ ներկայացվելու ՏԵՂԵԿԱՆՔ՝ դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ: Շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝

1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով: