Tag: Հարկային օրենսգիրք

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Արա.

Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Կարդալ ավելին Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Հարկային օրենսգրքի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ

Խորհրդարանը քվեարկության դրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

72 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Աղբյուր` Panorama.am

Կարդալ ավելին Հարկային օրենսգրքի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ

Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Մանրամասն

Կարդալ ավելին Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:

Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Մանրամասն

Կարդալ ավելին Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները

ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մաս

Լևոն Մ.

Խնդրում եմ պարզաբանել ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի կիրառումը:

Կարդալ ավելին ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մաս

Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք.
ՀՀ ՀՕ 135-րդ հոդվածում ասվում է` շահութահարկի կանխավճարը 20 տոկոս է կազմում, իսկ “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում` 18.75 տոկոս:

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարի հետ կապված

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ

263

Արմեն.

Հարգելի գործընկերներ, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ: Արդյո՞ք 2017թ-ին այդ շեմը գերազանցած կազմակերպությունները 2018-ին չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ

Ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը

261

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և վճարում է հաստատագրված վճար այդ գործունեության համար: Ճի՞շտ է արդյոք, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքով հաստատագրված վճարը դուրս է գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը