Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե ՏՏ գործունեություն իրականացնող ԱՁ-ն, որն օգտվում է շրջանառության հարկի 1 % արտոնությունից, ցանկանում է ներմուծել ՌԴ կաշվե պայուսակներ վաճառքի նպատակով: Այս դեպքում․
- Հնարավո՞ր է կատարել ԱՁ-ով և չկորցնել 1%-ի արտոնությունը
- Թե՞ բացել ՍՊԸ, այդ դեպքում ԱՁ-ն կարո՞ղ է գործել առանց փոխկապակցված համարվելու

Բարև Ձեզ։ Կարիք չկա ՍՊԸ բացելու, կարող եք ՏՏ ոլորտի համար շրջանառության հարկը հաշվարկել 1% դրույքաչափով, իսկ առևտրի համար՝ 10% – ձեռքբերման ծախսերի 9.5%։
ՍՊԸ բացելու դեպքում կառաջանա փոխկապակցվածություն, եթե ՍՊԸ բացվի նույն անձի անունով։