Tag: հարկեր և տուրքեր

Կրիպտոարժույթի առք և վաճառք

Գևորգ Ղահրամանյան․

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ կրիպտոարժույթի առք ու վաճառքով միջազգային կրիպտոարժույթի բորսաներում, կխնդրեի պարզաբանենք՝ առք ու վաճառքից ստացված եկամուտներից ես ինչպե՞ս և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Կրիպտոարժույթի առք և վաճառք

ՏՏ ծառայություններ

Թինա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵՏՄ երկրներց ստացված ՏՏ ծառայությունները հարկային առումով ի՞նչ պարտավորություն է առաջացնում հաշվետվության և վճարների տեսանկյունից։ ԱԱՀ-ով աշխատող ընկերություն ենք։ Խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածներին։ Շնորհակալ եմ պատասխանների համար։

Կարդալ ավելին ՏՏ ծառայություններ

Շահութահարկի կանխավճար

Նարինե․

Բարի աշխատանքային օր բոլորին։ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը, իսկ շահութահարկի վճարման ենթակա գումարը կազմում է մոտ 50 000 ՀՀ դրամ։ Շահութահարկի կանխավճարներ տվյալ (2023թ) տարում ևս չեն արվելու, չէ՞։

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճար

Ակցիզային հարկի պարտավորություն

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ակցիզային հարկի պարտավորություն

Հարկերի կրկնակի վճարում

Արտեմ․

Բարև, հարգելիներ: Եթե ՍՊԸ-ն կրկնակի է մուծել ներմուծման հարկերը՝ մի անգամ բանկային հաշվից, այնուհետև մաքսատան բանկոմատից, ինչպե՞ս կարող եմ ձևակերպումները տալ:

Կարդալ ավելին Հարկերի կրկնակի վճարում

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Նանա․

Բարև Ձեզ։ էլոսի սարք եմ ուզում գնել, տարածք վարձել և սկսել զբաղվել մազահեռացմամբ: Կասե՞ք՝ ԱՁ գրանցման դեպքում ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու:

ՀԴՄ սարք պե՞տք է գնեմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

11 հետաքրքիր փաստեր հարկերի մասին

հետաքրքիր փաստեր

1. Շքեղության հարկ

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2013թ-ին հաստատեց “շքեղության հարկը”, որը հաշվարկվում էր 1 մլն եվրոյից բարձր եկամուտների 75 %-ի չափով: Շատ հարուստներ տեղում փոխեցին իրենց քաղաքացիությունը: Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն որոշեց, որ ավելի էժան կլինի ռուս լինելը, և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:

2. Օդի հարկը Բյուզանդական կայսրությունում

Բյուզանդիայում համարում էին, որ օդը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Եվ եթե փոքր տնակները օդի պակաս չէին առաջացնում, ապա մեծ շինությունները ավելի շատ օդ էին իրենց մեջ տանում, այդպիսով այնտեղ ապրողները որպես հատուցում պետք է վճարեին օդի հարկ` կախված շինության չափերից:

3. Չբացահայտված սպանության հարկ

Միջնադարյան Գերմանիայում գործում էր սպանության հարկ, սակայն այն վճարում էր, բնականաբար, ոչ թե մարդասպանը, այլ համայնքի ղեկավարը: Հարկի գումարը որոշվում էր չբացահայտված սպանությունների քանակին համապատասխան:

Մանրամասն
Կարդալ ավելին 11 հետաքրքիր փաստեր հարկերի մասին

Ներմուծում և վաճառք

Մարիաննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին – ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ներմուծում և վաճառք

Հեռավար աշխատանք

Մանե.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Գրանցել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին որպես աշխատող (ունի սոց. քարտ), սակայն աշխատողը վերադարձել է ՌԴ և աշխատանքը կատարում է այնտեղից: Կարո՞ղ է այդ փաստը կազմակերպության համար առաջացնել այլ հարկային պարտավորություններ, բացի աշխատողի աշխատավարձը։

Կարդալ ավելին Հեռավար աշխատանք

Հարկման դաշտի ընտրության դիմում

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն բացվել է 01.03.2023թ.-ին, ե՞րբ պետք է տամ հայտարարությունը։

Կարդալ ավելին Հարկման դաշտի ընտրության դիմում

Տուրիստական գործակալություն

Էլինա․

Բարև Ձեզ։
Ունեմ ԱՁ՝ տուրիստական գործակալություն։ Ես տուրօպերատորից փաթեթը վերցնում եմ ու վերավաճառում եմ հաճախորդին` արժեքի վրա ավելացնելով իմ միջնորդավճարը։ Հաճախորդը վճարում է ինձ, ես այդ գումարից հաշվանցում եմ ինձ հասանելիք մասը ու օպերատորին փոխանցում փաթեթի արժեքը (նետտո)։ Կասե՞ք խնդրում եմ՝ ես փաստաթղթային ի՞նչ պետք է անեմ (ինվոյս), ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրեմ։ Միկրո եմ։ Բայց եթե հաշիվ գրեմ հաճախորդին, ընդամենը մի 2 ամսում միկրոյից կթռնեմ ու գրեթե իմ միջնորդավճարի չափով պետք է հարկ վճարեմ։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Տուրիստական գործակալություն

Ներմուծում երրորդ երկրից

Նորա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Կարդալ ավելին Ներմուծում երրորդ երկրից

Հարկատեսակի դիմում

Էլինա․

Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Հարկատեսակի դիմում

Շրջանառության հարկի վերաբերյալ

Կարեն․

Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:

Հարց․ կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում այս միտքը։ Եթե կարելի է՝ օրինակ կբերե՞ք։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի վերաբերյալ

Ատամնատեխնիկը որպես միկրոձեռնարկատիրություն

Լուսինե․

Բարև ձեզ։ ԱՁ-ն տեխնիկի ծառայություն է մատուցում ատամնաբուժարանին, պատրաստում է օրինակ պրոթեզներ, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։

Կարդալ ավելին Ատամնատեխնիկը որպես միկրոձեռնարկատիրություն

Ապրանքների առաքում

Նելլի.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առաքմամբ (օրինակ՝ դեղատնից վերցնում է ապրանքը, առաքում է հաճախորդին) ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

Կանխավ շնորհակալ եմ

Կարդալ ավելին Ապրանքների առաքում

Գյուղատնտեսական կոոպերատիվ

Արմինե․

Բարև Ձեզ։ Գյուղատնտեսական կոոպերատիվները հարկային ո՞ր դաշտով պետք է աշխատեն։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական կոոպերատիվ

Ապրանքներ Չինաստանից

Բաբկեն․

Ողջույն, ունեմ հետևյալ հարցը, կխնդրեմ` օգնեք, նախօրոք շնորհակալ եմ: Չինաստանից պատվիրել եմ ականջակալներ 8 հատ քանակությամբ 29,5 յուան (1650 դրամ) արժողությամբ որպես նվեր մոտ բարեկամներիս համար, ոչ վաճառքի` որպես ամանորյա նվեր. ապրանքը ուշ է տեղ հասնում ու պահվում մաքսայինում: Այնինչ` միևնույն ժամանակ դրանից թանկ արժողությամբ ապրանքներս գալիս, հասնում են ինձ: Մաքսայինում պարտավորեցնում են հարկ վճարել` պատճառաբանելով` քանակն է շատ: Ի պատասխան նրան, որ ասում եմ` ընդհանուր ապրանքիս համար վճարել եմ ~13.200 դրամ, պլյուս 8000 դրամ Գլոբբինգին բերելու համար, եթե վաճառելու լինեի գոնե 50 հատ կպատվիրեի, ասում են` եթե 6-7 հատ լիներ, չէիր վճարի: Իրենց բրոկերները պարտավորեցնում են ինձ վճարել 30,000 դրամ ապրանքը հանելու համար, այն դեպքում, երբ այդ ականջակալների գին-որակը չարժեն այդ գինը: Կխնդրեմ` տրամադրել հստակ օրենք, ըստ որի կկարողանամ հասկանալ` ինչքան պետք է վճարվի, քանի որ ապրանքիս գինը չի անցնում 200€ և մեծ քանակություն չի վաճառքի համար: Չինական ծրագրում վճարածս գումարի կտրոնն ունեմ, տպել եմ, ասում են` «մենք չենք հասկանում` ինչ է գրված», էն դեպքում, երբ գինը 1 հատի ու ընդհանուրի պարզ երևում են: Նախօրոք շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ապրանքներ Չինաստանից

Օդային ուղևորափոխադրումներ

Մանե․

Բարի օր, որևէ մեկը կարո՞ղ է տեղեկատվություն տրամադրել օդային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների պարտադիր վճարների, հարկային օրենսդրության դրույթների վերաբերյալ կամ հղումներ փոխանցել։

Կարդալ ավելին Օդային ուղևորափոխադրումներ

Դիզայներական ծառայությունների մատուցում

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․

1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։

2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Կարդալ ավելին Դիզայներական ծառայությունների մատուցում

Ոչ նյութական ակտիվի մաշվածք

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: 2022 թ. Հուլիս ամսին պետության կողմից ստացել է լիցենզիա գործունեության իրականացման համար 1 տարի ժամկետով 500 000 դրամ: 2022 թվականի նոյեմբեր ամսին դադարեցրել է գործունեությունը: Հարց՝ ոչ նյութական ակտիվի մաշվածքը 2022 թվականի համար ամբողջությամբ ծախսագրելու դեպքում կլինի՞ որևէ խնդիր։

Կարդալ ավելին Ոչ նյութական ակտիվի մաշվածք

Ինքնազբաղված անձ

Կարինե․

Բարև ձեզ, ես մատուցելու եմ թարգմանչական ծառայություններ: Կարո՞ղ եմ գրանցվել որպես ինքնազբաղված անձ և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրել կազմակերպությանը։ Եթե այո, ապա ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ստացված գումարից։ Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինքնազբաղված անձ

Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Լաուրա․

Բարի օր եմ մաղթում։ Եթե ֆիրման ֆիզ․ անձից գնում է գույք, ի՞նչ փաստաթղթով է դա իրականացվելու, և ֆիզ․ անձի համար քանի՞ տոկոս ի՞նչ հարկի պահում պետք է կատարվի։ Նախապես շնորհակալ եմ օգնելու համար։

Կարդալ ավելին Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Ծրագրային ապահովման ծառայություններ

Աստղ․

Բարև Ձեզ: 2022 թվականին մեր ԱԱՀ–ով աշխատող ընկերությունը ծրագրային ապահովման ծառայություններ է մատուցել ՌԴ ֆիզ․ անձերին և ստացել գումարներ: Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինքնահաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ծրագրային ապահովման ծառայություններ

Վարկի արտացոլում հաշվետվության մեջ

Աննա․

Բարև Ձեզ: Եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող ՍՊԸ-ն վարկ է վերցրել գործունեության ընդլայնման համար, հարկային առումով ինչ որ պարտավորություններ առաջանու՞մ են՝ հաշվետվությունների մեջ ցույց տալու կամ այլ:

Կարդալ ավելին Վարկի արտացոլում հաշվետվության մեջ

Yandex առաքումներ

Հասմիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ շտապ է, անձը յանդեքսի պատվերները առաքում է հասցեներով, իր ստանալիք վճարը այդ առաքման դիմաց վճարվող գումարն է։ Յանդեքսը պարտադրում է առաքողին ա/ձ բացել, ամեն ամիս առաքումից առաջացած գումարի չափով յանդեքսի հաշիվ դուրս գրի, որպեսզի փոխանցվի իր հաշվին, հարցս է՝ կարո՞ղ է ա/ձ- ն միկրոյով աշխատի։

Կարդալ ավելին Yandex առաքումներ

Բնակարանի վաճառք

Վահե․

Բարև Ձեզ: Ֆիզիկական անձը վաճառում է բնակարան, որն իրեն է պատկանում արդեն 30 տարուց ավելի: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան վաճառքի ժամանակ:

Կարդալ ավելին Բնակարանի վաճառք

Ոսկյա զարդերի վաճառք

Ալինա․

Բարև ձեզ։ Ոսկյա զարդերի վաճառքը ինչպե՞ս է հարկվում ԱՁ-ի դեպքում, ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել։

Կարդալ ավելին Ոսկյա զարդերի վաճառք

Անշարժ գույքի նվիրատվություն

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

Կարդալ ավելին Անշարժ գույքի նվիրատվություն

ԱՁ դրոշմանիշային վճար

Գևորգ․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ դրոշմանիշային վճար