22/10/2026

ՀԴՄ

Անի.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Նաիրա.

Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:

Գոռ.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ բացել, միկրոձեռնարկատիրություն է ձևակերպված, բանջարեղենի խանութ է, ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է տամ:

Հասմիկ․

Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Նման խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՁ-ն դեռ 2019թ.-ին ՀԴՄ հայտ է տվել՝ ընտրելով տարաժամկետ վճարումը, վճարել է 10 000 դրամ, ՊԵԿ-ը հաստատել է հայտը, բայց ՀԴՄ այդպես էլ չենք ստացել, ՀԴՄ ստուգման են եկել, այժմ ցանկանում են տուգանել։ Ինչպե՞ս կարող ենք բողոքարկել, որևէ բողոքարկման օրինակ կարո՞ղ եք ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ arminnayan շնիկ gmail.com։ Նախապես շնորհակալություն։

Հայկ.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:

Արմինե․

Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։

Սարգիս.

Բարև ձեզ։ Ես հետևյալ հարցերը ունեմ.
Երեկ ԱՁ բացեցի հանրային սննդի կետի համար։ Ուզում եմ իմանալ մյուս քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ ո՞նց և որտեղի՞ց ձեռք բերել ՀԴՄ, էլ․ ստորագրություն, ո՞նց շրջ. հարկ մուծելու հայտարարություն 20 օրում անել, եթե ՀԴՄ չկա, ի՞նչ թուղթ և որտեղի՞ց հանել, որ չտուգանեն։ Ի՞նչ տեղեկատվության լինքեր կան։

Սահակ Մարգարյան.

Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։

Լուսինե.

Կներեք, որ խնդրեմ, կպատասխանե՞ք՝ միկրոբիզնեսով աշխատելու համար ամսական, տարեկան և եռամսյակային ո՞ր համարի հաշվետվությունները պետք է ներկայացնենք: Եվ մի հարց էլ՝ ՀԴՄ ապարատ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել, առայժմ աշխատում եմ հին ՀԴՄ ապարատով, նորը ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել:

Աշոտ.

Զբաղվում եմ հյուրատնային գործով և զբոսաշրջիկներին սնունդով ապահովելով, ինչպես նաև կատարում եմ հուշանվերների վաճառք: Անցած տարի աշխատել եմ որպես ընտանեկան գործունեություն ծավալող ՍՊԸ և չեմ անցել 24 մլն դրամը: Անցած տարի հունվար ամսին դիմել եմ նոր սերնդի դրամարկղային մեքենայի համար, մուծել եմ 60 000 դրամ, մինչ այժմ չեմ ստացել: Կարո՞ղ եմ դիմել միկրոբիզնեսի համար, ինչպե՞ս պետք է աշխատեմ՝ հյուրատունն առանձին, առևտուրն առանձի՞ն, թե՞ միասին: Իմ հին սերնդի դրամարկղային մեքենան չի աշխատում, և չեն վերանորոգում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Հայկ.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը:

Կանխավ շնորհակալություն:

Գարիկ.

Բարև ձեզ!

1) Ո՞վ կարող է ասել՝ միկրոձեռնարկատիրության անցման դեպքում պետք է ամսակա՞ն հաշվետվություն ուղարկել ՊԵԿ, թե՞ եռամսյակը մեկ անգամ:

2) Եթե անցել ես միկրո հարկատեսակին և ՀԴՄ կտրոն չես տրամադրել, որքա՞ն է կազմելու տուգանքը 150 000 + 25 000, թե՞ այլ ավելի բարձր գումար: Սա ցանկանում եմ պարզել, քանզի մինչ օրս դեռ ՀԴՄ չեմ կարողանում ստանալ, չնայած արդեն կես տարուց ավել է, ինչ դիմում է ներկայացրել ՊԵԿ:

Կանխավ շնորհակալություն:

Գարեգին.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:

Կանխավ շնորհակալ եմ:

Արտակ.

Ողջույն:
Բանկում վճարում կատարելուց հետո ՊԵԿ-ի համակարգով դիմել ենք նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար, բայց մի քանի ամիս հայտը անպատասխան թողնելուց հետո հիմա դա ընդհանրապես չի երևում ՀԴՄ դիմումների բաժնում: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչպես և ում է պետք դիմել կատարված վճարումը հետ ստանալու համար, քանի որ նոր սերնդի ՀԴՄ, կարծես, առաջիկայում չեն էլ տրամադրվելու, ու նորից դիմելու իմաստ չկա:

Արա.

Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով, շուկայում նոր սերնդի ՀԴ մեքենա չկա: Հիմա այդ կազմակերպությունը դարձել է ավելացված արժեքի հարկ վճարող: Ինչպե՞ս ներկայացնի տեղեկություն հդ մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ, արդյո՞ք գործարկելի է հաշվետվության 60 ձևը:

Աննա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք տեղեկացնել՝ ԱԱՀ-ով չհարկվող կազմակերպությունը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամ ընդունելիս իրավասու՞ է կազմել մուտքի օրդեր և, միաժամանակ ունենալով ՀԴՄ, չտպել կտրոն:

Գայանե․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն ծաղկի առևտրով է զբաղվում, ՀԴՄ անորոշ ժամկետով չեն տրամադրում՝ չկա, կարո՞ղ է արդյոք յուրաքանչյուր վաճառքի դիմաց դուրս գրել հաշիվ-ապրանքագիր, մինչև ՀԴՄ-ի հարցը լուծվի։

Մարիամ.

Խնդրում եմ օգնել: Եթե ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջ. հարկով և հաշիվ վավերագիր եմ գրել ֆիզիկական անձին, ինչպե՞ս է կատարվում վճարումը, եթե ԱՁ-ն չունի ՀԴՄ և ոչ էլ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ։

Հասմիկ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել: