Գերավճար միասնական հաշվին

Լիկա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևայն է. ՀՈԱԿ-ը հարկային տեսչությունում ունի գերավճար միասնական հաշվում /եկամտային հարկի գծով/, որը ՀԾ-ում ժամանակին որպես մնացորդ չի մուտքագրվել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ձևակերպում պետք է տալ՝ 1․ սխալն ուղելու համար, 2․ դ-տ պարտքի հաշվին կ-տ պարտքի մարում հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

դտ 524 կտ 225,ես այս կարծիքին եմ, որ պարտքի հաշվին մարվի հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։

Լիկա
Լիկա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի՛ Տիգրան, ձեր նշած ձևակերպումն իմ կարծիքով կլինի երկրորդը, քանի որ 2252 հաշվին սկզբնական մնացորդ /դ-տ պարտք/ չի մուտքագրվել։ Բնականաբար պարտք չի երևում , պետք է տալ այնպիսի ձևակերպում, որ 2252 հաշվին երևա գերավճար։Խնդրում եմ օգնել, տալ այդ ձևակերպումը։Շնորհակալություն։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Լիկա

հաշվի առեք որ հանրային հատվածի հաշվային պլան կիրառող չեմ ու գրածը ունի խորհրդատվական բնույթ
524 հաշվի նկարագիրը սա է,
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է բյուջեի նկատ­մամբ առա­ջա­ցած կարճաժամկետ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ այդ պար­տա­­վո­րութ­յունների մարումը, ինչպես նաև անուղղակի հարկերի գծով հաշվանցվող գումար­ները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է բյուջեին ունեցած կրեդիտորական պարտ­քը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջաց­ման դեպքում այն ձևակերպվում է որպես բյուջեի գծով դեբիտորական պարտք:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում դտ 225 կտ 524,