24/10/2026

ձևակերպում

Սերգեյ․

Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։

Կարեն.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։

1693
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը (թեստ #13)

1 / 10

Հիմնական արտադրության բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․

2 / 10

Հաշվարկային հաշվում ստացվել է գումար բաժնետերերից՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում

3 / 10

Հաշվարկվել է հիմնական արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը․

4 / 10

Ծախսվել են նյութեր վարչական կարիքների համար․

5 / 10

Հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը․

6 / 10

Սարքավորման տեղակայման համար հաշվարկվել է աշխատավարձ․

7 / 10

Մատակարարից ապառիկ ձեռք են բերվել տեղակայման ենթակա սարքավորումներ․

8 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է նյութերի պակասորդ․

9 / 10

Մանրածախ խանութի դրամարկղում ստացվել է հասույթ ապրանքների իրացումից․

10 / 10

Հայտարարվել են բաժնետերերի տարեկան շահաբաժինները․

Լիա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։

Գրիգոր.

Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Թամարա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի անհուսալի դտ պարտքեր, որոնք չեն ներառվել տարեկան շահութահարկի հաշվետվության մեջ: Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ կարող եմ անել և ի՞նչ ձևակերպումներով: Կանխավ շնորհակալություն, հատկապես Տիգրանին, Ներսեսին և Ալլային։

Մանուկ.

Կառուցվող շենքի վաճառքի ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը ե՞րբ է առաջանում՝ երբ գնելու իրավունքի պայմանագի՞ր է կնքվում ու կանխավճար ստացվում հատուկ հաշվում, թե՞ ավարտական ակտից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման պահին: Ինչպե՞ս են հաշվարկվում յուրաքանչյուր վաճառվող բնակարանների իրացվող ինքնարժեքները՝ դտ711 կտ 215: Կանխավ շնորհակալ եմ:

Արև.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է 3-րդ երկրից 2017թ-ի օգտագործված էքսկավատոր: Մատակարարի հաշիվ ապրանքագրում գինը նշված է 52մլն դրամ, գնահատողի կողմից գնահատվել է 61մլն դրամ, մաքսայինը ներմուծման արժեք սահմանել է 56 մլն դրամ: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Արա.

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։

Էդգար.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ գործողության ձևակերպումները։ 216 հաշվում ունեմ ապրանքի մնացորդ, որի վերամշակումից հետո ստացել եմ երկրորդական հումք, որը ենթակա է վաճառքի։ Գործունեությունս իրականացնում եմ հարկման ընդհանուր համակարգում։

Ալլա.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե վաճառքի ԱԱՀ ավելի փոքր է քան ձեռք բերման ԱԱՀ, այդ դեպքում պակասեցում չի՞ արվում ԱԱՀ-ի դտ-ից, նման դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում։