29/10/2026

ներմուծում

Արմինե․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը սեպտեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմում է 2 821 244, վճարվել է ներմուծման մաքսատուրք՝ 564 249, բնապահպանական հարկ՝112 850 և ԱԱՀ՝ 677 099։ Վաճառվել է 28․03․2025-ին, 4 140 000 դրամով (ներառյալ ԱԱՀ)։ Հաշվարկվել է մաշվածություն 218 650 դրամ։ Խնդրում եմ ասել, թե որքան շահութահարկ կառաջանա այս դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Նարեկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի ժամանակ առաջանում է մաքսատուրք և ԱԱՀ։ Հարցս հետևյալն է՝ մաքսատուրքը և ԱԱՀ-ն ավելանու՞մ է ապրանքի արժեքին և համարվու՞մ է ծախս 2025թ-ի համար։

Գայանե․

Բարև Ձեզ, Wildberries-ում վաճառքներ անելիս Չինաստանից գնված ապրանքի համար թղթային ինվոյս ունենալը հի՞մք է ծախսերի նվազեցման համար։ Եվ ապրանքների վաճառքի դեպքում պե՞տք է հաշիվ դուրս գրել և ու՞մ անունից։

Հասմիկ․

Բարև ձեզ, կազմակերպությունը կազմակերպում է ներմուծում Չինաստանից՝ կտորեղեն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծումը սկզբից մինչև վերջ իրականացնելու համար։

Լիանա․

Բարև ձեզ։ 3-րդ երկրից ներմուծվել է ապրանք, որի մաքսային արժեքը ավելի բարձր է, քան ինվոյսի արժեքը։ Այս դեպքում ապրանքի սկզբնական արժեքը դրամով ո՞րն ենք համարում՝ մաքսայի՞ն, թե՞ ինվոյսային արժեքը։

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ձեռք է բերել երրորդ երկրից էլեկտրամոբիլ։ Ձեռք բերման գինը կազմել է 19 900 000 ՀՀ դրամ (հաշիվ արանքագիր, տրանսպորտի տեղափոխման ծախս, բնապահպանական հարկ, մաքատուրք, բրոքերի գումար), հիմա ուզում ենք վաճառել ՌԴ ֆիզ.անձի: Մեքենան գրանցված է, ձևակերպվել է որպես հիմնական միջոց: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ, ինչպե՞ս պետք է ԱԱՀ-ի հաշվետվությունը ներկայացնեմ (արտահանում ու քանի %)։

Հասմիկ․

Չինաստանից ՍՊԸ ներմուծել է էլեկտրամոբիլ որպես հիմնական միջոց: Ինչպե՞ս պետք է ձևակեպեմ նրա ձեռքբերման ինքնարժեքը ըստ հաշիվների՝ մեքենայի բեռնափոխադրման վճարը, ինվոյսը, բնապահպանական վճարը և բրոկերային ծառայությունը։

Հռիփսիմե․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն մանկական սրճարան է, որտեղ առկա են խաղային ատրակցիոններ, աշխատում է շրջհարկով և ցանկանում է Ռուսաստանից օգտագործված խաղային ատրակցիոն (մեծերի բոուլինգ) ներմուծել։ Կասե՞ք գործընթացը մաքսազերծման, և արդյո՞ք այդ ծախսը կարող ենք նվազեցնել։ Կանխավ շնորհակալություն։

Տաթև․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ առք ու վաճառք է իրականացնում, ապրանքները ձեռք է բերում Չինաստանից և անցնում մաքսայինով։ Խնդրում եմ նշել՝ ինվոյսը նվազեցնու՞մ է ծախսերը, թե՞ ոչ։

Էդգար․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ արդյո՞ք շրջանառության հարկով հարկվող և առևտրային գործունեությամբ զբաղվող ԱՁ-ները ներմուծման մասով ձեռքբերումները համաձայն ՀՕ 258 հոդվածի չի կարող համարել որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Կանխավ շնորհակալություն:

Դիանա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել․ ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, ինչ հաշվետվություններ է անհրաժեշտ հանձնել սարքավորում ներմուծելու համար։ Պարտադի՞ր է, որ հարկման ռեժիմը փոխվի ընդհանուր հարկման դաշտ, որ կարողանանք ներմուծել։ Եվ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն է՞լ պիտի հանձնենք։ Արտադրության համար է անհրաժեշտ սարքավորումը, ոչ թե վաճառքի: Կանխավ շնորհակալություն:

Արամ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ դադարեցման փուլում է, գրանցվել է, բայց գործնեություն չի ծավալել։ Հիմա ԵԱՏՄ սարքավորում պետք է ձեռք բերի գործնեության թեստավորման համար, կառաջանա՞ արդյոք 20 ԱԱՀ վճարելու պահանջ։

Նարեկ․

Ես նախատեսում եմ Ռուսաստանից ներկրել էլեկտրական ծխախոտներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալը՝ ինչպիսի՞ փաստաթղթեր և թույլտվություններ են անհրաժեշտ ներմուծման գործընթացի համար։ Ի՞նչ տեսակի հարկեր կառաջանան ներմուծման ժամանակ (Ներմուծման մաքսատուրք, ԱԱՀ և այլ հարկեր)։ Ի՞նչ հիմունքներով են հաշվարկվում մաքսային վճարները և հարկերը։ Կա՞ն արդյոք որևէ հատուկ սահմանափակումներ կամ կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրոնային ծխախոտների ներմուծմանը, որ պետք է հաշվի առնեմ։

Լուսինե․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ապրանք սարքավորումներ է ներմուծում Չինաստանից վաճառքի նպատակով։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ո՞ր ծախսերը պետք է նվազեցնի։ Շնորհակալ եմ։

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է։ ԵՏՄ -ից ներմուծել ենք բազային յուղ, դասակարգիչը՝ 2710199800, որը պետք է օգտագործվի որպես հումք՝ շարժիչային յուղ արտադրելու համար: Իրավիճակը. ԵՏՄ հաշվետվություն ենք ներկայացրել, և ավտոմատորեն հաշվարկվել է ներմուծման ակցիզային հարկ՝ գործող դրույքաչափով, որը վճարել ենք պետ բյուջե: Հարցը. արդյո՞ք պետք է վճարել նաև ԱԱՀ:

Նոնա․

Խնդրում եմ պարզաբանել: Կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում: Միասնական հաշվում ունի կուտակված ԱԱՀ-ի դեբետային գումար: Արդյո՞ք ԵՏՄ երկրից ներմուծվող ավտոմեքենայի ԱԱՀ-ը հնարավո՞ր է հաշվանցել այդ դեբետի հաշվին (այսինքն չվճարել ԱԱՀ-ն):

Մուշեղ․

Հարգելի փորձագետներ, խնդրում եմ օգնեք ինձ պարզաբանել հետևյալ հարցը.

Եթե ​​անհատն իր մեքենայով ԵԱՏՄ երկրից ներմուծում է անձնական օգտագործման ապրանքներ, ապա նա պարտավո՞ր է ԱԱՀ վճարել յուրաքանչյուր ապրանքի համար, թե՞ միայն այն ապրանքների համար, որոնք գերազանցում են 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն որոշման մեջ նշված թույլատրելի սահմանը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Պատվիրել եմ անձնական օգտագործման համար իր, մաքսայինը առաքանին պահել է, քանակը թույլատրվածից շատ է (իմ կարծիքով դա է խնդիր առաջացրել), ի՞նչ պետք է անեմ, որպեսզի բեռը ստանամ, և ի՞նչ վճարների հետ է կապված (բեռը 60 յուան է, փոխադրման վճարը 6 500֏)։

Հասմիկ․

Ո՞ր ժամանակաշրջանի հաշվետվության մեջ ( հուլիսի՞, թե՞ օգոստոսի) պետք է ԵՏՄ անդամ պետությունից ցույց տամ ներմուծումը, եթե այն ներմուծվել է 30.07.2024թ. , իսկ ԱԱՀ-ն վճարվել է 10.08.2024թ., եթե առաջնորդվում եմ 71 հոդվածի 3-րդ -ի բ կետով:

Կարեն․

Բարև Ձեզ։ Գնալու եմ Դուբայ և հետ գալուց ցանկանում եմ ինձ հետ երկու հատ փակ տուփով Iphone բերեմ։ Կասե՞ք՝ Զվարթնոցում մաքսային ստուգման ժամանակ խնդիր կլինի՞։ Առհասարակ ըստ օրենքի ես ինձ հետ որպես ուղեկցվող բեռ քանի՞ հատ փակ և/կամ բաց տուփով Iphone կարող եմ բերել։ Եվ մեկ էլ եթե համ էլ ցանկանում եմ հետը բերեմ notebook, այդ մասով ի՞նչ խնդիր կարող է լինել։ Թե՞ ապրանքները դիտարկվում են առանձին կատեգորիաներով, և հեռախոս ունենալը notebook-ին չի խանգարում։ Կխնդրեմ՝ ով լավ տեղեկացված է, հնարավորինս մանրամասն բացատրի, որ անակնկալի չգամ։ Շնորհակալություն։

Ալլա․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ներմուծել է սարքավորում, որի համար ԱԱՀ չի վճարել։ Եթե այդ սարքավորումը վաճառենք, ԱԱՀ պե՞տք է վճարենք։

Անի․

Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։

Աննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը ներմուծված կիսաֆաբրիկատների՝ ներմուծման հայտարարագրի մեջ նշված արժեքը կարո՞ղ է նվազեցնել շրջհարկի հաշվետվության մեջ։

Աիդա․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իրականացրել է ներմուծում ՌԴ-ից՝ ավտոպահեստամասեր, հաջորդ տարի անցել է ԱԱՀ-ի և ունեցել է ապրանքային մնացորդ, որը վաճառել է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք իրավունք ունի շրջհարկով աշխատելու ժամանակ ներմուծված ապրանքների ԱԱՀ-ն հաշվանցելու։