Մաքսային ծառայությունը առաքանին պահել է

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Պատվիրել եմ անձնական օգտագործման համար իր, մաքսայինը առաքանին պահել է, քանակը թույլատրվածից շատ է (իմ կարծիքով դա է խնդիր առաջացրել), ի՞նչ պետք է անեմ, որպեսզի բեռը ստանամ, և ի՞նչ վճարների հետ է կապված (բեռը 60 յուան է, փոխադրման վճարը 6 500֏)։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

եթե բեռը այդքան քիչ արժեք ունի, չէին պահի, հետաքրքրվեք ինչ խնդիր է, իսկ ՊԵԿ-ից պետք է ծանուցեին, իսկ ԱԱՀ վճարելը դեռ պարզ չի կա թե չէ,

Հասմիկ
Հասմիկ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Անչափ շնորհակալ եմ պատասխանի համար, ես ֆիզ. անձ եմ կարո՞ղ են բեռը դիտարկել որպես առևտրային քանակություն։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Հասմիկ

կարող է, այլ տվյալներ չեք գրել, կա չափաքանակ կամ գին ,քաշի տվյալ որ այո կարող է համարվել առևտրային քանակ,

Յուրի
Յուրի
1 տարի առաջ

Բարև ձեզ:)
Նույն խնդիրն էլ իմ մոտ է. Հաշվապահ է պետք, այդ հարցը լուծելու համար.

Ես էլ եմ փնտրում հաշվապահ: Ֆիզ. անձ եմ։

Հասմիկ
Հասմիկ
1 տարի առաջ
Ի պատասխան  Յուրի

Այլ տարբերակ չկա՞, պատվերը փոքր գումարի հետ է կապված, այդքան կբարդացնեն։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Յուրի

Ի՞նչ խնդիր է, գրեք։

Հասմիկ
Հասմիկ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Եթե անկեղծ չհասկացա ում էր հարցը ուղղված) բայց ես մի հաց ունեմ, կարո՞ղ եմ կարգավորել մաքսային մարմնի հետ առաջացած այս խնդիրը առանց բրոկերի և հաշվապահի միջնորդության։
Կանխավ շնորհակալ եմ

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Հասմիկ

հարցը ուղղված էր Յուրիին,