30/10/2026

շահութահարկ

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայությունների մատուցում, մինչև 01.07.25թ-ը աշխատել է շրջ. հարկով, իսկ 01.07.25թ-ից անցել է հարկման ընդհանուր համակարգ:

Հարց․ Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք 1-ին բաժինը լրացնելիս պետք է արտացոլել միայն 01.07.25թ-ից հետո ստացված եկամուտներն ու կատարված ծախսերը, իսկ 8-րդ բաժինը լրացնելիս պետք է արտացոլել ակտիվների և պարտավորությունների ամբողջ տարվա շարժը՝ սկսած 01.01.25թ-ից: Եթե այո, ապա այս դեպքում հաշվարկիս 1-ին բաժնի 85 կետում ստացված հարկային վնասի և 8-րդ բաժնի 33 կետում արտացոլված հարկային վնասի գումարները տարբեր թվեր են ստացվում, դա արդյո՞ք խնդիր չէ:

Արմինե․

Սիրելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող համարվող ԱՁ դադարեցման դիմում է ներկայացրել։ Այժմ ցանկանում է գործունեություն ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության համակարգում։ Արդյո՞ք դա հնարավոր է ԱՁ առկայության պայմաններում։ Շնորհակալություն։

Լիլիթ.

Բարև Ձեզ: ԱՁ-ն 2025թ.-ի մայիսին գնել է ՀԾ բազա՝ լինելով շրջանառության հարկ վճարող: Հուլիսից անցել է ԱԱՀ դաշտ: Արդյո՞ք շահութահարկում կարող ենք նվազեցնել դա, ու եթե այո որքա՞ն մասը:

Լակա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ․ կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ներմուծել է ձեռքի ժամացույցներ և նվիրել իր աշխատակիցներին և գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ինչպե՞ս ծախս ճանաչել, հարկվու՞մ է, թե՞ ոչ, կարո՞ղ եք նշել օրենքի հոդված։ Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։

Հովհաննես․

Բարև Ձեզ։ Աշխատում ենք շրջանառության հարկի դաշտում։ Ցանկանում եմ իմանալ՝ 2025թ-ի համար վճարած 60 000 սոց, 60 000 շահութահարկ և դրոշմանիշային վճարները կարո՞ղ եմ ծախս ճանաչել 2026թ առաջին եռամսյակի շրջհարկի հաշվետվության ժամանակ։ Շնորհակալություն։

Անահիտ․

Բարև ՁԵզ: Եթե Ա/Ձ-ն գործունեությունը դադարեցրել է ժամանակավոր՝ 207 հաշվետվությամբ, դադարեցված ամիսների համար պե՞տք է վճարի ամսական 10 000 (5 000 սոց. վճար, 5 000 շահութահարկ)։

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ-ում ստացել է ծառայություն 1 000 դոլլարի չափով դեկտեմբեր ամսին պետք է ինքնահաշիվ գրենք։ Կասե՞ք՝ 1 000 դոլլարից 16.67 տոկոսը, թե՞ 20 տոկոսն է առաջանում ԱԱՀ պարտավորություն։ Եվ եթե հնարավոր է՝ ասեք, տվյալ դեպքում օրենքով ո՞նց է դա հիմնավորվում։

Ռուբեն․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը լուծարման գործընթացում է գտնվում, ունի 1 աշխատող, որին պետք է ազատի աշխատանքից հունվարի 15-ին: Հունվար ամսվա համար պետք է հաշվարկվի աշխատավարձ մինչև 15-ը աշխատած օրերի և վերջնահաշվարկ: Եկամտայինի հաշվետվությունը և շահութահարկի հաշվետվությունը հենց ա՞յդ օրն եմ տալու։

Արմեն․

Հարգելի գործընկերներ, ընդհանուր հարկման դաշտում գործող կազմակերպությունը վարկ ունի, որի տոկոսի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից։ Արդյո՞ք սուբսիդիան հարկվում է շահութահարկով։

Նարե․

Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից և ենթավարձակալության հանձնել ՀՀ-ում։ Այդ դեպքում Վրաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը շահութահարկի մասով գործու՞մ է, և ԱԱՀ պարտավորություն առաջանու՞մ է։

Վիկա.

Բարև Ձեզ։ Զբոսաշրջության և թարգմանության ոլորտի հետ կապված է հարցս: ԱՁ բացելուց ի՞նչ է անհրաժեշտ, և շրջհարկո՞վ է լինելու, թե՞ ԱԱՀ։ Նախապես շնորհակալություն։

Գոհար․

Հարգելի խորհրդատու, մեր շենքի տանիքի մի հատվածը տրամադրել ենք կազմակերպությանը, իր կայանները տեղադրելու համար։

Հարց․ 1․ Արդյո՞ք Օգտագործողի կողմից վճարվող գումարից պետք է վճարենք շահութահարկ

2․ Եթե այո, ապա, կարո՞ղ ենք այդ գումարից ներկայացնել ծախսեր շենքի ընդհանուր սպասարկման և նորոգման աշխատանքների համար (եթե այդ աշխատանքները չեն վերաբերում Օգտագործման իրավունքով տրամադրած տարածքին)։

Շնորհակալություն։

Հերմինե․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է դուրս գրել հարկային հաշիվ, հանձնել ԱԱՀ հաշվարկ և վճարել ԱԱՀ, եթե գործընկերը միայն այդ պայմանով է համաձայն համագործակցել։ Շահութահարկի դաշտ անցնելու ռիսկ կա։

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Արման․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։

Արմինե․

Բարև Ձեզ։ Եթե Իրանից ապրանք են ներմուծում, և կա սահմանից Երևան բեռնափոխադրում, ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։ Որ խնդրեմ՝ հղում կանեք օրենքից կամ իրավական ակտի, ինչո՞վ կարգավորվում է վերոնշյալ հարցը (ես չեմ գտնում):

Վահե․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ, ժամկետանց իրացված ապրանքի վերադարձի ժամանակ նվազեցնում է այդ ապրանքի արտադրության հետ կապված ԱԱՀ։ Հարց․ Շահութահարկի հաշվարկում այդ չնվազեցված ԱԱՀ կարելի՞ է ծախս ճանաչել, խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածին:

Արգիշտի․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Ա/Ձ-ն, ով զբաղվում է առևտրով, 2024 թվականին աշխատել է միկրոյով, ԱՀՔ քաղվածքով երևում է, որ պետք է վճարի միայն դրոշմանիշային գումարը, բայց պե՞տք է արդյոք վճարի նաև ֆիքսված շահութահարկի գումարը և սոց վճարը։ Եվ ևս մեկ հարց․ Ա/Ձ-ի բոլոր ստացված հաշիվները և ապրանքների մատակարարումները և ծառայությունները կարելի՞ է ներառել նվազեցումների մեջ։

Արմինե․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը սեպտեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմում է 2 821 244, վճարվել է ներմուծման մաքսատուրք՝ 564 249, բնապահպանական հարկ՝112 850 և ԱԱՀ՝ 677 099։ Վաճառվել է 28․03․2025-ին, 4 140 000 դրամով (ներառյալ ԱԱՀ)։ Հաշվարկվել է մաշվածություն 218 650 դրամ։ Խնդրում եմ ասել, թե որքան շահութահարկ կառաջանա այս դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Ռիմա․

Բարև Ձեզ։ ՀՀ-ում գործունեություն իրականացնող ԱՁ-ն Գերմանիայի կազմակեպության հետ ունի պայմանագիր, ըստ որի Գերմանիայի կազմակեպությունն իրեն մատուցում է ծրագրավորման ծառայություն, մասնավորապես ծրագրային թեստավորում, փաստաթղթաշրջանառություն, այդյո՞ք այս դեպքում հնարավոր է առաջանա ոչ ռեզիդենտի շահութահարկ, կամ լրացուցիչ այլ հարկեր ոչ ռեզիդենտի համար։

Սյուզի․

Բարև Ձեզ։ Եվրոպական երկրում իրականացվել է միջոցառում, արդյունքում եվրոյով վճարում է կատարվել կազմակերպությանը, տվյալ եռամսյակի համար պե՞տք է ներկայացվի ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն։ Եվ ստացած գումարից պե՞տք է վճարվի շահութահարկ։ Շահութահարկի գումարը կարո՞ղ եմ ներկայացնել նշված միջոցառման հետ կապված ծախսերը նվազեցնելուց հետո զուտ շահույթի 18 տոկոսի չափով, թե՞ այլ կերպ է հաշվարկը լինում այս դեպքում։

Արևիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառում է ոչ ռեզիդենտին (Ղազախստանի ռեզիդենտին) իր ստեղծած ոչ նյութական ակտիվները՝ ֆիլմեր, սցենարներ: Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտի մոտ ՀՀ-ում, բացի շահութահարկից։

Նաև հետաքռքրում է հակառակ գործարքը։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնում է ոչ նյութական ակտիվ՝ ֆիլմի սցենար, ոչ ռեզիդենտ կազմակերպությունից (ՌԴ ռեզիդենտ)։ Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մոտ ՀՀ-ում։

944
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Շահութահարկ (թեստ #31)

1 / 10

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝

2 / 10

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝

3 / 10

Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

4 / 10

Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի

5 / 10

Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի այն մասը, որը գերազանցում է՝

6 / 10

Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է՝

7 / 10

Արտադրական սարքավորումների համար կիրառվում է հետևյալ ամորտիզացիոն նվազագույն ժամկետը․

8 / 10

Համակարգչային տեխնիկայի համար կիրառվում է հետևյալ ամորտիզացիոն նվազագույն ժամկետը․

9 / 10

Հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է․

10 / 10

Շահութահարկ վճարողը պարտավոր է ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝

0%