Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից և ենթավարձակալության հանձնել ՀՀ-ում։ Այդ դեպքում Վրաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը շահութահարկի մասով գործու՞մ է, և ԱԱՀ պարտավորություն առաջանու՞մ է։
Բարև Ձեզ։ Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը շահութահարկի մասով գործում է, անհրաժեշտ կլինի վրացական ընկերության՝ Վրաստանի ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք։ Շրջանառության հարկ վճարողները, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվողները ԱԱՀ պարտավորություն չեն կրում ոչ ռեզիդենտի փոխարեն․
Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին, կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին:
վարձակալության վճարը եթե նկատի է առնված Վրաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրում, կարող եք կիրառել, 290 ձևի հաշվետվություն էլ պիտի ներկայացնեք,
Բարև Ձեզ։ Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը շահութահարկի մասով գործում է, անհրաժեշտ կլինի վրացական ընկերության՝ Վրաստանի ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք։ Շրջանառության հարկ վճարողները, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվողները ԱԱՀ պարտավորություն չեն կրում ոչ ռեզիդենտի փոխարեն․
Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին, կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին:
վարձակալության վճարը եթե նկատի է առնված Վրաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրում, կարող եք կիրառել,
290 ձևի հաշվետվություն էլ պիտի ներկայացնեք,