27/10/2026

որակավորում

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 14 քննություն, որոնց արդյունքներով Մանրամասն

Համեստ.

Բարև ձեզ ես կատարում եմ հաշվապահության հետ կապված ցանկացած աշխատանքներ, գերազանց տիրապետում եմ համակարգչին, սակայն չունեմ հաշվապահության համապատասխան սերտիֆիկատ կամ դիպլոմ այդ պատճառով չեմ կարողանում օրենքով գրանցված աշխատել որպես հաշվապահ: Եթե կան կարճ ժամանակով համատասխան դասընթացներ, որտեղ կտրվեն սերտիֆիկատներ կցանկանայի մասնակցել եւ ձեռք բերել համապատասխան փաստաթուղթ:

Էմիլ.

Գլխավոր հաշվապահի որակավորման քննությունների նյութեր, հարգելի կոլեգաներ, եթե ունեք նշված նյութերը, խնդրում եմ, ուղարկեք հետևյալ հասցեով՝ emil1982 շնիկ mail.ru

Նախօրոք շնորհակալ եմ:

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 18-ին տեղի ունեցած հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Ինչպես հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից վեցին շնորհվել է որակավորված հաշվապահի վկայական: Մանրամասն

ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքներով 9 հաշվապահի տրամադրվել է որակավորման վկայական: Քննությանը հրավիրվել են 17 դիմորդ, որոնցից երեքը չեն ներկայացել:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն: Քննություններին մասնակցել են Մանրամասն

Հասմիկ.

Խնդրում եմ ասել, թե ինչպես եմ դիմելու հաշվապահների որակավորման քննություններին մասնակցելու համար, ում և որտեղ եմ դիմելու, ինչպիսի փաստաթղթեր են դրա համար անհրաժեշտ, ինչպիսին է այդ քննությունների հաճախականությունը: Հարցաշարը արդյո՞ք նախօրոք է տրվում: Որո՞նք են որակավորման չափանիշները: Կանխավ շնորհակալ եմ:

Հրապարակվել են ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով Մանրամասն

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:

2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են Մանրամասն

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Մանրամասն

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Մանրամասն