27/10/2026

ուսուցում

Արթուր.

Ողջունում եմ Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Բանն այն է, որ մի քանի տարի առաջ համալսարանում հաշվապահական հաշվառում առարկային ուշադրություն չեմ դարձրել, իսկ այժմ, երբ գրեթե ամեն ինչ մոռացված է, առաջացել է մեծ ցանկություն տիրապետել այդ գիտությանը: Ի՞նչ նյութերից կամ ի՞նչ գրքերից խորհուրդ կտաք սկսել սովորել հաշվապահական հաշվառումը (ինքնուսուցման տարբերկով): Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Խնդրում եմ օգնեք հասկանալ կամ տվեք համապատասխան գրականության ցանկ` կարդալու ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին կամ բացատրեք, թե ինչ են իրենից ներկայացնում “ֆինանսական ակտիվ” կամ “պասիվ” տերմինները:

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, ցանկանում են խորացված ուսումնասիրել կադրային գործը: Ի՞նչ լավ, բարձր մակարդակի ուսումնական կենտրոններ գիտեք, խնդրում եմ գրեք անուններն ու հեռախոսահամարները: Անչափ շնորհակալ կլինեմ:

Անդրանիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ օգնել մի հարցում: Ես պետք է կուրսային աշխատանք հանձնեմ (Դրամական միջոցների մասին հաշվետվությունը և լրացման կարգը) թեմայով: Եթե տնտեսագետների մոտ կգտնվի այս թեման, խնդրում եմ օգնել: Նախապես շնորհակալություն:

Rimma.

Բարև ձեզ, ես ունեմ հումանիտար կրթություն, բայց ցանկություն ունեմ հաճախելու հաշվապահական դասընթացների: Արդյո՞ք հնարավոր է հաշվապահական դասընթացների հաճախելով դառնալ հաշվապահ, և որտե՞ղ խորհուրդ կտաք հաճախել:

Էլմիրա Հովհաննիսյան.

Բարև Ձեզ,
Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հաշվապահական թեստեր և խնդիրներ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և ավարտել եմ IATC-ի հաշվապահական կուրսերը:
Նախապես շնորհակալ եմ:

Հարգանքներով,
Էլմիրա Հովհաննիսյան

Էդգար.

Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել դիզայնի դասընթացների կազմակերպմամբ: Կխնդրեի ներկայացնել, ինչպես պետք է իրականացնել ուսանողների հաշվառումը, արդյոք անհրաժեշտ է մատյան վարել նրանց հաշվառման համար, ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվում: Ի՞նչ որոշմամբ, ո՞ր օրենքով: Ինչպե՞ս է հարկվում, որպես ծառայությա՞ն մատուցում: Արդյոք տրվում է ՀԴՄ կտրոն (տվյալ հասցեում արդեն կա ՀԴՄ), թե վարձը գանձվում է մուտքի օրդերով: Անհրաժե՞շտ է ուսանողների հետ կնքել պայմանագիր: Կխնդրեի մանրամասն պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Anna.

Բարև Ձեզ: Ես 2007 – ին անցել եմ “Էկոնոմիկա և Իրավունք” կենտրոնի հաշվապահական կուրս: Հիմա ինձ պետք է լրացուցիչ պատրաստվել միջազգային հաշվապահական ստանդարտներով: Որտե՞ղ կարող եմ 15-20 օրում, թերևս անհատական ուսուցմամբ ստանալ համապատասխան գիտելիքներ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ժաննա.

Ես ուզում եմ հաշվապահական կուրսերի գնալ, դրանք շատ-շատ են, կարո՞ղ եք ասել, ես ո՞ր մեկին դիմեմ: Ես հիմա հաշվապահություն անում եմ մի ֆիրմայում ծանոթ հաշվապահից հարցնելով, որը ոնց պետք է արվի, բայց կարծում եմ, լավ կլինի միաժամանակ նաև կուրսերի գնալ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Համեստ.

Բարև ձեզ ես կատարում եմ հաշվապահության հետ կապված ցանկացած աշխատանքներ, գերազանց տիրապետում եմ համակարգչին, սակայն չունեմ հաշվապահության համապատասխան սերտիֆիկատ կամ դիպլոմ այդ պատճառով չեմ կարողանում օրենքով գրանցված աշխատել որպես հաշվապահ: Եթե կան կարճ ժամանակով համատասխան դասընթացներ, որտեղ կտրվեն սերտիֆիկատներ կցանկանայի մասնակցել եւ ձեռք բերել համապատասխան փաստաթուղթ:

Ս.Ս.

Բարև ձեզ,ես սկսնակ հաշվապահ եմ,պրոֆեսիոնալ զարգացման համար ուզում եմ սեմինարների մասնակցել:Խնդրում եմ ինձ օգնել,թե որտեղ կարելի է հաճախել:

Կայքում ավելացվել է նոր ենթաբաժին` “Ուսուցում”:

Ուսման կենտրոնները, ինչպես նաև անհատ մասնագետները կարող են հայտարարություններ տեղադրել իրենց կողմից կազմակերպվող հաշվապահական հաշվառման դասընթացների վերաբերյալ: