27/10/2026

Չ/Ա

Մարի.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում, նշեմ, որ հաշվարկվում է արձակուրդային վճար: Աշխատանքային օրենսգրքում նշված հետևյալ տողերում՝ «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում», արդյո՞ք «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը: Խնդրում եմ, գրեք հիմնավորված պատասխան:

Հերմինե.

Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

Ռոզա.

Անձը իր հաշվին գնացել է արձակուրդ երկրից դուրս անհայտ ժամկետով: Հարկայինով իր հաշվին արձակուրդ գնալու վերաբերյալ հայտ չի ներկայացվել՝ հստակ ժամկետ չիմանալու պատճառով, դա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել:

Հասմիկ.

Բարև ձեզ:

Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:

Օլյա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում, այդ ժամանակահատվածի համար արձակուրդային օր կուտակվու՞մ է:

Արտակ.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Սիրարփի.

Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր: