Tag: վերադարձ
ԱԱՀ-ի հաշվանցում
Արթուր․
Եթե ՌԴ-ից ներմուծում ես ապրանք, որի արժեքի մեջ ներառված է արդեն ԱԱՀ-ն, դա ինչ որ ձև հաշվանցվում կամ վերադարձվու՞մ է, թե՞ ոչ։
ԱԱՀ հաշվարկ
Արթուր․
Բարև ձեզ։ Եթե ՌԴ-ից ներմուծում եմ ապրանք, որի արժեքը 100 հազ․ դրամ է։ Վճարում եմ 20 տոկոս ներմուծման ԱԱՀ՝ 20 հազ․ դրամ։ Հետո ապրանքը վաճառում եմ 216 հազ․ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Կրկնակի վճարված ԱԱՀ վերադաձվու՞մ է։ Եվ եթե այո, ի՞նչ չափով։ Շնորհակալություն։
Ապրանքի վերադարձ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ 2022թ-ին ընկերությունը աշխատել է ԱԱՀ -ով, իսկ այս տարի շրջանառության հարկով: Հիմա նախորդ տարվանից կա ապրանքի վեդարձ գնորդներից: Վերադարձը ինչպե՞ս պետք է արվի ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Ճշգրտող հաշիվ
Lilia.
Բարև բոլորին։ Ո՞վ կարող է օգնել դուրս գրենք վերադարձի հաշիվ, ճշգրտող հաշիվ եմ մտնելու, հետո նշեմ նախկինի սերիա՞ն
1-առաքման ամսաթիվ ի՞նչ նշեմ
2-վայրը, որտեղից ապրանքները առաքվում են, նշելու եմ այդ հետ ուղարկող խանութի հասցեն
3-մատակարարվող ապրանքների նշանակման վայրը
4-անվանացանկում հետ վորադարձվողն եմ միայն նշում
Բյուլետեն դեկրետից հետո
ՀԵՐՄԻՆԵ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ Եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ներկայանում է աշխատանքի ու գնում բյուլետեն՝ ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը։ Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ։
ԱԱՀ գերավճարի վերադարձ
Սուսաննա.
Բարև Ձեզ։ Ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանի համար դիմել և ստացել է ԱԱՀ-ի գերավճարի վերադարձ, սակայն սխալմամբ մեկ 0 – պակաս է գրել: Արդյո՞ք կարող է 2-րդ անգամ /նույն ժամանակածրջանի վերաբերյալ/ նորից դիմել ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի համար:
Ավել վճարված արձակուրդայինի գումար
Շուշան Դարինյան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կնշե՞ք դեպքերը, բայց խնդրում եմ՝ ոչ հոդվածներով, այլ ուղղակի թվարկել դեպքերը։ Աշխատողին տրված ամենամյա արձակուրդի տևողությունը գերազանցել է իրեն հասանելիք արձակուրդի տևողությանը։ Աշխատանքից ազատման ո՞ր դեպքերում աշխատողը պետք է գործատուին հետ վերադարձնի իրեն ավել վճարված գումարը։
Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ
Վահե.
Բարև Ձեզ։
Հիփոթեքային վարկի գծով վճարված տոկոսի չափով եկամտային հարկի հետ վարադարձմանն է վերաբերում։
Եթե դատարանի վճռով կազմակերպությունը, որում այլևս կողմը չի աշխատում և չի վերականգնվել նախկին աշխատատեղում, վճարում է անցած ժամանակաշրջանների համար աշխատավարձը, ապա եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք վճարված գումարի և եկամտային հարկին վերաբերող տեղեկատվությունը պե՞տք է նշվի հաշվետվության բաժին 1․1-ում, և արդյո՞ք այդ դեպքում վճարված եկամտային հարկից հնարավոր կլինի ունենալ հետ վերադարձ հաշվետվության ներկայացման ժամանակաշրջանի համար։
Շնորհակալություն։
Եկամտային հարկի վերադարձ
Գոհար.
Բարև Ձեզ: Եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքը դեռ գործու՞մ է, եթե հիփոթեքով տուն են ձեռքբերում կամ զրոյից տուն են կառուցում: Կխնդրեմ պայմաններին էլ ծանոթացնել: Շնորհակալություն:
Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքի սկիզբը
Ելենա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց. մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի արձակուրդը ավարտվել է երկու ամիս առաջ, սակայն աշխատողը աշխատանքի վերադառնալու դիմումը նոր է ներկայացրել (հաշվելով 3 տարի արձակուրդի սկզբից, ոչ թե երեխայի 3 տարեկան լրանալը)։ Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հայտում աշխատանքի սկիզբը։ Հնարավո՞ր է արդյոք ձևակերպել այդ երկու ամիսը չվճարվող արձակուրդ, և դա կդիտվի որպես օրենքի խախտու՞մ։
Ձևակերպումներ ՀԾ-ով
Ալլա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս ՀԾ-ով ձևակերպել սուբսիդիայի չօգտագործված մնացորդի հետ վերադարձը բյուջե։
Փոխառություն
Լյուդմիլա.
Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել․ եթե կազմակերպության/միկրոբիզնեսով աշխատող/ հիմնադիրը տոկոսով փոխառություն է տրամադրում կազմակերպությանը, հարկային հաշվետվություններում դա արտացոլվու՞մ է և առաջանու՞մ է արդյոք որևէ հարկային պարտավորություն հետ վերադարձի ժամանակ։ Նախապես շնորհակալություն։
Վերադարձ արձակուրդից
Սոնա.
Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդում: Հանգամանքներից ելնելով նա ցանկանում է հետ վերադառնալ աշխատանքի և արձակուրդի մնացած 10 օրը օգտագործել հաջորդ ամիս: Ինչպե՞ս կատարել այդ թղթային ձևակերպումը և վճակման հետ կապված գործողությունը: Կանխավ շնորհակալություն:
Փոխառության վերադարձի ակտի ձև
Արեգա.
խնդրում եմ՝ ինձ ուղարկեք փոխառության հետ վերադարձի ակտի տիպային ձևը: Կանխավ շնորհակալություն։
Շրջանառության հարկի հաշվարկ
Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։
Ապրանքի հետ վերադարձ
Մարգարիտա.
Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ապրանքի վերադարձ հնարավո՞ր է՝ գնորդը ցանկանում է վերադարձնել ապրաքի մի մասը։ Եվ վերադարձի դեպքում պետք է ներկայացնել ԵՏՄ հաշվետվություննե՞ր։
Վերադարձ դեկրետից
Անի.
Բարև Ձեզ: Եթե ես խնամքի արձակուրդից շուտ եմ վերադառնում՝ մի քանի ամիս առաջ, գնում եմ ընկերություն և տեղեկացնում, որ վերադառնում եմ, ինձ ասում են, որ փոխարինող են բերել, սակայն դեռ հաստիքի պակաս ունեն ու չեն թողնում դիմում գրեմ, ասում են հետո՝ մեկ ամսից, ինձ կարող են ազատել, և դրա համար գումար վճարելու՞ են ինձ, թե՞ ոչ։
Եթե աշխատավայրում անորոշ են պահում, հստակ չեն ասում խնամքի արձակուրդից վերադաձող անձին և անիմաստ սպասեցնում են, ի՞նչ կարող եմ անել ըստ օրենքի։
Փոխառության վերադարձ
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։
Դեկրետի հետ կապված
Լուսինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ եթե աշխատողը գտնվում է ֆիզ․ արձակուրդում և 2 տարին լրանում է, քանի՞ աշխատանքային/օրացույցային օր առաջ/հետո կարող է տեղյակ պահել տնօրենին վերդառնալու, ևս 1 տարի անվճար արձակուրդ վերցնելու կամ աշխատանքից դուրս գալու մասին։
ՀԴՄ կտրոնի վերադարձ
Միլենա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ․ գեղեցկության սրահը աշխատում է միկրոյով։ Պատահմամբ 1 000 000 դրամ արժողությամբ ՀԴՄ կտրոն են տպել։ Հարկայինից ասեցին՝ հետվերադարձ կատարեք, եթե կտրոնը կա։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է հետվերադարձ անեմ։ Կանխավ շնորհակալություն։
Դեկրետից վերադարձ
Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի հարց. եթե հիմանական աշխատողը ֆիզից վերադարձել է, իր տեղը ընդունված ժամանակավոր աշխատողը նույնպես ֆիզ է գնացել, հիմա նա նույնպես վերադառնում է, ինչպե՞ս պիտի վարվենք երկրորդի դեպքում։
Մթերային խանութ բացելու համար
Ան.
Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։
Որոշել պաշարների մնացորդը
Գոռ․
Ընկերության հաշվետու տարին ավարտվում է հունիսի 30-ին: 2019թ. հուլիսի 2-ին կատարված գույքագրման արդյունքում ընկերության պաշարների արժեքը կազմել է 483,700 դրամ: Հուլիսի 1-ից 2-ը տեղի են ունեցել հետևյալ գործարքները.
• մատակարարներից ստացվել են 38,400 դրամ արժողությամբ պաշարներ
• 14,800 դրամ արժողությամբ պաշարներ վաճառվել են 20,000
• գնորդներից մեկը վերադարձրել է հունիսին գնված որոշ ապրանքներ՝ գրեթե անփոփոխ վիճակում: Այդ ապրանքների վաճառքի գինը կազմել էր 600 դրամ, իսկ դրանց ինքնարժեքն էր 400 դրամ
• ընկերությունը մատակարարին է վերադարձրել հունիսին գնված 1,800 դրամ արժողությամբ ապրանքներ:
Հաշվի առնելով վերոնշյալը, հաշվարկեք պաշարների մնացորդը ընկերության հաշվեկշռում 2019թ. հունիսի 30-ի դրությամբ:
Վերադարձի արտացոլում հաշվետվության մեջ
Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս կապված է ԱԱՀ հաշվետվության հետ․ եթե ՀԴՄ-ով վաճառք ենք իրականցրել, և վերադարձ է կատարվել, վերադարձի գումարը նշու՞մ ենք 8-րդ տողում, թե՞ վերադարձի չափով 9-րդ տողը քիչ ենք լրացնում։
ԱԱՀ հետ վերադարձ
Նադյա․
Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։
Դրոշմանիշային վճարի վերադարձ
Սաթենիկ․
Բարև Ձեզ, եթե աշխատողը երկու տեղ է աշխատում, դրոշմանիշային վճարը մի տեղից ո՞վ է հետ վերադարձնում։
Դրոշմանիշային վճարի վերադարձ
Սյուզաննա․
Բարև ձեզ։ Եթե տվյալ աշխատողի երեխան ծառայում է ՀՀ ԶՈւ, ապա հնարավո՞ր է՝ ետ վերադարձնեն մեկ տարվա դրոշմանիշի գումարը։
Ապրանքի հետ վերադարձ
Մովսեսյան Անահիտ.
Խնդրում եմ օգնեք` գրած հաշվի մեջ եղած որոշ ապրանքներ վերադարձ անեմ:
Շահութահարկի կանխավճարներ չեն կատարվել
Մարիա․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն 2021թ-ին աշխատել է ընդհանուր հարկման դաշտում (շահութահարկ և ԱԱՀ)։ Համաձայն ՀՕ հոդված 135՝ պետք է կատարեր շահութահարկի կանխավճարներ, սակայն չի կատարել։ Հիմա, երբ արդեն պարզ է շահութահարկի գումարը, ստացվել է այնպես, որ կանխավճարների գումարը ավելի մեծ է, քան փաստացի շահութահարկի գումարը։ Հարցը հետևյալն է՝ ԱՁ-ն պետք է մարի պարտավորությունը շահութահարկի կանխավճարների գումարի չափով, հետո ավել մասը ետ ստանա, թե՞ կարող է վճարում կատարել փաստացի շահութահարկի չափով։ Շնորհակալություն։
ԱԱՀ վերադարձ
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։
