Փոխառության վերադարձ

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիսի 1-ից սկսած, պարտադիր է, որ փոխանցումով լինի:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այո, միայն փոխանցումով, կամ եթե շահաբաժին ունեք վճարելու, կարող եք հաշվանցել, բայց չմոռանաք եկամտային հարկը վճարել։

Վարսիկ
Վարսիկ
3 տարի առաջ

Անկանխիկ գործառույթների մասին օրենքի փոփխությամբ կա այսպիսի մի կետ
հոդված 12 եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է Սույն օրենքն ուժի մեջ է մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Ես վերապահումով կարծում եմ, որ 2021-ին առաջացած փոխառությունը քանի որ առաջացել է մինչև 01.07.2022-ը ուստի այն կարող է կանխիկով նույնպես մարվել, առաջարկում եմ այս հարցի շուրջ անցնեք քննարկումների, կարծում եմ կարևոր է, ես այս հարցի շուրջ լսել եմ և կենտրոնական բանկի օրենսդիր ներկայացուցչի կարծիքը և հարկայինի, նրանց կարծիքները տարբերվում են եկեք քննարկենք: