23/10/2026

տույժ և տուգանք

Մարիամ.

Բարև Ձեզ
խնդրում եմ ինձ հուշեք,ՍՊԸ-ն ունի պարտքեր,եթե տնօրենը փոփոխվում է ով է պատասխանատու պարտքերի համար հին տնօրենը,թե` նորը և, եթե կա ուշացած հաշվետվություն, վարչական տույժը պետք է վճարի հին տնօրենը,թե նորը
Շնորհականություն

Տաթև.

Խնդրում եմ պատասխանեք,
եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում և վիճվարչությունում, սակայն դեռևս գործունեություն չի ծավալել, արդյոք նա պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վիճակագրական վարչություն: Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու:
Շնորհակալություն

Դիանա.

Ողջույն հարգելի կոլեգաներ
Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին`
1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք:
2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված:

Կանխավ շնորհակալ եմ

Meri.

Եթե ձեռնարկության տնօրենին, որն ընդունվել է աշխատանքի 2005թ-ից չեն փոխանցել հրամանագրքից գրնցամատյան, բայց այդ ընթացքում նրա համար հաշվարկվել է աշխատավարձ և նրա ստորագրությունը կա բոլոր փաստաթղթերի տակ, իսկ նրա գրանցամատյանում չգրանցվելու փաստը հայտնի է դարձել միայն 2009թ-ին, ինչպես ուղղել այդ սխալը կարելի է արդյոք գրանցամատյանում խախտել ժամանակագրական կարգը