23/10/2026

տույժ և տուգանք

Կարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. բացել եմ ՀԿ, մայիսին լրանում է 1 տարին, դրամական ոչ մի գործարք չեմ իրականացրել: Ի՞նչ հաշվետվություններ և ո՞ր մարմիններին պետք է ներկայացնեմ և ի՞նչ ժամանակահատվածներով: Ի՞նչ տույժեր կարող են լինել ժամանակին հաշվետվություն չներկայացնելու պատճառով: Օրինակ, սոցապին չեմ ներկայացրել հաշվետվություն: Դրա համար տույժ հասնու՞մ է: Եթե այո, ապա ի՞նչ չափսերի:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ,
ինձ մոտ հարց ծագեց, եթե օրինակ անհատական հաշվետվությունը ուշացրել ենք, վարչական ունենք 20000 դրամ, իսկ եթե այդ վարչականի վճարումն էլ ենք ուշացնում, արդյո՞ք կա սահմանված տույժ, օրինակ յուրաքանչյուր ուշացված օրվա համար 0,15%:

Ֆլորա.

Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: 2011թ.-ի փետրվարին կատարել ենք փոխանցում պարտադիր սոց, ինչպես նաև փոխանցել ենք տույժ վճարումն ուշացնելու համար` նպատակը նշվել է փոխանցման ժամանակ: Սակայն այդ հաշվարկը պետք չէր անել և առավելևս փոխանցել: Եթե կարող եք, գրեք խնդրում եմ, ի՞նչ ձևակերպումներ անեմ ճշգրտելու համար, և արդյո՞ք գերավճար կդիտվի այդ փոխանցումը` չնայած նրան, որ նպատակը նշել ենք:

ԱՐՄԵՆ.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է 4 տարի առաջ, չունի աշխատող, բայց տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ 1 անգամ է ներկայացրել և ամեն տարի էլ չի ներկայացրել, տուգանք կնշանակվի՞ արդյոք դրա համար:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով:
Կանխավ շնորհակալություն:

Ռուզան.

Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:

Կարեն Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել:

Անի.

Խնդրում եմ պատասխանել: Եթե դրամարկղային գրքում եջը կեղտոտվել է և պոկվել, այն նորից կպցվել է և գլխավոր հաշվապահի կողմից ակտավորվել: Սրա համար տուգանք հասնու՞մ է: Իսկ առհասարակ եթե էջ է պակասում գրքից, բայց ոչ լրացված (բոլոր ամիսների գրառումներն առկա են), ի՞նչ տույժ է հասնում սրա համար:

Վահան.

Վիճակագրական տվյալները հունվար ամսվա համար սխալ ներկայացնելու համար (ներկայացրել եմ աճողական կարգով, բայց պարզվում է, որ պետք է ներկայացնեյի միայն հունվար ամսվա համար, բլանկի ձևը փոխվել է) Ա/Ձ-ն պե՞տք է տուգանվի, թե՞ կա ուրիշ ընթացակարգ չտուգանվելու համար: Եվ եթե պետք է տուգանվի, ապա խնդրում եմ նշել տուգանքի չափը:

Գոհար.

ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է “Հայփոստ”-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը “Հայփոստ”-ի միջոցով:
Կանխավ շնորհակալություն:

ԱՆՆԱ.

Հարգելիներս, ասացեք խնդրեմ, արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունով երևացող պարտքը աշխատակցին տա մի քանի ամիս ուշացումով: Սա կարո՞ղ է խախտում դիտվել: Մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է որպես ծախս նվազեցնել հարկայինի կողմից հարկերը վճարելն ուշացնելու հետևանքով հաշվարկված տույժերը:

ELEN.

Ողջույն,
ես արդեն մոտ 7 ամիս վարում եմ մի ՍՊԸ ի հաշվապահություն: Բոլոր հաշվետվությունները պարտադիր ներկարկայացրել եմ ճիշտ ժամանակին, միայն մինչ օրս վիճակագրություն չեմ ներկայացրել: Նշեմ նաև, որ ՍՊԸ-ում աշխատում եմ հենց նրա բացման օրից:
Խնդրում եմ ասեք` ինչ անեմ, հնարավո՞ր է, որ տուգանքներ են եկել, որոնց մասին չգիտեմ:

Աիդա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կազմակերպությունը սոցվ. ճարների գծով 01.12.2010թ.-ի դրությամբ ունեցել է որոշակի գերավճար: Արդյո՞ք դա կհաշվանցվի հաջորդ ամսվա հաշվարկին: Նաև մի հարց` սոց. վճարների ուշացման դեպքում ի՞նչ տուգանք կարող է լինել:
Նախապես շնորհակալություն:

Արփինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ ձեզ, պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Եթե նախորդ հաշվապահը չի ներկայացել վիճ. վարչություն և 2009թ. հաշվետվություն չի ներկայացրել, և եթե ես այս տարի ներկայանամ, ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Եթե տուգանեն, ապա ի՞նչ գումարի չափով:
2. Ես այս եռամսյակում ունեցել եմ 5-ից ավել աշխատակից, շփոթել եմ և այս եռամսյակի հոկտեմբեր ամսվա համար ամսական հաշվետվություն եմ ներկայացրել` եռամսյակայինի փոխարեն: Հիմա ուզում եմ մյուս 2 ամիսների համար ոչինչ չներկայացնել: Ամսական հաշիվ կներկայացնեմ մյուս եռամսյակում: Իմ այդ սխալի համար ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Ժոռա.

Բարև բոլորին:
Եթե կարելի է, ինձ պարզաբանեք. Վիճ.վարչության հաշվետվություններում ես մի 3-4 անգամ սխալ եմ ցույց տվել աշխատողների միջին ցուցակային թիվը: Արդյոք սա նշանակում է, որ ինձ կտուգանեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին , թե ընդհանուր մեկ թվով և ընդհանրապես որքա՞ն է այդ խախտման մաքսիմալ պատիժը:

Ella.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Եթե կազմակերպությունը 4 տարվա ընթացքում վիճակագրական ծառայության կողմից տեղեկացված չի եղել, որ պետք է տեղեկություններ ներկայացնի, և գրությունը ստացել եմ 06.06.2010թ. 1) Կազմակերպությանը հասնու՞մ է տուգանք 2) Կազմակերպությունը ո՞ր ժամանակահատվածը պետք է ներկայացնի 3) Նախորդ տարվա տվյալները կազմակերպությունը իրավունք ունի՞ չներկայացնելու:

Սմբատ.

Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսական սոց., ի՞նչ տույժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում:

Կանխավ շնորհակալություն:

Սյուզի.

Բարև Ձեզ, հարց ունեմ կապված հասույթի գրքի վարման հետ:
Եթե հասույթի գրքում ապրանքի գնի փոփոխություն եմ գրանցել (սխալմամբ), և հաջորդ օրը հաշիվ ապրանքագրով վաճառել տվյալ ապրանքից, բայց նախորդ գնով, և հիմա էլ վաճառում ենք նախորդ գնով, ու տվյալ գնի փոփոխության վրա ուղղակի գիծ եմ քաշել, ի՞նչ եք կարծում, դա ենթակա՞ է որևէ տուգանքի:
Նաև կխնդրեմ ինձ տեղեկացնել հասույթի գրքի վարման կարգին կամ որևէ կայք, որտեղից հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ…
Կանխավ շնորհակալություն:

Ռուզաննա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել`արդյոք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար և դա չունենալու դեպքում հարկային ինչպիսի տուգանք է նախատեսվում :

Կանխավ շնորհակալ եմ:

Սեդա.

Մեկ հարց: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հանձնաժողովի որոշմամբ պահանջվող տեղեկությունը տնտեսավարվող սուբեկտի կողմից ուղարկվել է յոթ օր ուշացումով;Հանձնաժողովը սուբեկտին տուգանում է 500.0 հազ. դրամի չափով,հիմք ընդունելով “Տնսեսական մրցակցության պաշտպանության մասին” ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը:Իսկ այնտեղ ուղղակի գրված է “հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերը կամ այլ տեղեկություն չներկայացնելն….առաջացնում է տուգանքի նշանակում 500.0 հազ. դրամի չափով”, այստեղ`”չներկայացնելու” և” ուշացումով ներկայացնելու” միջև դրվում է հավասարության նշան:Խնդրում եմ գործող օրենսդրության սահմաններում,հիմնավորեք Ձեր կարծիքը: