29/10/2026

օրավարձ

Կարմեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ գյուղում սեփական տան բակում կա շոգեբաղնիք, խորովածանոց, լողավազան: Ժամանակ առ ժամանակ հայտարարությունների հիման վրա տրվում է վարձով: Ի՞նչ պետք է անի տան տերը իր գործունեությունը օրինականացնելու համար և ինչպիսի՞ հարկատեսակով պիտի հարկվի: Նախապես շնորհակալ եմ։

Աննա․

Բարև Ձեզ: Ես իմ բնակարանը օրավարձով ուզում եմ տրամադրել արտասահմանյան զբոսաշրջիկներին: Ես ձևակերպվում եմ որպես ֆիզիկական անձ և կարո՞ղ եմ հայտարարություն տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Հարցս հետևյալն է. մատուցողին վճարում ենք օրական 3 000 դր․ աշխատավարձ, մնացածը նա վաստակում է թեյավճարով: Մատուցողին գրանցել օրական աշխատավարձո՞վ 3 000դր և հաշվարկել այդպես, տաբելի մեջ էլ նշել օրական 8 ժամ, թե՞ ժամավճարով գրել: Ո՞ր տարբերակն է ճիշտ:

Հավաքարարներին և սպասք լվացողներին նույնպե՞ս օրական ենք վարձատրում՝ շաբաթաան գալիս են 3 օր, օրը 5 000դր: Ինչպե՞ս ձևակերպել:

Կանխավ շնորհակալ եմ:

Աշխեն.

Բարև ձեզ: Նոր բացված ՍՊԸ-ն աշխատում է միկրոյում՝ առանց ԱԱՀ: Գրանցված է միայն տնօրենը, ինչպիսի՞ հաշվետվություններից պետք է սկսել:
Օրավարձով աշխատող ինչպե՞ս գրանցել, ինչպե՞ս է հարկվելու տվյալ աշխատողի եկամուտը:

Հերմինե.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի:

Նոննա․

Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Նախապես շնորհակալ եմ:

Հելեն.

Բարև ձեզ։
Ես մի քանի հարցեր ունեմ և հուսով եմ՝ ինձ օգտակար ինֆորմացիայով կօգնեք։
Հացաբուլկեղենի խանութի գանձապահը, ով պետք է սպասարկի հաճախորդին, դրամարկղ վարի, վաճառք իրականացնի, աշխատաժամերը 11 ժամ + մեկ ժամ հանգիստ, օրը մեջ… նման պայմաններով աշխատողի աշխատավարձը որքա՞ն է կազմում, կամ հնարավո՞ր է այդ աշխատողին օրավարձով վճարել: Գանձապահի աշխատանքը ծա՞նր է, վնասակա՞ր: Խնդրում եմ ինձ հիմնարար բացատրել և օրենքից հղում անել: Անչափ շնորհակալ եմ:

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել: