Օրավարձով բնակարանի տրամադրում

Աննա․

Բարև Ձեզ: Ես իմ բնակարանը օրավարձով ուզում եմ տրամադրել արտասահմանյան զբոսաշրջիկներին: Ես ձևակերպվում եմ որպես ֆիզիկական անձ և կարո՞ղ եմ հայտարարություն տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ruzanna
Ruzanna
2 տարի առաջ

Ոչ, չեք կարող, քանի որ Համաձայն ՀՕ-ի 267 հոդվածի 4-րդ կետի <<4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվում է բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակներով>>:Իսկ այդ հավելվածում վարձակալական գործունեությունը ներառված չէ: Դուք որպես ֆիզ անձ պիտի վճարեք ամսեկան 10% եկամտային հարկ:

Աննա
Աննա
2 տարի առաջ
Ի պատասխան  Ruzanna

Շնորհակալություն պատասխանի համար, իսկ կարող եք ինձ օգնել, իմ գործունեությունը ինչպես ես ձևակերպեմ, քանի որ ես զբոաշրջիկների իմ տունը օրավարձով տալուց բացի ես կատարում եմ ծախսեր (տան մաքրման, կոմունալ վճարներ, սուրճ, թեյ, իրենց ցանկությամբ նաև ուտելիք), ես այդ ծախսերը կարող եմ ներկայացնել հարկման դաշտ: Կանխավ շնորհակալ եմ

Nerses
Nerses
2 տարի առաջ

Ոչ, չեք կարող։

Tigran
Tigran
2 տարի առաջ

հաշվառվեք որպես ֆիզիկական անձ հարկատու և գործեք որպես վարձակալ

Աննա
Աննա
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն պատասխանի համար