22/10/2026

ֆիզ. անձ

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:

Հարգելիներս, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է մեկ ամսվա աշխատանքային պայմանագիր, լրանալուց հետո անհրաժեշտ է ևս 2 ամիս ավելացվի, ինչպե՞ս է դա կատարվում, ի՞նչ պայմանագիր կամ հավելված պետք է լրացնել, ընթացակարգն է անհրաժեշտ։ Եթե հնարավոր է, օրինակելի ձև կարո՞ղ եք ուղարկել tigevorgyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
Կանխավ շնորհակալություն:

Գրետա.

Բարև ձեզ: Մոսկվայից ցանկանում եմ ներկրել ապրանք (հագուստ), կցանկանայի իմանալ ներկրման հետ կապված լիարժեք և սպառիչ ինֆորմացիա։

  1. Ցանկանում եմ իմանալ ֆիզիկական անձի համար թույլատրելի չափը։

  2. Եթե այդ չափը գերազանցում է, արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ:

  3. Եթե գրանցվում ենք որպես ԱՁ, ապա ի՞նչ հարկեր կան վճարելու։

Նախապես շնորհակալություն ❤

Նինա․

Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։

Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ֆիզ. անձը ԵՏՄ-ից ապրանք է ներկրել և թույլատրելի սահմանից ավել քաշով է կատարել ներկրումը։ Հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք ֆիզ. անձը հարկ վճարելիս վճարելու է միայն գերազանցած քաշի հարկը, թե՞ ներկրած ապրանքի ողջ քաշի համար։ Շնորհակալություն։

Gag.

Բարև Ձեզ, միկրոձեռնարկության օրենքի մեջ նշված է, որ ֆիզանձը կարող է զբաղվել ծրագրային սպասարկմամբ, կարո՞ղ եք ասել` կոնկրետ ի՞նչ է մտնում դրա մեջ:

Եվս մեկ հարց․ j62.01- ծրագրային ապահովման մշակում գործունեությամբ զբաղվելու դեպքում ֆիզանձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել։

Սոնա․

Խնդրում եմ ինձ ասել՝ ինչպե՞ս ուղարկեմ ֆիզիկական անձանց վճարված եկամուտներից հաշվարկված, պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկությունները։

Գագիկ․

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինտերնետային կայքերի ստեղծումը մտնու՞մ է գործունեության տեսակների մեջ, որոնք կարող են իրականացնել ֆիզ. անձինք և համարվել միկրոձեռնարկություն։ Թույլատրվող տեսակների մեջ 7-րդ կետում կա ծրագրային սպասարկում, արդյո՞ք դա մտնում է այդ կետի մեջ։

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Սոնա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզ. անձը պետ. ռեգիստրում գրանցված չէ, կարո՞ղ է ծառայություն մատուցել պայմանագրով, և եթե այո, որքա՞ն է կազմում հարկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Գագ Խալաֆյան.

Բարև ձեզ: Մի հարց տամ՝ եթե անհատ ես ու արտերկրի քաղաքացիներին էլեկտրոնային ծառայություններ ես մատուցում, օրինակ՝ վեբ կայքերի պատրաստում, այսինքն՝ freelance ձևով ես աշխատում, պե՞տք է պետ. ռեգիստրում գրանցվել:

Կարեն.

Բարև ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ և բնակարանս տվել եմ պայմանագրով վարձակալության, բայց չեմ իմացել, որ ինչ-որ հաշվետվության ձև պիտի ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել, թե դա ինչ ձև է, և ինչպես պիտի ներկայացնեմ։ Նախապես շնորհակալություն։

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք կարող են լինել դեպքեր, երբ 2 ֆիզիկական անձանց միջև կատարված գործարքների մասով ֆիզիկական անձանցից որևէ մեկը պարտավոր է հանդիսանալ հարկային գործակալ:

Էվա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է մի տարածքում արհեստավոր աշխատի (ծառայություն է մատուցում) և գրանցվել է որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձ, և նույն տարածքում վաճառք իրականացնելու համար մեկ այլ անձի գրանցել որպես Ա/Ձ:

Վարդուհի.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 2019թ.-ին ստացել է տարածքի վարձակալությունից եկամուտ առևտրի և ծառայությունների համար: Հիմա ուզում է հայտարարագիր գրել և վճարել հարկերը: Ասացին, որ պետք է տալ հայտարարություն: Խնդրում եմ քայլ առ քայլ հուշել հերթականությունը: Շատ շտապ է:

Ռուզաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե ինքնուրույն հարկ վճարող է, աշխատող չունի, շենքը տվել է վարձակալությամբ և սոց. վճար վճարող չէ, 2020 թվականին տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի: Նախորդ տարի 163 ձևն ենք ուղարկել, փոխվե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Արթուր․

Բարեվ Ձեզ։
Խնդրում եմ հարցիս պատասխանել։ Արդյո՞ք ունի ֆիզիկական անձը իրավասություն ԵԱՏՄ տարածքից ապրանք ներմուծել։

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզիկական անձը 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիս 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է մեքենա, որպես ձեռնարկատիրական գործունեություն ինչպե՞ս է դիտարկվելու։

Կարեն․

Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:

Թեհմինա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը 2019թ․ 1 մեքենա է նվիրատվել, 1 մեքենա էլ վաճառել է, ունի ՀՎՀՀ որպես ԱՁ, և ունի լիազոր և օգտվողի իրավասություն, նորից որպես ԱՁ, որով հանձնում է ԱՁ-ի հաշվետվություններ, հարցս հետևյալն է՝ կարող է ձև 163 հանձնել նույն օգտվողի իրավասությունով: Եթե այո, ապա լրացման ձևը կասեք։

Արփի.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում:
1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում․ ֆիզիկական անձը զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և սպասարկմամբ։ Հարկային ո՞ր դաշտում պետք է գտնվի, և արդյո՞ք գոյություն ունի առանձին օրենք՝ կապված այս ոլորտի առանձնահատկությունների և արտոնությունների հետ։
Կանխավ շնորհակալ եմ։