22/10/2026

ֆիզ. անձ

Հայկ.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:

Յան.

Ողջույն։

Ցանկանում եմ արտասահմանյան (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) ԱՁ-երին և իրավաբանական անձանց մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ։ Ինչպե՞ս կարող եմ գործել օրինական դաշտում։ Հիմա ֆիզ. անձ եմ, պատրաստ եմ դառնալ ԱՁ։

Էլիզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։

Անի.

Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Ալբերտ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում Ա/Ձ, պայմանագրով ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ: Արդյո՞ք տվյալ ֆիզիկական անձի համար առկա են որևիցե հարկեր վճարելու կամ հաշվարկներ ներկայացնելու հարկային պարտավորություններ:

Աննա.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձ եմ, պայմանագիր եմ կնքել դայակի հետ 2018թ. նոյեմբերի 1-ին: Ամսական վճարվել է եկամտային հարկը: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ:

Շնորհակալություն:

Նվարդ.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ։ Կխնդրեի ինձ հուշել, թե ֆիզ. անձանց «Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին» հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է նշվի ֆիզ. անձից առք ու վաճառքի պայմանագրով ձեռքբերված ապրանքի մասով տեղեկություն, թե՞ ոչ։

Ստելլա.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք որևիցե հարկ առաջանում է, եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները (ֆիզիկական անձիք են) վաճառում են ընկերության իրենց փայաբաժինները:

Մարիամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը ֆիզ. անձից տարածք և մեքենա վարձակալելու դեպքում (անհատույց) հարկային պարտավորություն առաջանու՞մ է:

Արման Մ.

Խնդրում եմ ինձ պարզաբանել` եթե ֆիզիկական անձը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարանային շենքում հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք, նա առք ու վաճառքից հետո հարկային պարտավորություն ունենում է, թե՞ ոչ:

Գրիգոր Ս.

Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:

Linamari.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. դպրոցը նախկինում ֆիզ. անձից վառելափայտ գնելիս վճարել է 11% եկամտային հարկ: 2018թ փոփոխություններից հետո ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթեր է պետք հիմնավորելու համար:

Ս.Ա..

Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք ))
1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն
ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ
բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով

Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը:

Կանխավ շնորհակալ եմ:

Յուլիա.

Բարև ձեզ:

Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:

Նանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, 01.02.2017թ. կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր: Մինչ օրս՝ 31.08.2017թ., չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ՝ նշելով քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը 01.02.2017թ., արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Կարեն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:

Arthur.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ: