Tag: աշխատավարձ
Նպաստից զրկում
Աննա․
Բարև Ձեզ, Աշխատակիցը նպաստ (փարոս) է ստանում, արդյո՞ք քաղիրավական պայմանագիր կնքելու դեպքում չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից։
Նվազագույնից ցածր աշխատավարձ
Էմմա․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք այս հարցում օգնել․ ո՞ր դեպքում կարելի է աշխատանքային պայմանագրում սահմանել նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ։ Կանխավ շնորհակալություն։
Որսորդական խանութ
Գոհար․
Բարև ձեզ, հագելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որը որսորդական խանութ է, գործում է շրջանառության հարկով, ունի 2 գրանցված աշխատող՝ վաճառողը և տնօրենը, ով նաև հիմնադիրն է։ Մի հարց էլ․ եթե խանութը հունվարին չի աշխատում, կարո՞ղ եմ աշխատավարձը 0 փակեմ աշխատողի և տնօրենի համար։
Արձակուրդայինի հաշվարկ
Մանվել․
Եթե աշխատողը ապօրինի կերպով ազատվել է աշխատանքից, նույն գործատուի մոտ այլ աշխատանք է կատարել: Դատարանի վճռով երկու տարի հետո վերականգնվել է նախկին աշխատատեղում և հարկադիր պարապուրդի համար 2 տարվա փոխհատուցում է ստացել: Ընթացիկ տարվա արձակուրդը հաշվարկելիս միջին աշխատավարձի մեջ փոխհատուցման գումարը որպես այլ եկամուտ հաշվի կառնվի՞, թե՞ ոչ…
Աշխատավարձի փոխանցում այլ հաշվեհամարի
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կարո՞ղ ենք աշխատողի, տնօրենի աշխատավարձերը փոխանցել ոչ իրենց հաշվեհամարին։ Կանխավ շնորհակալ եմ։
Աշխատավարձի փոխանցում այլ անձի
Վարդինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք օգնել՝ գրանցված աշխատողը կարո՞ղ է իր դիմումի համաձայն աշխատավարձը ստանալ ոչ իր անվան քարտով։
Միկրոձեռնարկատիրություն 2023
Արման․
Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։
Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։
Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։
Աշխատավարձի կանխիկ վճարում
Շուշան.
Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. X քաղաքում /մարզկենտրոն չէ, սակայն խոշորացված համայնք է/, գրանցված Ա/Ձ-ն, որը զբաղվում է ատամնաբուժական գործունեությամբ, իրավունք ունի՞ աշխատողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ.-ից սկսած է անկանխիկ գործարքներն իրականացվելու: Շնորհակալություն:
Աշխատավարձ գործուղման ընթացքում
Լիլիթ.
Հարցս հետևյալն է՝ տնօրենը գործուղման մեջ է 3 օր, նրան աշխատավարձ տրվու՞մ է, թե ոչ այդ երեք օրվա համար, իսկ փոխարինողին տնօրենի դրույքաչափո՞վ։
Դրոշմանիշային վճարը գործատուի հաշվին
Մարգարիտա․
Բարև Ձեզ։ Գործատուն կարո՞ղ է դրոշմանիշային վճարը վճարել իր հաշվին, եթե աշխատողի աշխատավարձը նվազագույնից բարձր է։
Դրոշմանիշային վճար 2023
Շուշան․
2023թ-ից ստացվում է, որ սոցվճար վճարողների համար, որոնց նվազագույն աշխատավարձը կազմում է 104 000 դրամ, դրոշմանիշային վճարի սանդղակը սկսվում է 3 000 դրամի՞ց։
Աշխատավարձի հաշվարկի գործակից
Գայանե․
Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կասե՞ք, կա այնպիսի գործակից, որ տվյալ կազմակերպությունը աշխատավարձ վճարի այդ գործակցին համապատասխան, իր եկամտի համաձայն կամ նմանատիպ գրաֆիկով:
Հարցը միգուցե այդքան էլ հաշվապահական չէ, բայց շնորհակալ կլինեմ լսել կարծիքներ, միգուցե դա վերաբերվի բիզնեսի մասին ավելի խորը գիտելիքների տիրապետման :
Շնորհակալություն։
Նվազագույն աշխատավարձ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, նվազագույն աշխատավարձը հարկերը ներառյալ 93 500 դրամն է, սոցիալական վճար վճարողի համար մաքուրը կազմում է 68 157 դրամ, իսկ սոց. վճար չկատարողի համար՝ 72 365 դրամ։
Հարց՝ ո՞րն է համարվում նվազագույն աշխատավարձ սրանցից: Եվ 2023թ. հունվարից պետք է 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից չունենա՞նք։
Գումարի պահում աշխատավարձից
Աննա․
Բարև Ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Արտադրության աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց բացակայության դեպքում գումար է պահվելու աշխատավարձից, քանի որ յուրաքանչյուրի բացակայությունը խափանում է հոսքագծի աշխատանքը։ Արդյո՞ք այս դեպքը վերաբերվում է ԱՕ 213 հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետին, այն է` 213.2 Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են 4) Աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը։
Նպաստի հաշվարկ
Ալլա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107
Ֆիզ․ անձի սնանկություն
Արփի․
Բարև Ձեզ, ֆիզիկական անձի կամավոր սնանկության դեպքում, կա՞ աշխատավարձի վճարման սահմանափակում, եթե այո, որտե՞ղ կարող եմ հիմքը տեսնել։ Կանխավ շնորհակալ եմ։
Փորձագետի ծախսերի փոխհատուցում
Դավիթ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։
Կանխիկացում հաշվից
Թամարա․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը (աշխատավարձ վճարելու և մանր ծախսերի համար) և ընթացքում դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը դիտարկվու՞մ է որպես Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում: Շնորհակալություն։
Միջին աշխատավարձի հաշվարկ
Անժելա.
Բարև ձեզ։ Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս, երբ 12 ամսվա ընդհանուր եկամտի մեջ կա նաև քաղիրավական կազմակերպությունից ստացած աշխատավարձ, դա նույնպես հաշվու՞մ են որպես եկամուտ, թե՞ ոչ։
Շահաբաժնի հարկում
Էլինա․
Խնդրում եմ օգնեք․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար շահաբաժնի հարկման բազան որոշելուց արդյո՞ք նվազեցվում են վճարված աշխատավարձերը։ Խնդրում եմ տալ ՀՕ հոդվածի հղում։ Կանխավ շնորհակալ եմ։
Հիմնադրամի աշխատավարձ
Լիլիթ.
Բարև ձեզ։ Ես նոր ստեղծված հիմնադրամի աշխատող եմ։ Աշխատավարձի վճարման ժամանակ բանկային հաշիվ բացելու գործընթացը երկարեց, իսկ դրամարկղ չունենք։ Ես հիմանդիրին առաջարկեցի որպեսզի աշխատավարձի վճարումները ինքը կատարի որպես հիմնադիրի միջոցների հաշվին։ Հիմա այդ գործարքի համար ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է կատարեմ։
Աշխատավարձի կրկնապատիկ
Միլանա.
Հարկադիր պարապուրդի ժամանակ դատարանի վճռով միջին աշխատավարձի կրկնապատիկի հատուցումը ի՞նչ է նշանակում։
Ավել գումարի հետ գանձում
Լուսիկ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք․ աշխատողը գնացել է մեկ տարվա արձակուրդ և ստացել է արձակուրդային 100 528 ՀՀ դրամ, բայց աշխատանքից ազատվել է 6 ամիս աշխատելուց հետո։ Ունի նաև ստանալիք գումար վերջին աշխատած ամսվա համար 35 000 ՀՀ դրամ։ Ինչպե՞ս վերահաշվարկել։ Արդյո՞ք կարող ենք հետ գանձել ավել ստացված գումարը, և ի՞նչ անել մնացած -15 264 ՀՀ դրամի հետ։ Կանխավ շնորհակալ եմ։
Պե՞տք է արդյոք վճարել հաշվապահին
Ալբերտ.
Բարև ձեզ։ Ա/Ձ բացելուց հետո, տվյալ Ա/Ձ-ն 3 ամիս չի աշխատում` վարորդի չլինելու պատճառով, աշխատում է 3 ամիս հետո, վարձակալության տրվելով մեկ ուրիշ Ա/Ձ-ի։ Ըստ օրենքի իր հաշվապահին (նախապես ոչ մի բանավոր և գրավոր պայմանավորվածություն չի եղել) պարտավո՞ր է վճարել այդ չաշխատած 3 ամիսների համար։
Զորավարժություններին մասնակցող աշխատողի աշխատավարձ
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք օրենքի հոդվածը, որով ասվում է, որ զորահավաքներին մասնակցող աշխատակիցների աշխատատեղը և աշխատավարձը պահպանվում է։ Շնորհակալություն։
Դրոշմանիշային վճարի հաշվարկ
Հայկ.
Բարրև Ձեզ։ Դրոշմանիշային վճարը հաշվարկելու դեպքում համատեղության կարգով և հիմնական աշխատանքների աշխատավարձերը գումարվու՞մ են, թե ամեն աշխատանքի համար առանձին առանձին է հաշվարկվում դրոշմանիշային վճարը։ Օրինակ ես աշխատում եմ համալսարանում դասախոս և համատեղության կարգով նույն համալսարանի գիտահետազոտական մարմնի գիտաշխատող։ Առաջին վայրում աշխատավարձը 191 000 է, իսկ 2-րդում 50 000 դրամ։ Ասում են, որ այս երկու աշխատավարձերը գումարվում են, և դրոշմանիշային վճարը կազմում է 5500 դրամ, եթե առանձին են հաշվում, լինում է 3500 դրամ, այսինքն 50 000 դրամի պարագայում չի գանձվում։ Խնդրում եմ նշել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։ Խնդրում եմ պատճառաբանված պատասխան, քանի որ ես գտնում եմ, որ առանձին պետք է ամեն վայրում հաշվարկվի։
Աշխատավարձի հաշվարկ
Արմիդա․
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ- ն հոկտեմբեր ամսին աշխատել է միկրոյի դաշտում, նոյեմբերից անցել է շրջհարկի, աշխատողի հոկտեմբերի աշխատավարձի հաշվարկը ո՞ր համակարգով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։
Ուսուցչի աշխատավարձ
Ժասմենա.
Խնդրում եմ պատասխանել՝ եթե ուսումնական հաստատությունը ծնողի վճարի հիման վրա իրականացնում է դասապատրաստում, ինչպե՞ս է ձևավորվում ուսուցչի աշխատավարձը։ Արդյո՞ք աշակերտների քանակը պետք է հաշվի առնվի։ խնդրում եմ հաշվարկի ձևը նկարագրել։ Շնորհակալություն։
Պարապուրդը արձակուրդայինի հաշվարկի մեջ
Անուշ.
Բարև ձեզ։ 2 հարց ունեմ, եթե կարող եք օգնեք ։
Հարց 1. Հարկադիր պարապուրդը ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ մտնու՞մ ա, թե՞ ոչ։
Հարց 2. Եթե աշխատողը 2021թ. նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 24-ը գտնվել ա ամենամյա արձակուրդում, ապա այս 2022թ. հոկտեմբերի 3-ից վերցրել ա իր այս տարվա ամենամյա 25 օր (մինչև նոյեմբերի 4-ը) արձակուրդը, ինչպե՞ս պետք այն հաշվել։ Աշխատավարձի չափը 110 000 կեղտոտը։ Որ 12 ամիս հետ ենք գնում, դա է ասածս, 2021թ. նոյեմբերը մտնու՞մ է հաշվարկի մեջ։
Միջին աշխատավարձի հաշվարկ
Գոհար.
Հաշվապահներ ջան, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Երեխայի խնամքի արձակուրդից մայրը վերադարձել է աշխատանքի: Երեխայի 2 տարին լրացել է օգոստոսի 19-ին, աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից: Հոկտեմբեր ամսվա մեջ արդեն ունի 8 օրվա բյուլետեն: Ի՞նչ միջինով է հաշվարկվում բյուլետենը: Ամսական աշխատավարձը 60 000 դրամ է: Շնորհակալություն:
