Մայրության նպաստի հաշվարկ

Marta.

Հարգելի հաշվապահներ, իմ աշխատավարձը շատ զգալի բարձր է նավազագույն աշխատավարձի 15 պատիկից (մոտ 21 պատիկն է), այդպես է եղել վերջին 15 ամիսների ընթացքում, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե արդյո՞ք որքան գումար եմ ստանալու 155 օր մայության նպաստի համար 2023 թվականին (155 օր, քանի որ արդեն գիտեմ, որ կեսարյան հատում է լինելու): Խնդրում եմ կօգնե՞ք հաշվել, թե որքան եմ ստանալու՝ հաշվի առնելով նաև եկամտային հարկի նվազումը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: 2023թ.-ին նվազագույն ամսական աշխատավարձը դարձել է 75 000 դրամ, բայց նպաստների հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում միայն եկամտային հարկը ներառված գումարը՝ 93 750 դրամը: Եթե Ձեզ տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա Ձեր մայրության նպաստը հաշվարկվելու է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Հետևաբար՝ 93750*15=1406250/30,4*155=7170025, հանած 20 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստի գումարը կկազմի 5 736 020 դրամ: Բայց կհաշվարկվի 140 օրը առանձին, 15 օրը առանձին, քանի որ բյուլետենները երկուսն են լինելու:

Ա.O.

Հարգելի Մարիաննա, կօգնե՞ք ինձ հետևյալ հարցերում։
Գրանցված աշխատող եմ 3 ընկերություններում, ստանում եմ ՄԱՔՈՒՐ աշխատավարձ 250 000, 100 000 և 100 000 (վերջին 12 ամիսներին)։
Ամեն ընկերությունն առանձի՞ն պիտի վճարի, որքա՞ն եմ ստանալու յուր. ընկերությունից, եթե ընկերությունը ուշացումներով է վճարում, դա անդրադառնու՞մ է հաշվարկի վրա։

Marta

Անչափ շնորհակալություն Մարիաննա:

Tigran

75000*15=1125000, 1125000/30,4*140= 5180921, 1125000/30,4*15=555090,
5180921*0,8=4144737 +444072

Marta

Շատ տարբերվեցին պատասխանները, ո՞րն է ճիշտ։

Tigran

Լավ տեսար, Մարթա իմ հաշվարկը հիմք ընդունի,այնտեղ սխալ կա, այնպես հաշվում են երբ գործող սուբյեկտը միկրո համակարգում է գործում,իսկ քո տված տվյալները արդեն հուշում են որ խոշոր կազմակերպության աշխատող ես, 140 օրվա հաշվով ստանալու եք եկամտայինը հանած 4144737, կեսարյանի 15 օրվա հաշվով էլ +444072,

Մարիաննա

Հարգելի Տիգրան, միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Իմ հաշվարկի մեջ որտե՞ղ նկատվեց նվազագույնի հիսուն տոկոս: Եվ ցանկացած գրագետ հաշվարկ կատարվում է հարկերով գումարից, վերջում հանում են հարկերը (անաշխատունակության թերթիկում նույնպես նշվում է կեղտոտ գումարը, որը, ի դեպ, ներկայացվում է հարկային մարմին, որը չի ընդունի մաքուրից կատարված հաշվարկ): Աշխատողի աշխատավարձը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, հետևաբար մայրության նպաստը հաշվարկվելու է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Նվազագույն ամսական աշխատավարձը 75 000 դրամ է, բայց վերցնում ենք կեղտոտ գումարը՝ ներառված միայն եկամտային հարկը, նպաստները հաշվարկում են այդ սկզբունքով, քանի որ նպաստներից պահվում է միայն եկամտային հարկ: Ի դեպ հաշվարկը կատարել եք մաքուր գումարից, վերջում էլ եկամտային եք պահել մաքուրից:

Marta

Տիգրան Ձեզ երկու հարց ունեմ:
Առաջինը. 75000 դրամը նվազագույն մաքուր աշատավարձն է, ճի՞շտ է։
Եթե այո, ապա ինչու՞ է Ձեր հաշվարկում դրանից եկամտային հարկ գանձվում, եթե ամեն դեպքում գանձվում է հենց մաքուր նվազագուն աշխատավարձից, որ կարգի, օրենք, որոշման կամ այլ իրավական պաստաթղթի է դա կատարվում: Ինչպե՞ս է դա բացատրվում, ո՞րն է տրամաբանություն՝ վերցնել նվազագուն մաքուր աշխատավաձի 15-ապատիկը այնուհետև դրանից հանել եկամտային հարկը:

Երկրորդ հարցս հետևյալն է՝ դուք երբևէ, անձամբ, լրացրել էք անաշխատունակության թերթիկ: Եթե այո, արդյո՞ք այնտեղ նշել եք կեղտոտ աշխատավարձը, թե՞ մաքուր: Արդյո՞ք այդ թեթիկը արդյունքում հաստատվել է հարկային մարմինների կողմից:

Last edited 1 տարի առաջ by Accountant.am
Tigran

1 Այդ դեպքում մի հարց էլ ես տամ, ձեր գործատու կազմակերպությունը որ հարկման համակարգում է գործում, որպես ելակետային տվյալ ինչի չեք գրել,

2 բյուլետեններից եկամտային հարկ պահվում է, հիմք հարկային օրենսգիրքը,
պահվում է հաշվարկային աշխատավարձից եթե օրենքում գրված է նվազագույնը 75000,ապա նվազագույն հաշվարկայինը դա հիմա 104000 է, 104000-պահումներ պետք է հավասար լինի 75000, սոցվճարը որպես պահում մեջը ընդգրկված,
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:

3 Որն է տրամաբանություն վերցնել նվազագուն մաքուր աշխատավաձի 15 ա պատիկը այնուհետև դրանից հանել եկամտային հարկը:
Այս հարցի պատասխանի համար դիմեք սոցապնախարարություն թող պատասխանեն թե օրենքը մշակելիս ինչ տրամաբանություն, փաստարկ են նկատի առել,

4 ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք հ.22 մաս 5
5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է  ժամանակավոր  անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է  ժամանակավոր  անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

5 այո անձամբ լրացրել եմ անաշխատունակության թերթիկ,:այնտեղ նշվում է նաև մջին աշխատավարձի թիվը, հաշվարկային աշխատավարձը, այդ թեթիկը հաստատվել է հարկային մարմնի կողմից:

Marta

Ապագա օգտագործողների համար։

Ես գնացի դեկրետ։

Մարիաննայի հաշվարկը ճիշտ էր, Տիգրանինը՝ սխալ։

Last edited 5 ամիս առաջ by Accountant.am