24/10/2026

առևտուր

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը:
Շնորհակալություն:

Nona.

Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Ռազ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։

Էվելինա.

Ցանկանում եմ խանութ բացել, որտեղ վաճառելու եմ իմ ձեռքի աշխատանքները /ավելի կոնկրետ՝ շապիկների, պայուսակների, բրոշների և այլ տարբեր իրերի վրա ձեռքով նկարելու եմ և վաճառեմ/: Ես կարո՞ղ եմ աշխատել որպես միկրոձեռնարկություն, և առհասարակ ինչի՞ց պետք է սկսեմ։

Սիմոնյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում ե ասեք. արդյո՞ք կարող է տվյալ գործունեությունը գործել միկրոյի դաշտում՝ գյուղատնտեսական կոոպերատիվը արտադրում է բանջարեղեն և վաճառում Երևանում: Չէ ո՞ր դա առք և վաճառք չէ:

Narine.

Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։

Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի`
ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ:

Վարդգես.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ցանկանում եմ ճշտել, եթե Երևանում մթերային խանութ են աշխատացնում մայր ու տղա և պետք է օրինական կարգով աշխատեն: Ապա ո՞րն է ճիշտ, բացել մեկ ԱՁ և մյուսին գրանցել որպես աշխատող, թե՞ բացել 2 ԱՁ: Նաև կասե՞ք՝ ինչու՞ է դա ճիշտ և ի՞նչ ծախսեր պետք է անեն:
Եվ եթե 2 ԱՁ է բացում, և մեկ խանութ աշխատացնում, ապա արդյոք պարտադի՞ր է 2 ՀԴՄ սարք ունենալ: Նշեմ նաև, որ խանութը և մթերային է, և տնտեսական:
Շնորհակալություն:

Hayk.

Բարև Ձեզ: Զբաղվում ենք լորերի բուծմամբ։ Ցանկանում ենք բացել ԱՁ ու զբաղվել ձվի ու մսի վաճառքով։ Զբաղվում ենք մեր տանը մեր ընտանիքի անդամներով։ Ինչի՞ց պետք է սկսենք ու ինչքա՞ն հարկ պետք է մուծենք։ Որպես ընտանեկան փոքր բիզնես, ի՞նչ առավելություն ունենք:

Արաքսյա.

Փայտանյութի առքուվաճառքով զբաղվող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն կարո՞ղ են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե գրանցված չեն Երևանում: Եթե այո, ապա ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն:

Alexsander.

Բարև Ձեզ, ցանկանում եմ Երևանում՝ սեփական տան ավտոտնակում, բանջարեղենի փոքր կրպակ /25քմ/ բացել: Կարո՞ղ եք օգնել հասկանամ՝ ի՞նչ գործընթաց է, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մոտավոր, ինչքա՞ն է տևում թույլտվություն, ո՞վ է տրամադրում, ի՞նչ ծախսերի հետ է կապված: Ցանկացած ինֆո կարևոր է, նախապես շնորհակալ եմ։

Բելլա.

Բարև Ձեզ: Տարածք ենք վարձակալել, ԱՁ բացել և ցանկանում եմ մթերային և տնտեսական փոքր խանութ բացել: Աշխատելու եմ աղջկաս հետ, այլ աշխատող չենք ունենալու: Ուզում էի իմանալ` մոտավոր ի՞նչ վճարներ և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ՝ իմ ծախսերը հաշվարկելու նպատակով: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:

  1. Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:

  2. Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։

Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

Հենրիխ․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Սամվել Ալիխանյան.

Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել շարժական բիզնես, կարո՞ղ եք ասել՝ Երևանի ո՞ր տարածքում կարող ենք կայանել թրեյլերը և որտեղ՝ ոչ, և դրա համար ո՞ր մարմնին պետք է դիմենք՝ հետագայում տեղի համար խնդիրներ չունենալու նպատակով։ Նախապես շնորհակալություն։

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից:

Կանխավ շնորհակալություն։

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․

  1. Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:

  2. Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:

Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։

Եվա.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե ԱՁ-ն գործունեություն է ծավալում որպես խանութ և որպես վարսավիրանոց, ի՞նչ դասակարգիչ պետք է լինի:

Աննա.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ առցանց խանութ բացել սոց. կայքում, որում պատվերով ապրանքներ կվաճառեմ (արտերկրից պատվիրել ու վերավաճառել)։ Հարկերից ոչինչ չեմ հասկանում, բայց ցանկանում եմ ազնիվ աշխատել 🙂 Օգնեք հասկանալ, թե ինչից սկսեմ, ինչ ուսումնասիրեմ, Ա/Ձ պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Աշխատողներ չեն լինելու։ Շնորհակալ եմ։

Մելինե․

Բարև ձեզ։
Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․
1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը:
2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար:
3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում:
Կանխավ շնորհակալություն։

Եվա․

Բարև ձեզ։ Ասեք, խնդրում եմ, եթե ցանկանում եմ ԱՁ-ն բացել երկհարկանի շենքում, սակայն շենքի մուտքերը տարբեր են՝ առաջին հարկում վարսավիրանոց, երկրորդում՝ խանութ, ի՞նչ պետք է անեմ։ Կարո՞ղ եմ աշխատացնել՝ բացելով մեկ ԱՁ:

Մելինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։

Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։