24/10/2026

առևտուր

Սոնա.

Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/:
2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով:
3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ:
4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:
5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ:
Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։
Նախապես շնորհակալ եմ։)))

Արմեն.

Բարև Ձեզ: ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և զբաղվում է սուրճի, թեյի, ֆրեշի վաճառքով /մանրածախ վաճառք/, հիմա արդեն ավելացվել է գինու վաճառք /տեղում բաժակներով վաճառում է/: Կասեք՝ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, և գործունեության տեսակ ավելացնելիս արդյո՞ք մեկ ՀԴՄ-ն բավարար է:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընտանի կենդանիների մորթով և վաճառքով: Կենդաների մորթի համար նախատեսված գույքի /դանակ, կացին և այլն/ հաշիվ չենք ստացել: Կարո՞ղ է դա խնդիր առաջանալ:

Արթուր.

Խնդրում եմ տրամադրել տեղեկություն` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու և խանութներին ու առաքումով վաճառելու համար։ Որպես արտադրական տարածք կարո՞ղ է արդյոք ծառայել բնակարանը, որտեղ մարդ չի ապրում, միայն այդ գործունեությունն է, և կարող է արդյո՞ք այդ տեսակը գործել միկրոձեռնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն։

Վազգեն.

Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:

Սուսաննա.

Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:

Լիանա.

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ ասեք՝ օնլայն վաճառք իրականացնելու համար ո՞ր հարկով եմ աշխատելու, ՀԴՄ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ: Խնդրում եմ բոլոր մանրամասներով ասեք: Կանխավ շնորհակալ եմ:

Էվելինա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես վարձել եմ տարածք և նկարչական խմբակ եմ բացել, աշխատում եմ որպես ինքնազբաղ: Տարածքը առանց պայմանագրի է վարձակալած: Էլի սենյակ կա, որը ուզում եմ որպես սպասասրահ կամ սրճարան օգտագործել ծնողների համար և ուզում եմ սուրճ, թեյ, խմորեղեն վաճառել: Ունեմ նաև որպես միկրո գրանցված խմորեղենի արտադրություն: Կարող եմ արդյո՞ք չգրանցել:
Կանխավ շնորհակալություն:

Վարդան.

Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:

Շնորհակալություն։

Narek.

Բարև Ձեզ: Ունեմ Ա/Ձ և ցանկանում եմ զբաղվել գյուղատնտեսական մեքենաների և պահեստամասերի վաճառքով։ Կասեք ի՞նչ է անհրաժեշտ:

Araksya.

ՍՊԸ ապրանքը գնելուց հետո այն տեղափոխում է պահեստ։ Ապրաքը իրացնելու համար այն տեղափոխում եմ ՀՀ մարզեր ու այդ ժամանակ գրվում է ապրանքների տեղափոխման փաստաթուղթ, որում նշվում է ապրանքի քանակը, գինը, ներառյալ` ԱԱՀ-ն, իսկ ապրանքը վաճառելուց հետո գրվում է հաշիվ վավերագիր։ Թղթաբանական գործընթացը ճիշտ է, թե՞ ոչ։

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է.
1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:

Ռազ․

Բարև ձեզ։ Դիմակների, ջերմաչափերի և դիսպենսերների վերավաճառքը միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է գործել։ Նշեմ, որ ԱՁ -ն գրանցված է մարզում։

Արմեն.

Բարև Ձեզ։ Կարո՞ղ է նորաբաց ԱՁ-ն, որը զբաղվելու է ավտոյուղերի վաճառքով և միևնույն ժամանակ մեքենաների յուղը փոխելու ծառայություն է մատուցելու, գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Նախապես շնորհակալ եմ։

Mariam.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։
Շնորհակալ եմ:

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Արփինե.

Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:

Տիգրան.

Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։

Գոհար.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանամ, եթե անձը ցանկանում է ձեռք բերել ֆերմա և զբաղվել բացառապես խոզերի բուծմամբ և վաճառքով՝ սեփական խանութում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, եթե խանութը մարզում է և աշխատում է միկրոյի դաշտում:

A.Stepanyan.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք օպտիկական լինզաների և դրանց համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ: Արդյո՞ք լավաշ արտադրող ԱՁ-ն՝ Երևանում գործող, որը տեղում նաև մսով և լավաշով բրդուջներ է պատրաստում, բայց տեղում չեն ուտում, այլ տանում են, կարո՞ղ է միկրոձեռնարկատեր հանդիսանալ:

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի մի հարց ունեմ. մսի խանութը, որը միսը ստանում է սպանդանդանոցից, 5-րդ ձևով պե՞տք է կազմի գնման ակտ, որ որպես գյուղմթերքը չհարկվի՝ խանութը գործում է միկրոյի ոլորտում: