24/10/2026

դուրսգրում

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ֆիզիկապես դուրս գրվում / ապաճանաչվում 0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով և ՕԾԺ լրացած, գույքը ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ում։ ՀՕ 122-ով կորստի ճանաչումը և N 1261-Ն որոշման դրույթները վերաբերվում են շահութահարկի հարկման բազայի նվազեցումներին, իսկ եթե հարկման բազայի որոշման նպատակ չկա՞։ Կա՞ արդյոք մի որոշում, որը կարգավորում է գույքի դուրս գրման փաստը, և արդյո՞ք վերահսկող մարմնի հետաքրքրության տեսադաշտում է այս հարցը։ Շնորհակալ եմ։

Lia.

Բարև Ձեզ։ Երաշխիքային սպասարկման շրջանակներում արտադրողը իրականցրել է սարքավորման մասի փոխարինում։ Գնորդի մոտ դա հանդիսանում է ՀՄ-ի մաս։ Բայց այդ մասը որպես առանձին միավոր ձեռք չի բերվել։ Հիմա արտադրողը վաճառողի միջոցով գնորդին է փոխանցում նոր մասերը։ Հին մասերը գնորդը պետք է ապաճանաչի՞, այնուհետև նորը վերակառուցի՞։ Այստեղ հարցն այն է, որ այդ մասերի ակզբնական արժեքները չգիտենք։ Հին անորակ սարքավորումները արդյո՞ք պետք է ոչնչացվեն։

Գայանե․

Բարև Ձեզ, կխնդրեմ օգնել այս հարցում․

Ռեստորանային բիզնես է, պետք է խմիչքի դուրսգրում անել, որը կոտրվել է։ Հանձնաժողով պե՞տք է կազմել, և կասե՞ք փաստաթղթի Ձևը:

Շնորհակալություն։

Ալլա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ունենք դեբիտորական պարտք, և տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս պետք է դուրս գրել այդ պարտքի գումարը, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Նախապես շնորհակալություն։

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ․ 2022թ. ապրանք ձեռք բերելու համար կանխավճար եմ փոխանցել, առաջացել է ԴՏ պարտք, այս տարի տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, կարո՞ղ եմ այդ պարտքը համարել անհուսալի և դուրս գրել ԴՏ 714 ԿՏ 224։

Ժաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը դուրս է գրել թանկարժեք սարքավորում անսարք լինելու պատճառով՝ 57 մլն դրամի, արդյո՞ք դուրս գրման ծախսը (57 մլն դրամը) նվազեցվում է շահութահարկից։ Շնորհակալություն։

Մարգարիտա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում և վաճառում է տախտակ, իր իսկ ներմուծած տախտակով կատարել է վերանորոգում և ունի վաճառքի ոչ պիտանի ապրանք։ Ինչպե՞ս կարող եմ ծախս ցույց տալ և նվազեցնել մնացորդը։

Բարև բոլորին: x կազմակերպությունը y-կազմակերպությանը պարբերաբեր պետք է գումարներ փոխանցի, ի կատարումն ապագա պարտավորությունների յուրաքանչյուր եռամսյակ ավել է վճարում, որի արդյունքում y կազմակերպության մոտ առաջանում է ավել գումար։ Այժմ x կազմակերպությունը լուծարվել է։ Ի՞նչ պետք է անի y կազմակերպությունը ավել վճարված գումարների հետ, ինչպե՞ս պետք է դուրս գրի այդ գումարը։

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, որոնք չեն մարվել արդեն 3-4 տարի, կարո՞ղ եմ լրիվ դուրս գրել և շահութահարկով ծախս ճանաչել։ Ասեմ, որ ոչ մի տարում պահուստային ֆոնդ չի եղել ստեղծված։ Շնորհակալություն։

Սեդա․

Բարև Ձեզ։ Մենք ունեինք գործընկեր կազմակերպություններ Արցախից, որոնք մեր ընկերությանը պարտք են, որոնք պետք է դուրս գրել: Խնդրում եմ ասել՝ կա՞ այդպիսի որոշում Արցախի վերաբերյալ, հիմք ընդունեմ այդ դեբիտորական պարտքերը դուրս գրելիս:

Քրիստինա․

Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե կազմակերպությունն ունի անորակ ապրանք, որը նորմալ փաստաթղթավորված ձեռք է բերել, կարո՞ղ է ելք անել պահեստից որպես խոտան, և հարկայինով ի՞նչ է պետք անել դրա համար, որ խախտում չլինի։

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, կխնդրեի մեկնաբանել՝ ինչպես կարելի է դուրսգրել Ղարաբաղում գրանցված և այժմ փաստացի չգործող իրավաբանական անձանց դեբիտորական պարտքերը, փաստացի ֆորս մաժոր է, բայց դուրսգրման կարգում կարծես դա նախատեսված չէ։

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ Կազմակերպությունը ունի մաշված հիմնական միջոցներ, որոնք ենթակա չեն օգտագործման: Ինչպե՞ս վարվել՝ անհրաժեշտ է անպայման վաճառք ձևակերպել, թե՞ ուղղակի դուրսգրման ակտով շահագործումից հանել։

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ։

Ունենք ընկերություն, որը չի մարել իր պարտքը, 2020թ սնանկ է ճանաչվել, բայց վերջնական վճիռը կայացվել է 2021թ։ Ես այդ պարտքը դուրս եմ գրել 2021թ, սակայն ստուգման ժամանակ ինձ ասում են, որ պետք է այդ պարտքը դուրս գրեի 2020թ, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքները:

Աննա․

Բարև ձեզ։ Կարո՞ղ է կազմակերպությունը հաշվետվության և փաստացի մնացորդների միջև տվյալները ճշգրտելու համար ելքագրել ավելորդ ապրանքները առանց շահութահարկում ծախս ճանաչելու, և ի՞նչ փաստաթղթերով պետք է դա հիմնավորվի:

Արա.

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։

Նորա.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունում գործնեության ծավալների էական կրճատում էր, դրա հետևանքով առաջացել են ավելորդ հիմնական միջոցներ՝ 0-ական մնացորդային արժեքով, արդյո՞ք կարելի է դուրս գրել առանց հարկային հետևանքների։

Անահիտ․

Հարց 1. Խոտանված արտադրանքի դուրս գրման համար ի՞նչ ձևակերպում պետք է տալ: Մի մասը խոտանվել է արտադրական պրոցեսի ընթացքում, մի մասը վերադարձվել է մատակարարումից հետո: Եվ այդ խոտանված արտադրանքը (քարե բլոկներ) օգտագործվել է արտադրական տարածքի վերանորոգման համար: Հարց 2 – Կհամարվի՞ արդյոք նվազեցվող ծախս շահութահարկի հաշվարկի ժամանակ:

Երվանդ.

ՍՊԸ-ի հիմնադիրը այդ ընկերությանը տրամադրել է անտոկոս փոխառություն: Եթե այդ փոխառությունը` կրեդիտորական պարտքը դուրս գրվի, ապա կառաջանա՞ շահութահարկով հարկվող եկամուտ, թե՞ ոչ: Խոսքը հիմնադրի կողմից պարտքի զիջման մասին է: Նշված ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով:

Գոռ․

2011թ. հունվարի 1-ին կազմակերպության դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի մնացորդը 59,000 դրամ է: 2011թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպության դեբիտորական պարտքի մնացորդը կազմել է 537,000 դրամ: Որոշվել է դուրս գրել 57,000 դրամի դեբիտորական պարտք և հնարավոր կորուստների պահուստը կարգավորել այնպես, որ այն կազմի դեբիտորական պարտքի մնացորդի 5% չափով: Որքան կլինի կազմակերպության Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը։

Արա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։

Արամ․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է 05․10․2017թ․ N 1373-Ն որոշմանը՝ “ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ”։

Սույն որոշմամբ սահմանվում է, որ “այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս”:

Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։

Նախապես շնորհակալություն։

Սեդա.

Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ: