26/10/2026

ծախս

Նարինե․

Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել և այլևս պիտանի չէ շահագործման։ ԱՊՊԱ-ն վնասը արձանագրել է 8 մլն, իսկ փոխհատուցելու է առավելագույն չափով՝ 1,6 մլն։ Արդյո՞ք կարելի է այս դեպքում մեքենան լուծարել և հարկային տեսանկյունից ծախս ճանաչել և եթե այո, ի՞նչ հիմքեր են պետք դրա համար։

Գոհար․

Հարգելի խորհրդատու, մեր շենքի տանիքի մի հատվածը տրամադրել ենք կազմակերպությանը, իր կայանները տեղադրելու համար։

Հարց․ 1․ Արդյո՞ք Օգտագործողի կողմից վճարվող գումարից պետք է վճարենք շահութահարկ

2․ Եթե այո, ապա, կարո՞ղ ենք այդ գումարից ներկայացնել ծախսեր շենքի ընդհանուր սպասարկման և նորոգման աշխատանքների համար (եթե այդ աշխատանքները չեն վերաբերում Օգտագործման իրավունքով տրամադրած տարածքին)։

Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:

Դավիթ․

Բարև Ձեզ:

Բնակելի շենք կառուցապատող ընկերության հիմնադիրը 2024թ. որպես ֆիզ անձ ձեռք է բերել հողատարածք, որը 2025թ. ներդրել է ընկերության կանոնադրական կապիտալում: Խնդրում եմ նշել՝ հողի արժեքը (գնահատված կամ ձեռքբերման) հնարավո՞ր է լինելու ներառել ընկերության ծախսերում։

Կարեն․

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը շրջանառության հարկի դաշտում է, ռեստորանի տարածքում դրվել է սարք, որը հոսանք է ծախսում, կցանկանայի իմանալ՝ ի՞նչ տարբերակներով կարելի է վճարել այդ հոսանքի ծախսը։ Ու արդյո՞ք հնարավոր է մեր ընկերությունից վճարել այլ ընկերության հոսանքի վճարը, համապատասխան չափով ինչքան որ սարքը ծախսում է, վարձատուից հաշիվ չպահանջել և մեր մոտ այդ կատարված վճարը որպես ծախս չներկայացնել։
Հարցը հիմանակնում նրանում է, որ գործընկերներին չծանրաբեռնել հավելյալ հաշիվ գրելով։ Մուտքի համար 10% հարկվում է և որպես ծախս նվազեցում տալը տվյալ դեպքում առաջնային չէ։

Ռոբ․

Բարև Ձեզ, կազմակերպությունը աշխատում է շրջ. հարկով և ունի վարձակալությամբ վերցրած մեքենա, որի համար գնում ենք ամեն ամիս վառելիք։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով պետք է վառելիքը ցույց տալ ծախս, կա՞ արդյոք նորմա։

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Արմինե․

Բարև Ձեզ։ Որ խխնդրեմ կասե՞ք՝ հիմնական միջոցի սկզբնական արժեքի քանի % պետք է գերազանցի ստացված ծառայությունը համ ապրանքը, որպեսզի համարվի կապիտալ ծախս։

Վահե․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ, ժամկետանց իրացված ապրանքի վերադարձի ժամանակ նվազեցնում է այդ ապրանքի արտադրության հետ կապված ԱԱՀ։ Հարց․ Շահութահարկի հաշվարկում այդ չնվազեցված ԱԱՀ կարելի՞ է ծախս ճանաչել, խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածին:

Գայանե․

Բարև Ձեզ, Wildberries-ում վաճառքներ անելիս Չինաստանից գնված ապրանքի համար թղթային ինվոյս ունենալը հի՞մք է ծախսերի նվազեցման համար։ Եվ ապրանքների վաճառքի դեպքում պե՞տք է հաշիվ դուրս գրել և ու՞մ անունից։

Արսեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը մեքենայի ձեռք բերման ժամանակ վճարել է 12 000 համարանիշի ստացում, 5 000 մեքենայի գրանցում, 6 000 գրանցման վկայական, 150 000 ցանկալի համարանիշի արժեք։ Այս վճարումներից որո՞նք պետք է գրանցվեն որպես մեքենայի ինքնարժեք, որոնք ծախսագրվեն։ Շնորհակալություն։

Արսեն․

Բարև ձեզ։ Ընկերությունը կնքել է իր կայքը պատրաստելու պայմանագիր (կայքի առկայությունը շինարարության ոլորտում լիցենզավորման պարտադիր պայման)։ Պայմանագրով վճարված գումարը ծառայության մատուցման ծախս պիտի ճանաչվի՞, թե՞ այդ գումարը պետք է ձևակերպվի որպես ոչ նյութական ակտիվի ձեռքբերում։ Երկրորդ դեպքում ամորտիզացման ժամկետ կարո՞ղ եմ սահմանել 1 տարի։

Հայկ․

Բարև Ձեզ։ Հայկական ընկերությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով և կատարում է միջազգային բեռնափոխադրումներ, կարո՞ղ է վարորդների գործուղման ծախսերը շահութահարկից նվազեցնել, և եթե այո, ի՞նչպես պետք է հիմնավորվի դա։

Ռոզա․

Բարև Ձեզ, բազմաչարչար կոլեգաներ։

Հարց հետևյալն է՝ Եկամտային հարկի այլ եկամուտներ բաժնում 010 կոդի տակ գրանցված շահաբաժիններից պահված եկամտային հարկը ծախս դիտվու՞մ է, թե՞ ոչ, շրջ հարկի հաշվետվության ծախսային բաժնում:

Ռոզա․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։

Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ, որը 2025թ-ից աշխատում է շրջհարկի դաշտում և բանջարեղենի խանութ է, գյուղացուց ձեռք է բերել բանջարանա-բոստանային գյուղմթերք, ունի երկկողմանի գնման ակտ և համայնքապետարանի տեղեկանքը, որ իրոք տվյալ գյուղացին ունի հող և աճեցնում է գյուղմթերք: Արդյո՞ք գ/ա կդիտվի որպես ծախս:

Տաթև․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ ԱՁ-ն կարո՞ղ է հարկի չափը նվազեցնել, ի հաշիվ որոշակի ծախսերի, իմ ԱՁ-ն ծառայության մատուցման նպատակով եմ բացել, վճարել եմ 5 տոկոս անցած տարի, 10 տոկոս այս տարի։

Եթե այո, ի՞նչ ծախսերի։ Դա է հետաքրքիր։

Ժաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը դուրս է գրել թանկարժեք սարքավորում անսարք լինելու պատճառով՝ 57 մլն դրամի, արդյո՞ք դուրս գրման ծախսը (57 մլն դրամը) նվազեցվում է շահութահարկից։ Շնորհակալություն։

Էդգար․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ արդյո՞ք շրջանառության հարկով հարկվող և առևտրային գործունեությամբ զբաղվող ԱՁ-ները ներմուծման մասով ձեռքբերումները համաձայն ՀՕ 258 հոդվածի չի կարող համարել որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Կանխավ շնորհակալություն:

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը հավելված է ներբեռնում իր սարքավորումների մեջ, հավելվածի տելեգրամյան ալիքով կատարում է վճարում և հավելվածից ստանում որոշակի ծառայություն, արդյո՞ք դա համարվում է շուկայից ձեռք բերում, քանի որ ծախսը հիմնավորող փաստաթուղթ չկա։

Անի․

Բարև Ձեզ։ Չհաշվանցվող ԱԱՀ-ն համարվու՞մ է արդյոք նվազեցվող ծախս, եթե գործունեությունը ազատված է ԱԱՀ-ից, ստացած հաշիվերի ԱԱՀ-ն ներառու՞մ են ծախսերի մեջ և նվազեցնում շահութահարկի հաշվարկի դեպքում։

Հայկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2025 թվականին պետք է իրականացնի բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Այլ երկրներում բենզին է լցնում։ Կասե՞ք՝ բենզինի համար շրջանառության հարկով ծախս ճանաչելու համար ի՞նչ հիմք է պետք։

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, հունվարի 1-ից շրջհարկի դրույքաչափը 10 տոկոս դառնալու հետ կապված է հարցս։ Վայլդբերիզ հարթակում վաճառող եմ, ապրանքն էլ Չինաստանից գնում եմ, ուղարկում ռուսական պահեստ։ Ոնց հասկանում եմ՝ մի հատ էլ գնման գնից 20 տոկոս եկամտային հարկ պիտի վճարե՞մ։ Իսկ հետո էդ գնման գին + 20 տոկոս եկամտային հարկ ինձ համար նվազեցվող ծախս կդիտարկվի՞։ Գնման ակտին ամենաշատը կարող եմ կցել ֆիզիկական անձով ձեռքբերման էլեկտրոնային գնում ու բանկային քարտի քաղվածք, որը հաստատի իմ գնումը։

Ալիկ․

Ֆիզիկական անձն ունի սեփական մեքենա և գրանցված է որպես ԱՁ։ Արդյո՞ք առանց ԱՁ-ին վարձակալության հանձնելու կարող է մեքենան շահագործել ԱՁ-ի համար և ծախսերը՝ ընթացիկ նորոգում, վառելիք և այլն, ձևակերպել ԱՁ-ով։

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։