Բարև Ձեզ: Ես ուզում էի իմանալ “արտարժույթային հաշիվ”- ի համարը: Օրինակ` դրամարկղ-251:
հաշվապահական հաշվառում
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է առանց ծրագրի հաշվապահության վարմանը։ Բավակա՞ն է միայն շրջանառության տեղեկագիր կազմել, թե՞ գլխավոր գիրքն է պարտադիր վարել։ Եվ արդյո՞ք այս շրջանառության տեղեկագիրը կազմվում է բոլոր կազմակերպույունների /ՀԿ/ դեպքում առանց բացառության, ինչպես նաև ընկերակցությունների /ԳԿ, .. ԱԿ/: Եվ խնդրում եմ ասեք՝ գիրքը պատրաստի վիճակում վաճառվու՞մ է, կարող եմ գնել և լրացնել, թե՞ համակարգչով տպագիր է լրացվում:
Արամ.
Բարև Ձեզ: Հարցս վերաբերվում է 612 հաշվի արտացոլմանը: Վաճառել ենք ապրանք 10 000 դրամով: Ապրանքը ետ են վերադարձրել: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել վերադարձը:
Վազգեն.
Բարև ձեզ: Ձեռք ենք բերել հումք, նյութ, դրա հետ մեկտեղ ստացել ենք ծառայության հաշիվ՝ նյութի փաթեթավորում: Ինչպե՞ս ճիշտ կլինի հաշվառումը՝ դտ. 7127 կտ. 5213, թե՞ դտ. 211 521 որպես հավելյալ ծախսերի բաշխում:
Վազգեն.
Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:
LIANA.
Բարև Ձեզ:Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը liahayrapetyan02 շնիկ gmail.com մեյլին: Կանխավ շնորհակալ եմ:
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:
Ani.
Բարև Ձեզ, հարգելիներս: Ինձ հետաքրքիր է, ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները, կախված գրանցման տեսակից, հարկման համակարգից, ներմուծում, արտահանումից, հաշիվների քանակից /մարզերի համար/:
Syuzanna.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ:
Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։
Կանխավ շնորհակալություն:
Սաթեն.
Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:
Hayk.
Բարև Ձեզ:
Հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից փոխանցում եմ կատարել համահայկական հիմնադրամին, որպես հանգանակություն: Հաշվապահորեն ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքը: Նշեմ, որ աշխատում ենք շրջհարկի համակարգում:
Սաթեն.
Որտեղի՞ց կարող եմ ՍՊԸ-ի համար հաշվապահական քաղաքականության օրինակելի ձև վերցնել:
Qnarik.
Ունեմ վարձակալած տարածք և շինություն, տարածքի վրա կառուցել եմ պահեստային մաս /հմ/, շենքն էլ կապիտալ նորոգել եմ: Ի՞նչ թղթաբանություն պետք է անել և ի՞նչ ձևակերպումներ տալ:
Շնորհակալություն
Սյուզաննա.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ձևակերպել՝
Ինտերնետ բանկինգ /հաշվեգրում/ դտ – 71613, կտ – 52133
Ինտերնետ բանկինգ /վճարում/ դտ – 52133, կտ – 0919
Գնումների համակարգում /հաշվեգրում/ դտ – , կտ –
Գնումների համակարգում /վճարում/ դտ – , կտ –
Ինտերնետ բանկինգ /իրավաբանական անձ/ հաշվեգրում դտ – , կտ –
Ինտերնետ բանկինգ /իրավ.անձ/ վճարում դտ – , կտ –
Կանխավ շնորհակալություն:
Վարդան.
Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:
Շնորհակալություն։
Արամ.
Բարև Ձեզ: Կամզակերպությունը ձեռք է բերել հումք և նյութ: Մատակարարը տվյալ հումք նյութը աղում է, նոր մատակարարում և տվյալ ծառայության համար նույնպես դուրս է գրում հաշիվ: Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումներ
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:
Արամ.
Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:

Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17
Հեռախոս՝ 060 500987
Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ» որակավորման քննության նախապատրաստական դասընթաց
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն սկսում է «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացների անցկացումը։ Դասընթացը ներառում է՝
✅15 դաս, 2 ժամ տևողությամբ,
✅600 հարցերի և խնդիրների քննարկում և համակարգչային ծրագրով թեստերի հանձնում հենց դասընթացի ընթացքում,
✅Բոլոր թեստերի օնլայն հասցեների տրամադրում՝ անսահմանափակ փորձելու ու սխալները տեսնելու հնարավորությամբ,
✅Փորձնական քննություն հանձնելու հնարավորություն։ Դասընթացն անցկացվում է մեր գրասենյակում, դասավանդում են երկար տարիներ Հանրային հատվածի հաշվապահություն վարող փորձառու մասնագետները։ Գրանցվելու համար անցեք հղմամբ…
Արժեքը՝ 100 000 դրամ

Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17
Հեռախոս՝ 060500987
Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հաշվապահությունը 0-ից» հաշվապահական դասընթաց
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «Հաշվապահություն 0-ից» դասընթացը բաղկացած է 4 փուլերից՝
1․ Հաշվապահական հաշվառման հիմունքներ,
2․ Ֆինանսական հաշվառում, միջազգային ստանդարտներ,
3․ Հարկային օրենսդրություն, Աշխատանքային օրեսնգիրք,
4․ Ծրագրեր և էլեկտրոնային համակարգեր՝ ՀԾ հաշվապահ, E-invoicing, taxservice 📋
Դասընթացը վարում են մեր կենտրոնի որակավորված լավագույն մասնագետները, ովքեր ունեն խոշոր հարկ վճարողների հաշվապահության վարման մեծ փորձ։ ❗Դասընթացի տևողությունն է 4 ամիս` ամսական ընդամենը 30․000 դրամ։❗ Ավարտելով մեր մոտ դուք կունենաք՝
✅Անհրաժեշտ գիտելիքներ հաշվապահ աշխատելու համար
✅Ավարտական վկայական
✅Աշխատանքի տեղավորման իրական հնարավորություն
✅Խորհրդատուներ հետագա աշխատանքի ընթացքում
📌Դասընթացնի մասնակիցները հնարավորություն կունենան մեկ ամիս անվճար պրակտիկա անցելու մեր գրասենյակում։ Այլ մանրմասների և գրանցվելու համար անցեք հղումով…
Արժեքը՝ 30 000 դրամ
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:
Hayk.
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում:
Նախապես շնորհակալություն:
Բարև, հաշվապահական հանրություն։ Ինձ ո՞վ կառաջարկի ժամանակակից վերջին տարիներին տպագրված հաշվապահական հաշվառման գիրք, գրքեր խնդիրներ։ Կամ ասի՝ որտեղի՞ց ձեռք բերեմ։
Nona.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. “Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս”։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:
Hayk.
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:
Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը որպես բարեգործություն իր բանկային հաշվից գումար է փոխանցում՝ ինչպե՞ս կարող եմ ձևակերպել:
Սիմոնյան.
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:
Araqsya.
Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի:
Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։
