Tag: հաշվետվություն

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Դավիթ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։

Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել

Մարտա.

Բարև ձեզ:

Ես ունեմ 2018թ.-ին գրանցած ԱՁ, որի համար ամեն եռամսյակ շրջանառության հարկի հաշվետվություն եմ ներկայացրել: Արդյո՞ք պետք է նաև առանձին տարեկան ներկայացնել, թե՞ դա համընկնում է 4-րդ եռամսյակի հետ և նույնն է:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել

ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արամ.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Եկամտային հարկի հաշվարկը չի հանձնվել

Վահե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել։ Հոկտեմբեր ամսվա եկամտային հարկը փոխանցել եմ, սակայն հաշվետվության ձև 189-ը չեմ ուղարկել։ Ինձ մոտ ոչ մի խնդիր, հարկային պարտավորություն ու տույժ ու տուգանք ցույց չի տալիս։ Ի՞նչ կարող եմ անել։

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվարկը չի հանձնվել

Ճշգրտված հաշվարկի հանձնում

Ալլա.

Խնդրում եմ ասեք` էլեկտրոնային ճշգրտված հաշվարկ ինչպես ուղարկեմ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ճշգրտված հաշվարկի հանձնում

Ո՞ր համարի հաշվետվությունն է անհրաժեշտ հանձնել

Օսան.

Հարգելիներս, գիտեմ, որ դեռ ժամանակ կա, բայց ինձ շտապ է պետք. ո՞ր համարի հաշվետվության ձևերով պետք է 2018-ի համար հանձնենք
1. ԱՁ-ի տարեկան եկամտային յուր. ամսվա 5 000 դր հաշվարկը
2. նույնը, եթե ա/ձ ընտ. ձեռն. է
3. ընտ.-ի անդամների անձն. հաշվ.
4. ՍՊԸ-ի հիմն. շահաբաժինների հարկումը, ՀՀ քաղաքացի է

Կարդալ ավելին Ո՞ր համարի հաշվետվությունն է անհրաժեշտ հանձնել

Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել ԱՁ համար

Դավո.

Բարև ձեզ:
Մեկ հարց. Նոր գրանցված ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով: 4-րդ եռամսյակի հաշվետվությունը ուղարկելուց հետո պե՞տք է տարեկան հաշվետվություն ուղարկել:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել ԱՁ համար

ԱՁ զբաղվելու է փափուկ կահույքի արտադրությամբ

Արամ.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել և հայտարարագիր եմ ուղարկել հարկային: Պետք է լինի փափուկ կահույքի արտադրամաս և նորոգում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինչքա՞ն և ե՞րբ, ու ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկեմ հարկային էլէկտրոնային տարբերակով:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվելու է փափուկ կահույքի արտադրությամբ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

ԱՁ զբաղվելու է շինարարությամբ

Հայկ.

Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։

Կարդալ ավելին ԱՁ զբաղվելու է շինարարությամբ

Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Շրջանառության հարկի հաշվարկը հանձնվել է ուշացումով

Հրաչյա.

Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։

Շատ շնորհակալութոյւն։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկը հանձնվել է ուշացումով

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Անուշ.

Բարև ձեզ: Եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել՝ ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Շրջանառության հարկի հաշվարկ

Artur.

Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ

Եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևեր

Մանյա Ա.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ: Ուզում եմ բեռնել Ֆին. նախ. 104-ն հրամանի եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևերը, բայց չեմ գտնում: Եթե ունեք դատարկ բլանկները` ուղարկեք խնդրում եմ rain.song շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևեր

“Հարկային տարի” հասկացության վերաբերյալ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:

Կարդալ ավելին “Հարկային տարի” հասկացության վերաբերյալ

ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Գայանե.

Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը

Վաչե Հ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը

Ա/Ձ -ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով

Կառա.

Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք` եթե Ա/Ձ-ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017թ. համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա, խնդրում եմ, ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․ դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ա/Ձ -ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով

Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը

Նարչիկ.

Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը: Առաջ տարին մեկ ներկայացնում էինք շահութահարկի զրոյական հաշվարկ, իսկ նոր օրենսգրքի համաձա՞յն, խնդրում եմ, հուշեք: Նշեմ, որ պետական և համայնքային աղբյուրներից ֆինանսավորում չենք ստանում:

Կարդալ ավելին Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը

Անձը զբաղվում է թերթի տպագրությամբ

Սվետա.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ թերթի տպագրությամբ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում, որովհետև համաձայն համապատասխան օրենքի 15 հոդվածի 10-րդ կետի ԱԱՀ հարկից ազատված եմ, նոր հաշվետվության ձևում` “Միասնական հաշվարկ ԱԱՀ և ակցիզային հարկի” 13-ի Ա կետն է վերաբերում մեր գործառույթին, բայց հարկային օրենսգրքի հոդվածին վերաբերող պատուհանում չկա հանապատասխան հոդվածն ու կետը, խնդրում եմ օգնեք` ինչպես լրացնեմ ձևը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է թերթի տպագրությամբ

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ.

ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:

Կարդալ ավելին ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Արտակ.

Բարև ձեզ: Այսպիսի հարց. եթե ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ., այնուհետև մի քանի ամիս հետո կասեցվել է հարկայինում, այդ ընթացքում չի ծավալել որևէ գործունեություն, արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել: Կա՞ ինչ-որ հարկային պարզաբանում:

Կարդալ ավելին Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Լուծարվող ԱՁ-ն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

Պաշ.

Բարև ձեզ: Այս տարվա դեկտեմբերին ԱՁ-ն լուծարվել է: Հարկային տեսչությունում լուծարումից անմիջապես հետո ասացին, որպեսզի մինչև հունվարի 1-ը տարեկան հաշվետվություն ուղարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս այն ուղարկել, որովհետև ժամանակը դեռ չի ավարտվել, ոչ եռամսյակայինը և ոչ էլ տարեկանը: Ի՞նչ գործողություն ես պետք է կատարեմ, որպեսզի խուսափեմ խնդիրներից և տուգանքներից: ԱՁ-ն հարկվում էր շրջանառության հարկով:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Լուծարվող ԱՁ-ն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Շուշանիկ.

Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, 01.02.2017թ. կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր: Մինչ օրս՝ 31.08.2017թ., չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ՝ նշելով քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը 01.02.2017թ., արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Կարդալ ավելին Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Կարդալ ավելին Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ