Աննա․
Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստից պահվող եկամտային հարկը վճարելու է գործատու՞ն, թե՞ ամբողջապես ՀՀ պետ բյուջեն: Կանխավ շնորհակալ եմ։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Աննա․
Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստից պահվող եկամտային հարկը վճարելու է գործատու՞ն, թե՞ ամբողջապես ՀՀ պետ բյուջեն: Կանխավ շնորհակալ եմ։
Քրիստինե․
Բարև բոլորին: Եթե ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով, պլաստիկ շշերից պատրաստում են ավելներ և խանութներին պետք է հանձնեն: Խանութը պահանջում է, որ հարկային հաշիվ դուրս գրեն, ԱՁ ի՞նչ պարտավորություններ ունի անելու և հարկային հաշիվ իրավունք ունի՞ դուրս գրելու:
Հայկ․
Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
Բեռների, փոստի և (կամ) ուղևորների` ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Սույն մասի կիրառության իմաստով` տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը:
Հարց. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն իրականացրել է բեռնափոխադրում օտարերկյա Ա երկրից դեբի Բ երկիր։ Այս դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվ չի՞ գրելու և եթե այս գործարքը ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ չի, ի՞նչ նրբություն կա։
Ռոբ․
Բարև Ձեզ, կազմակերպությունը աշխատում է շրջ. հարկով և ունի վարձակալությամբ վերցրած մեքենա, որի համար գնում ենք ամեն ամիս վառելիք։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով պետք է վառելիքը ցույց տալ ծախս, կա՞ արդյոք նորմա։
Արթուր․
Հարգելի գործընկերներ, ֆիզ․ անձից գույք ձեռքբերելու դեպքում արդյո՞ք ֆիզ․ անձը կարող է հրաժարվել, որպեսզի հարկային գործակալը պահի եկամտային հարկը՝ փոխարենը առաջարկելով, թե ինքնուրույն կվճարի այն՝ եկամուտների հայտարարագրով հայտարարագրելով։ Շնորհակալություն։
Հերմինե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է դուրս գրել հարկային հաշիվ, հանձնել ԱԱՀ հաշվարկ և վճարել ԱԱՀ, եթե գործընկերը միայն այդ պայմանով է համաձայն համագործակցել։ Շահութահարկի դաշտ անցնելու ռիսկ կա։
Աննա․
Շատ եմ խնդրում՝ կարո՞ղ եք հնարավորինս պարզ բացատրել։ Խանութն աշխատում է ԱՁ-ով, աշխատող չունի, գործում է շրջ․ հարկի համակարգում, չի անցնում նաև 24 մլն շեմը։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և շրջ․ հարկի հաշվետվության մեջ կխնդրեմ նշեք ավելի մանրամասն՝ պետք է լրացնեմ միայն ՀԴՄ ֆիսկալ հասույթի տվյալնե՞րը։
Էլլա․
Ես ԱՁ բացել եմ 29.05.2025թ-ին, որպես ծրագրային ապահովում և սկսել եմ աշխատել օնլայն 10.06.2025-ից, խնդրում եմ հուշեք՝ այս պահի դրությամբ ի՞նչ պիտի պարտադիր լրացվի, կամ որտե՞ղ պիտի հարկային պարտավորությունների մասին տեղեկանամ։ Կանխավ շնորհակալություն։
Անի․
Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ անձանցից խոտաբույսեր հետագայում դրանք վաճառելու նպատակով, ապա կարո՞ղ է գնման ակտով ձեռք բերել և ազատվել եկամտային հարկի 20 % պարտավորությունից, և այդ իմաստով ի՞նչ տարբերություն կա միակողմանի և երկկողմանի գնման ակտերի միջև։ ՀՕ 150 հոդվածի 13-րդ մասի համաձայն շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկացած ապրանքի ձեռք բերման ժամանակ է ազատվու՞մ եկամտային հարկի պարտավորությունից։
Արթուր․
Մետաղադրամով ապարատների տեղադրման համար, ք. Երևանում, ՀԱԹ-ում կամ Շենգավիթում, ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ հարկատեսակով աշխատել։ Պետտուրքո՞վ է, թե՞ մեկ այլ ձև։ Եթե այո, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է անել։
Սուրեն․
Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին Ա/Ձ- ն իրականացրել է ներկրում ՌԴ -ից, որի արդյունքում առաջացել է ԱԱՀ 200 000 դրամի չափով, ինչը ամբողջությամբ մարվել է: Սակայն ներկրման հայտարարագիրը լրացվել է սխալ, քանի որ հայտարարագրում նշվել է հետաձգված ԱԱՀ: Ա/Ձ- ն 2022 թվականին դադարեձրել է իր գործունեությունը: 2025 թվականի հունվարին էլեկտրոնային համակարգում արտացոլվել է 200 000 ՀՀ դրամ ԱԱՀ պարտավորություն: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի նույն հարկը կրկնակի չվճարենք: Հայտարարագրի ճշգրտում անել հնարավոր չէ կատարել, քանի որ լրացնելու պահից անցել է ավելի քան 3 տարի:
Անի․
1․ Թիվ 201 ձև շրջանառության հարկի վերաբերյալ հանջնելուց հետո, ինչ որ տեղ երևու՞մ է, որ կազմակերպությունը համարվում շրջանառության հար վճարող տվյալ պահին
2․ Շրջանառության թիվ 286 հաշվետվություն հանձնելիս, բերում է նման հաղորդագրություն՝ դուք չեք կարող հանձնել հաշվետվությունը, որովհետև չեք գտնվում լուծարային գործընթացում։ Ինչի՞ հետ է կապված
Անի․
Եթե Ա/Ձ զբաղվում է հոգեբանական խորհրդատվությամբ, կարո՞ղ է գործել շրջանառության հարկով, և ի՞նչ հարկային հաշվետվություններ է տալու ու հարկեր վճարելու։
Վահե․
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։
Հայկ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունն անվադողեր է ներմուծել (ԱՏԳԱ 4011)։ ՀՀ-ում վաճառելու է 25 000 ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ 171 հոդվածի համնաձայն բնապահպանական վճարը 1 տոկոս է։
Հարց 1. ՀՀ վաճառքից պե՞տք է 208 ՀՀ դրամ բնապահպանական հարկ վճարի։
Հարց 2. Բնապահպանական հաշվետվություն հանձնելու՞ է։
Հարց 3. Ներմուծման ժամանակ վճարված բնապահպանական հարկը ինքնարժե՞ք է մտնում
Արևիկ․
Բարև Ձեզ, ԱՁ-ն վաճառել է իրեն պատկանող ֆուռի քարշակը, հարկային պարտավորություն կառաջանա՞, թե՞ ոչ, ԱՁ – ն աշխատում է շրջանառության հարկով և կատարում է բեռնափոխադրում։
Սարգիս․
Բարև Ձեզ: ՀՀ Ռեզիդենտ ԱԱՀ վճարողը բեռնափադրում է կատարել A օտար երկրից B օտար երկիր։ Այս դեպքում հարկային օրենսգրքով ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, իսկ երբ ՀՀ-ից դեպի A օտար երկիր է բեռնափոխադրում, զրոյական դրույքաչափով է հարկվում։ Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություն կա այս դեպքերում։
Հայկ․
Բարև ձեզ!
2007թ.-ին Նոտարական կարգով վաճառել եմ իմ ավտոմեքենան, սակայն գնորդը մինչև այժմ չի անվանափոխել ավտոմեքենան իր անունով։ Պատահաբար տեղեկացա, որ գնորդը մեքենայի գույքահարկ վճարել է մինչև 2015 թվականը։
2015թ մինչև 2025թ. Մեքենայի գույքահարկը փաստացի վճարված չէ։
ՀԱՐՑ 1.
Այս դեպքում ո՞վ պետք է վճարի մեքենայի գույքահարկը’ մեքենան վաճառողը, թե՞ գնորդը։
ՀԱՐՑ 2.
Գործու՞մ է արդյոք այս դեպքում վաղեմության ժամկետի օրենքը։
Նշեմ, որ որևէ անգամ գույքահարկի պարտքի վերաբերյալ չեմ ծանուցվել։
Շնորհակալություն։
Khatun.
Ես բացել եմ 3 տարի առաջ ԱՁ, բայց չեմ օգտագործել ու չեմ իմացել, որ պետք է փակեմ։ Բացել եմ 22.04.2022 թվականից։ Խնդրում եմ ասեք՝ մինչև այժմ որքա՞ն հարկ պետք է վճարեմ։
Ալեն․
Եթե տնտեսավարողն ունի ՍՊԸ և ձեռք է բերում երկրորդը, դա հարկային պարտավորությունների վրա ինչպե՞ս է ազդում։ Եթե ինչ որ բան փոփոխվում է, ապա ինչպե՞ս։ Շնորհակալություն պատասխանելու համար։
Վահագն․
Բարև ձեզ։ Ես գրանցվել եմ որպես ԱՁ, սակայն ոչինչ չեմ իրականացրել։ Եթե ԱՁ փակեմ, ինչ-որ գումարներ պե՞տք է վճարեմ։
Արման․
Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։
Անի․
Բարև բոլորին։ Գեոդեզիա և չափագրում գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկով հարկվող պետք է լինի։ Գործելու է Երևանից դուրս` մարզերում։
Սեդա․
Բարև Ձեզ։ Ընկերությունն ԱԱՀ վճարող է և կատարել է գովազդային ծախսեր: Խնդրում եմ ասեք՝ շահութահարկի գծով ամբողջությամբ ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել ԱՁ-ի համար ներմուծման ԱԱՀ-ի և բնապահպանական հարկի վճարման հաշվեհամարները: Նախապես շնորհակալություն։
Արմինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք, արդյո՞ք կան հստակ ժամկետներ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն ներկայացնելու համար: Անձը նոր է սկսելու իր գործունեությունը և առաջին անգամ գրանցվելու հարկային դաշտում:
Տիգրան․
Բարև ձեզ։ Արդյո՞ք Youtube-ից գումար ստացողները հարկվում են, եթե այո՝ ի՞նչ մեխանիզմով։
Հերմինե․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը մարել տրված փոխառությամբ, և արդյո՞ք հարկ կառաջանա։
Քրիստինե․
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունից հաշիվ ենք ստացել, ծրագրի սպասարկման հաշիվ է։
1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է տալ
2․ Այդ հաշիվը կարո՞ղ ենք ներառել ԱԱՀ-ի հաշվարկի մեջ
3․ Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան
Շնորհակալ եմ նախապես։