22/10/2026

հարկեր և տուրքեր

Ալեքսանդր Չիլինգարյան․

Բարև Ձեզ: Ֆիզ անձանց վճարված շահաբաժնի եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխված Ձև 2 կա: Այն գործում է 2025-ի սկզբից: Կարո՞ղ եք տրամադրել այդ նոր Ձևը։

Հովհաննես․

Բարև Ձեզ։ Աշխատում ենք շրջանառության հարկի դաշտում։ Ցանկանում եմ իմանալ՝ 2025թ-ի համար վճարած 60 000 սոց, 60 000 շահութահարկ և դրոշմանիշային վճարները կարո՞ղ եմ ծախս ճանաչել 2026թ առաջին եռամսյակի շրջհարկի հաշվետվության ժամանակ։ Շնորհակալություն։

Ալլա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որն աշխատում է շրջանառության հարկով, դեկտեմբերի 26-ին անցել է ԱԱՀ շեմը՝ 3մլն-ով։ Դեկտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ապրանքային մնացորդի ԴՏ-ը ԱԱՀ-ը, որից կա իրացում, ի՞նչ չափով պետք է հաշվանցվի, ո՞ր հոդվածի համաձայն։

Սեյրան․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն “189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական” և “286. Շրջանառության հարկի հաշվարկ (01.01.25 թ. –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)” ձևերից բացի այլ հավետվություն ներկայացնու՞մ է։

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն գործունեությունը դեկտեմբեր ամսով դադարեցրել է, պե՞տք է արդյոք 2026 թվականին ներկայացնի “201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն” ձևը։

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:

Նոնա․

Բարև Ձեզ: Ինչ-որ X կազմակերպության աշխատակիցների տեղափոխումը մեկ բնակավայրից մյուսը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկություն, թե՞ ոչ:

Հայկ․

Բարև ձեզ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կխնդրեմ օգնել։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, մատուցում է ծառայություններ։ Վերջերս ձեռք է բերել ապրանքներ շուկայից` առանց փաստաթղթի, որոնք վաճառում է Օզոնում։ Այդ ապրանքների համար դուրս է գրվել միայն տեղափոխության բեռնագիր։ Հիմա ձևակերպեմ հարցերս.

Հարց 1. Միակողմանի ձեռք բերված ապրանքների գումարը և առաջացած 20% եկամտային հարկը ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել

Հարց 2. Օզոնում վաճառված ապրանքների համար պե՞տք է հաշիվ դուրս գրել և ի՞նչ տվյալների հիման վրա

Հարց 3. Տեղափոխության բեռնագրում նշված գումարները ենթակա՞ են հարկման շրջհարկով

Շնորհակալություն։

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, ես ուզում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է կրիպտոարժույթների առք ու վաճառքով: Կասե՞ք՝ ինչ գործունեության կոդով պետք է գրանցվեմ և ո՞ր հարկման համակարգով կարող եմ գործունեություն իրականացնել։

Անահիտ․

Բարև ՁԵզ: Եթե Ա/Ձ-ն գործունեությունը դադարեցրել է ժամանակավոր՝ 207 հաշվետվությամբ, դադարեցված ամիսների համար պե՞տք է վճարի ամսական 10 000 (5 000 սոց. վճար, 5 000 շահութահարկ)։

Արմեն․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությունից ինվոյսով ձեռք է բերել ֆուտբոլի տոմսեր՝ վերավաճառելու նպատակով։ Արդյո՞ք այս դեպքում տոմսերի ձեռքբերումը ենթակա է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման, և եթե այո, ապա քանի % է լինելու հարկը։ Շնորհակալություն։

Կարեն․

Եթե աշխատակիցը նոյեմբեր ամսվա համար ստացել է 600 000 դրամ (300 000 աշխատավարձ + 300 000 պարգևավճար), ապա ապահովագրավճարը որքա՞ն կլինի՝ 4 800, թե՞ 10 800։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Վիտյա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ 65 տարեկանից անց է, զբաղվում է արտադրությամբ, շեմը գերազանցում է, համարվու՞մ է ապահովագրավճար վճարող, և մի հարց էլ՝ եթե 2025թ դեկտեմբերի 27-ից դադարեցում է տալու գործողությունը անհայտ ժամանակով, պե՞տք է վճարի։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Յանա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. Աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերությունների գրանցման դեպքում արդյո՞ք հարկային պարտավորություն է առաջանում հարկերի վճարման իմաստով: Կանխավ շնորհակալություն:

Լուսինե․

Բարև Ձեզ։ Եթե շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն 2025թ. 0-ական է, հունվարին 0 է եղել և դադարեցվել է: Նաև 1-ին եռամսյակը 0-ական է, հաշվետվությունը հանձնվել է: 2025թ-ի համար ունի՞ դրոշմանիշային վճար վճարելու։

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ-ում ստացել է ծառայություն 1 000 դոլլարի չափով դեկտեմբեր ամսին պետք է ինքնահաշիվ գրենք։ Կասե՞ք՝ 1 000 դոլլարից 16.67 տոկոսը, թե՞ 20 տոկոսն է առաջանում ԱԱՀ պարտավորություն։ Եվ եթե հնարավոր է՝ ասեք, տվյալ դեպքում օրենքով ո՞նց է դա հիմնավորվում։

Առողջության համընդհանուր ապահովագրություն

Առողջության համընդհանուր ապահովագրություն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը։

2026 թվականից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները, որոնց աշխատավարձը հարկերը ներառյալ գերազանցում է 200 հազար դրամը, պարտադիր կերպով ամիսը 10 800 դրամ կվճարեն առողջության ապահովագրության համար։ Այս վճարը սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ տարեկան ընդհանուր գումարը կկազմի 129 600 դրամ։

Մանրամասն

Հայկ․

Բարև Ձեզ։ Եռակողմ համաձայնագիր է կազմվել երեք ԱԱՀ-ով հարկվող ընկերությունների միջև։ Կողմ 2-ը պարտք է Կողմ 1-ին 80 000 000 ՀՀ դրամ, Կողմ 1-ը պարտք է Կողմ 3-ին 20 000 000 ՀՀ դրամ։ Համաձայնագրում նշված է, որ Կողմ 2-ի և կողմ 3-ի հիմանդիրները նույն մարդիկ են և համաձայնության են եկել, որպեսզի Կողմ 1-ը ունեցած պարտավորությունը կողմի 3-ի նկատմամբ 20 000 000 դրամը վճարի կողմի 2-ին, ինչի արդյունքնում փոխմարելով կստացվի, որ կողմ 2-ը պարտքի է կողմ 1-ին 60 000 000 ։ Սա արդյո՞ք կհամարվի պարտքի զիջում և ինչ որ կողմի համար կառաջացնի հարկային պարտավորություն։

Զոհրաբ․

Բարև Ձեզ։ Նախատեսում եմ ֆրիլանս թարգմանչական ծառայություններ մատուցել արտասահմանյան կազմակերպություններին։ Ո՞ր տարբերակն է ավելի օպտիմալ. գրանցվել որպես ԱՁ, թե՞ ուղղակի ֆիզ. անձ, և որքա՞ն են հարկային պարտավորությունները այս կամ այն դեպքում։ Նաև հանդիսանում եմ գրանցված աշխատող ՀՀ կազմակերպությունում, որը որպես գործակալ վճարում է իմ համապատասխան հարկերը։

Նարինե․

Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել և այլևս պիտանի չէ շահագործման։ ԱՊՊԱ-ն վնասը արձանագրել է 8 մլն, իսկ փոխհատուցելու է առավելագույն չափով՝ 1,6 մլն։ Արդյո՞ք կարելի է այս դեպքում մեքենան լուծարել և հարկային տեսանկյունից ծախս ճանաչել և եթե այո, ի՞նչ հիմքեր են պետք դրա համար։

Վարդինե․

Բարև բոլորին։
Հարգելի խմբակիցներ, խնդրում եմ, ովքեր ունեցել են նմանատիպ դեպք, օգնեն ինձ․
շրջանառության հարկով աշխատող ԱՁ գործունեությունը դադարեցրել ենք և բացել ՍՊԸ։ ԱԱՀ-ով պետք է աշխատի, մնացորդները ինչպե՞ս պետք է ՍՊԸ-ն ձեռք բերի ԱՁ-ից, մեկ անձից գնման ակտո՞վ, տնօրենը նույն անձն է, նախկին ԱՁ-ն։
Խնդրում եմ պատասխանել։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ կազմակերպությունը, որը շրջհարկով է աշխատում, ուզում է վաճառել տարածքը այլ կազմակերպության։ Ի՞նչ հարկեր են առաջանում, և հաջորդ հարցս՝ տվյալ տարածքը գնվել է վարկով և դեռ մարված չէ, կա՞ տարբերակ, որ գնող կազմակերպությունը ժառանգի վարկը և արդյունքում քիչ վճարի։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, տեխզննման գործունեությամբ զբաղվող ՍՊԸ արդյո՞ք պետք է հանձնի 18. ՏԵՂԵԿԱՆՔ` Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին, թե՞ ուժը կորցրել է:

Անահիտ Վասիլյան․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով պետք է աշխատեմ և վաճառելու եմ հագուստ, այսինքն մանրածախ առևտրով պետք է զբաղվեմ։ Ինչպես նաև փոքրիկ տարածք եմ վարձակալել։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ՊԵԿ, և արդյո՞ք վիճհաշվետվություն ուղարկելու եմ վիճվարչություն։

Անի․

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը աշխատում է շրջ․հարկով և տեղադրել է մետաղադրամով շահագործվող սուրճի ապարատ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող ենք շարունակել աշխատել շրջ․ հարկով և եթե այո, ապա բացի 285 ձևից արդյո՞ք այլ հաշվետվության մեջ պետք է ցույց տալ դա։

Արմեն․

Հարգելի գործընկերներ, ընդհանուր հարկման դաշտում գործող կազմակերպությունը վարկ ունի, որի տոկոսի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից։ Արդյո՞ք սուբսիդիան հարկվում է շահութահարկով։