22/10/2026

հարկեր և տուրքեր

Melania.

ԱՁ-ն ունի ստոմատոլոգիական ծառայություն, որն ըստ տնտեսական գործունեությունների դասակարգչի գտնվում է Q 86.23.0 խմբում, ունի նաև ատամնատեխնիկական լաբարատորիա, որը գտնվում է C.32.50.0 խմբում: Շրջ. հարկի հաշվարկում արդյո՞ք տարբեր դրույքաչափերով պետք է հարկվեն:

Աննա.

Բարև բոլորին։ Մի այսպիսի հարց. ֆիրման գնում է մայկաներ, բաժակներ, գրիչներ և տպագրում` հեղինակային իրավունքի պահպանմամբ, նկարներ նոր վաճառում։ Միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել, և արդյո՞ք C18.12.0 կոդը կարող եմ դիտարկել:

Աննա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է սեպտեմբերին պետ. ռեգիստրում։ Հարկայինով միայն լիազորի գրասենյակ են բացել ու վերջ։ Օգտվող գրանցվելուց և մուտք գործելուց ՍՊԸ-ի կարգավիճակը տալիս է “Նոր գրանցված”։ Արդյո՞ք 2021թ-ի համար պարտավորություններ չունի և հարկայինից ծանուցում չե՞նք ստանա։

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․

1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը

Գևորգ․

Բարև ձեզ: ԱՁ գրանցելուց հետո ասեցին՝ պետք է գրանցվեմ հարկայինում, հարկային գնացի, ասեցին՝ օնլայն պետք է գրանցվեմ, taxservice կայքում, հիմա գտել եմ այդ տեղը, ուզում եմ հասկանամ՝ ճի՞շտ տեղն եմ, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուզում։ Նկարը կցել եմ։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… Խնդրում եմ պատասխանել․

1) ըստ աշխատանքային պայմանագրի աշխատակցի նորմալ աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատավարձը կկազմի 95 000, բայց աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրական 3,5 ժամ, իսկ շաբաթ օրը 2,5 ժամ (ստացվում է կես դրույք) և նման գրաֆիկի պայմաններում ստանում է 47 500։ Դրոշմանիշայինը ո՞վ պետք է վճարի։
2) Արդյո՞ք կարող եմ տվյալ գրաֆիկի համար ֆիքսված աշխատավարձ սահմանել
3) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից ամսվա սկզբին և ստացել է 68 000 ցածր աշխատավարձ, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարի։

Նարինե․

Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել՝ եթե ՍՊԸ-ն Թելսելի ապարատ է գնել և պայմանագիր կնքել ԹելՍել օպերատորի հետ։ Աշխատելու ենք հետևյալ կերպ՝ եկամուտից 50 տոկոսի համար հաշիվ ենք դուրս գրելու, որ օպերատորը հետ վճարում անի ՍՊԸ-ին։ ՀԱՐՑ․ ՍՊԸ ի՞նչ հարկման տեսակով պիտի աշխատի․ միկրո, շրջհարկ։ Ո՞վ ունի նման փորձ, կարո՞ղ եք խորհուրդներ տալ։

Բարև Ձեզ։ Ինձ խորհուրդ կտա՞ք․ եթե ես ՍՊԸ-ով տրակտոր եմ ներմուծելու և շահագործելու եմ որպես ծառայություն տարբեր ֆիրմաների հետ, կամ մեկ ֆիրմայի հետ եմ աշխատելու։ Հայտը միկրոյով ճի՞շտ է չէ ձևակերպումը, և կասե՞ք՝ ի՞նչ հարկային պարտավորություններ պիտի վճարեմ ամսեկան և/կամ եռամսակային / տարեկան։

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ոչ մի կերպ չեմ կարողանում ծախս ձեռք բերել, բեռնափոխադրմամբ եմ զբաղվում, եթե ձեռք չբերեմ՝ մեծ հարկեր եմ մուծելու, հնարավո՞ր է՝ ֆիզ անձով հաշիվներ դուրս գրվի, ու դա համարվի ինձ համար ծախս, խնդրում եմ հուշեք մի բան, ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Հարգելի մասնագետներ, ունեմ Ձեր օգնության կարիքը:

Ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի: Ներկայումս գտնվում եմ ԱՄՆ-ում և ցանկանում եմ ԱՄՆ-ից օդային ճանապարհով՝ ինքնաթիռով (իմ ուղեբեռում), ՀՀ բերել համակարգչի համար նախատեսված գրաֆիկական քարտ (видеокарта), քանի որ նշված մոդելները ՀՀ-ում կա’մ առկա չեն, կա’մ առկա են աստղաբաշխական գներով: ԱՄՆ-ից գնելու եմ մոտավոր 2000 դոլարով:
Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. Որքա՞ն վճարներ/հարկեր/տուրքեր են առաջանալու:
2. Քանի՞ հատ կարող եմ բերել ինձ հետ:
3. Կա արդյո՞ք որևէ հատուկ ընթացակարգ ներմուծման համար, թե ոչ (օրինակ հայտարարագրում):
4. Ի՞նչ իրավական ակտով/ակտերով է կարգավորվում նման գործընթացը:

Նախապես շնորհակալ եմ:

Տիգրան.

Բարև ձեզ։ Բացել եմ ԱՁ, ասացին հարկայինում, որ օնլայն պիտի գրանցվեմ, էնտեղ էլ նշեմ ԱՁ-ի ձևը, ոնց հասկացա իմը միկրոն է։ Հիմա հարց. որտեղ պետք է գրանցվեմ օնլայն տարբերակով, մեկ էլ, բանկային հաշիվ պետք է ստեղծե՞մ, հետո նոր գրանցվեմ, թե՞ գրանցվելուց հետո։
Շնորհակալություն

Ջեմմա.

Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։

Արտակ․

Բարև ձեզ։ Հարց ունեմ․ եթե գրանցում եմ ԱՁ կամ ՍՊԸ, որը ոչ մի շարժ չի անում, ոչ գործունեություն ա ծավալվում, ոչ մուտք, ոչ ելք, ես հարկայինի դիմաց պարտավորություններ ունենու՞մ եմ էդ դեպքում։

Արմինե․

Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։

Արփինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել մի հարցում։ եթե ԱՁ-ն 2021թ. ապրիլին միկրոհամակարգից անցել է ԱԱՀ դաշտ, քանի որ այլ ՍՊԸ-ում ունեցել է 25 % բաժնեմաս, այնուհետև դադարի հայտարարություն է տվել, կարո՞ղ է արդյոք 2022թ.-ից վերսկսել և միկրոյի հայտարարություն տալ, եթե հիմա հրաժարվի այդ 25 %-ից։

Տիգրան.

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:

Ռոման.

Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձը ներմուծում է անվադողեր ԵՏՄ-ից, ԱԱՀ վճարելու պարտավորություն չունի, քանի որ չափաքանակը չի գերազանցել: Արդյո՞ք այս դեպքում բնապահպանական հարկի վճարելու պարտավորություն ունի, թե՞ ոչ:

Սոնա․

Տրանսֆերային գնագոյացում
Իրավական հիմք․
ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից։
Կիրառվում է հետևյալ հարկատեսակների նկատմամբ՝
1) ԱԱՀ,
2) Շահութահարկ,
3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի։

Կիրառվում է հետևյալ դեպքում՝
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են փոխկապակցված
անձանց նկատմամբ, որոնց վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է
տարեկան 200 մլն դրամը։ Վերահսկվող են համարվում այն գործարքները, որոնք
իրականացվում են փոխկապակցված անձանց միջև: Միևնույն ժամանակ, անկախ
փոխկապակցված համարվելու հանգամանքի, հարկ վճարողի և հարկման ազատական
համակարգեր ունեցող երկրներում գործող հարկ վճարողների հետ գործարքները համարվում
են վերահսկվող: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնց տարեկան գործարքները նման
երկրներում գործող հարկ վճարողների հետ կգերազանցեն տարեկան 200 մլն դրամ շեմը,
անկախ փոխկապակցված լինելու հանգամանքից, պարտավոր կլինեն հարկային մարմին
ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ ծանուցման ձևը: Ուշադրության
արժանի է այն հանգամանքը, որ 200 մլն դրամի շեմը կիրառվում է ոչ թե յուրաքանչյուր
փոխկապակցված կողմի հետ գործարքների հանրագումարին, այլ՝ բոլոր փոխկապակցված
կողմերի հետ գործարքներին:
Մանրամասն

Արուսյակ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա: