22/10/2026

հարկեր և տուրքեր

Մարինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Համատիրությունը իր տարածքներից մեկը տալու է վարձակալությամբ միջազգային կազմակերպությանը, որը ՀՀ-ում ազատված է բոլոր հարկերից։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ։
Շնորհակալություն:

Ընկերություն՝ Մարշալլ Էնդ Միլլեր ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան Դավիթաշեն-2րդ թաղամաս 46/4 շենք 169
Հեռախոս՝ 077370121
Էլ․ փոստ՝ m.arakelyan շնիկ marshallandmiller.com
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայություններ
Ծառայության նկարագրություն՝

  • Կազմակերպությունների Հաշվապահության վարում բարձրորակ և մատչելի
  • Սկզբնական փաստաթղթերի գրանցում
  • Հարկային և հաշվապահական խորհրդատվություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում
  • Հաշվետվությունների ներկայացում էլեկտրոնային եղանակով
  • Պատվիրատուի Գործունեության ուսումնասիրություն, առանձնահատկությունների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում. ՀԾ և 1C կամ այլ ծրագրերով
  • Նոր Ընկերությունների պետական գրանցում, լուծարում, առանձնացու, ՀԴՄ-ների ձեռքբերման և հարկային մարմնում գրանցման հարցերում

Ծառայության արժեք՝ Ծառայությունների արժեքը որոշվում է ելնելով՝

  • Փաստաթղթաշրջանառության ծավալից
  • Կազմակերպության գործնեության տեսակից (հարկատեսակներ)
  • Աշխատողների թվաքանակից և այլ գործոններից

Qnarik.

Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:

Մարետա.

1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա:
2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:

Մարինե.

Բարև Ձեզ: Պետական գնումների մասնակցելու համար,  կազմակերպության ո՞ր տեսակն է արդյունավետ բացել. ԱՁ, թե՞ ՍՊԸ։  ՍՊԸ-ի դեպքում ո՞ր հարկատեսակը կարելի է ընտել՝ ԱԱՀ,  թե՞ շրջ․  հարկ։

Աննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջ. հարկ վճարողը վարձակալել է տարածք։ Գիտեմ, որ վարձակալությունից հարկման բազան = (կադաստրային արժեք × 2,5%)/12։ Եթե չունենք կադաստրային արժեք՝ ո՞նց ենք վարվելու:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը արտադրում և իրացնում է բնապահպանական հարկով ենթակա արտադրանք: Հաշիվ ապրանքագրի մեջ առանձին տողում չի նշվել բնապահպանական հարկի գումարը: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ:

Ընկերություն՝ Ամիկում հաշվապահական ընկերություն
Հասցե՝ Կոմիտաս 49/2
Հեռախոս՝ 044003060
Էլ․ փոստ՝ llc.amicum շնիկ mail.ru
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայություններ
Ծառայության նկարագրություն՝
📂Մատչելի և որակյալ հաշվապահական ծառայություններ`
• Հաշվապահության վարում որակավորում ունեցող հաշվապահի կողմից ձեռնարկատիրական գործունեության բոլոր ոլորտներում
• Ներքին աուդիտ, հաշվապահության վերականգնում
• Հաշվապահական գործառույթների վերահսկում
• Հարկային աջակցություն
• Վստահելի խորհրդատվություն
• Գործունեության ուսումնասիրություն, բացթողումների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում
• Հաշվապահական խորհրդատվություն նաև ֆիզիկական անձանց
📂Հաշվապահական խմբակային և անհատական պրակտիկ դասընթացներ
• հաշվապահական հաշվառում 0-ից
• ՀԾ հաշվապահ-7
• հարկային օրենսդրություն
• աշխատանքային օրենսդրություն

Աշոտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք՝ արձակման նպաստից ինչ հարկեր են պահվում: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արձակման նպաստի գումարը նվազեցվում էր հարկ վճարողի համախառն եկամտից, սակայն օրենքի՝ ուժը կորցնելուց հետո «Հարկային օրենսգրքի» եկամտային հարկի բաժնում ոչինչ չի նշվում արձակման նպաստի մասին: Նշեք, խնդրում եմ, օրենքը, որտեղ ասվում է արձակման նպաստից պահումների մասին:

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ շուկայից ապրանքի գնման դեպքում բացի եկամտային հարկի հաշվետվության մեջ դա հարկելը, կազմակերպությունը այլ հաշվետվության ձև ունի՞ հանձնելու ֆիզ. անձից ստացած այդ եկամտի մասով, օրինակ՝ պասիվ եկամուտների կամ այլ նմանատիպ հաշվետվություն: Նախապես շնորհակալություն արձագանքի համար:

Լուսինե.

Բարև Ձեզ։ Մայիսի 1-ին Ա/Ձ-ի համար տվել եմ դադարեցում։ Առաջին եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ։ Խնդրում եմ կասե՞ք՝ 2-րդ եռամսյակի համար էլ պետք է ուղարկեմ հաշվետվություն: Ա/Ձ-ն չունի իրացում, կասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է անի այդ 4 ամսվա համար։
Նախապես շնորհակալ եմ:

Կարո՞ղ եմ տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր, նշելով մեկ այցի արժեքը 600 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք 1 այցը, ոչ թե 1 ժամ, քանի որ 1 այցը կարող է լինել մոտ 15-20 րոպե:

Կարեն․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․

1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։

2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։

3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։

Շնորհակալություն։

Սուրեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։

Հարություն․

Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։

Վահե.

Բարև ձեզ:
Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով:
Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ:
1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։
2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից:
Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար:
Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով:
Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է:
Կսպասեմ ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալ եմ:

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը մարտ ամսին գնացել է արձակուրդ՝ ամենամյա, եկամտային հաշվետվության մեջ նշվու՞մ է արձակուրդի գումարը: Եվ արձակուրդայինից դու՞րս է գալիս եկամտային և դրոշմանիշ: Եվ եթե նշվում է աշխատավարձ և արձակուրդային, առանձին-առանձին է դուրս գալիս հարկերը, թե՞ միասին դրոշմանիշ, եկամտային, սոց.:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։