Tag: հարկեր և տուրքեր
Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 – 62 815 = 222 711, թե՞ 222 711 – 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:
Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն ստանալ նվիրատվություն ՍՊԸ-ից
Էդգար.
Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն ստանալ նվիրատվություն ՍՊԸ-ից և ի՞նչ հարկատեսակներ են առաջանում այդ գործարքից:
Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ
Հարություն․
1) Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։
2) Միկրոձեռնարկատիրության գործունեության համար տարեկան հաշվետվություն հանձնու՞մ ենք, եթե անցել ենք շրջանառության հարկի դաշտ։
Շնորհակալություն նախապես։
Գույքի վարձակալություն
Կարեն.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ի տրամադրում է գույք վարձակալության: Կասե՞ք՝ եկամուտ ստացողը ով աշխատում է շրջհարկով պե՞տք է վճարի եկամտի 10% շրջհարկ: Այլ հարկեր չեն գոյանու՞մ:
Արդյո՞ք պահվելու է դրոշմանիշային վճար
Գայանե.
Բարև Ձեզ: Կասեք խնդրում եմ, վարսավիրական ծառայություն է միկրոյի դաշտում: Եթե աշխատող ընդունի 5 000 շահութահարկ, 5000 էլ սոց., թե՞ ինչքան որ աշխատավարձն է, դրա 3.5%-ը, իսկ դրոշմանիշային վճար աշխատողից պահվում է, թե՞ ոչ: Բացի այն, որ Ա/Ձ-ն տարեկան 18 000 պիտի վճարի, դե պայմանական՝ ըստ շրջանառության չափից, դա գիտեմ: Շնորհակալ եմ:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի վարսավիրական ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն
Հովհաննես.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Ես վարսավիր եմ, միայն վարսավիրական ծառայություն եմ իրականացնում՝ տղամարդկանց վարսավիր:
Ա/Ձ-ն իմ անունով է, առևտրով չեմ զբաղվում՝ ապրանքներ չեմ վաճառում:
2020թ.-ի աշխատել եմ որպես միկրոձեռնարկատեր, առաց հարկ վճարելու:
Խնդրում եմ ասեք՝
1) Տարվա սկզբին ի՞նչ հայտարարություն կամ հաշվետվություն պետք է ներկայացնել:
2) Ամեն ամիս ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
3) Տարվա վերջ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Եվ առհասարակ ի՞նչ վճարումներ ունեմ կատարելու:
Շատ շնորհակալ եմ նախապես բոլորիցդ: Լավ աշխատանք բոլորիդ:
Ա/Ձ-ն զբաղվում է դեղաբույսերի վաճառքով
Աննա.
Ասացեք խնդրեմ, Ա/Ձ-ն իրականացնում է դեղաբույսերի վաճառք, տուփերը գնում է, դեղաբույսերը տուփերի մեջ փաթեթավորում և վաճառում դեղատներին։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք շարունակել աշխատել (այժմ համարվում է միկրոեռնարկատիրության սուբեկտ):
Ի՞նչ հարկեր են պահվում վերջնահաշվարկի ժամանակ
Մելինե.
Բարև Ձեզ: Վերջնահաշվարկի ժամանակ հարկեր պահվու՞մ են (եկամտային, դրոշմանիշ, սոցիալական վճար):
Կարի արհեստանոց բացելու հետ կապված
Սուսաննա.
Բարև Ձեզ: Ուզում եմ վարսավիրանոցի տարածքում արտել բացել, ինչպե՞ս կարող եմ հարկվել կամ գրանցվել:
ՌԴ-ից ներմուծում կատարելու վերաբերյալ
Աննա.
Բարև Ձեզ: Ես, որպես ֆիզիկական անձ, Ռուսաստանից ներմուծել եմ ապրանք (նույնատեսակ հագուստ), բեռնափոխադրող ընկերության միջոցով։ Ապրանքի քաշը 10կգ, գինը 250 000 դրամ։ Ես ի՞նչ հարկեր կամ ԱԱՀ պետք է վճարեմ, ինչպե՞ս են հաշվում և որքա՞ն կկազմի այդ գումարը։ Շնորհակալություն։
Ի՞նչ հարկեր են պահվում մայրության նպաստից
Լիաննա.
Բարև Ձեզ: Մայրության նպաստը՝ ինչպե՞ս է այն հաշվարկվելում, ի՞նչ հարկեր է պահվում, ի՞նչ ձևով է հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն։
Ի՞նչ հարկեր պետք է վճարի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը
Ալինա.
Բարև Ձեզ: Ես որոշել եմ գրանցվել Ա/Ձ և գործել միկրոձեռնարկատիրության դաշտում: Աշխատող չեմ ունենալու, աշխատելու եմ միայնակ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ամսական, թե՞ տարեկան կտրվածքով: Կմանրամասնեք խնդրում եմ։
Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք ունենալ
Անահիտ.
Բարև Ձեզ: Զբաղվում եմ բնակչության պատվերով՝ հագուստի արտադրությամբ, գործում եմ որպես միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ։ Հարցս հետևյալն է, քանի որ ուզում եմ համացանցով ևս պատվեր ստանալ, գիտեմ, որ էլ միկրոձեռնարկատեր չեմ կարող լինել: Ա/Ձ գրանցելու դեպքում ի՞նչ հարկեր եմ մուծելու, ե՞րբ եմ մուծելու, և ամենակարևոր հարցը՝ ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Ինձ մոտ պատրաստի ապրանք չկա, պատվերով եմ կարելու: Պե՞տք է գումար ծախսեմ ՀԴՄ սարքի վրա։
Արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պետք է շահութահարկ և սոց. վճար վճարի
Նաիրա.
Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Շեմը չի գերազանցել: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն տարեկան 240 և 244 ձևերը պե՞տք է ուղարկի, այսինքն՝ շահութահարկ և սոց. վճարները պե՞տք է վճարի:
Արդյո՞ք անաշխատունակության թերթիկից սոց. վճար ու դրոշմանիշային վճար պահվում է
Անի.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ անաշխատունակության թերթիկից սոց. վճար ու դրոշմանիշ պահվու՞մ է:
Ի՞նչ է անհրաժեշտ ուսումնական կենտրոն բացելու համար
Հերմինե.
Բարև Ձեզ: Ուզում եմ փոքր ուսումնական կենտրոն բացել: Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում դրա համար, կարո՞ղ եմ գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և գրանցել նաև այլ աշխատողներ։
Եթե իմ վճարումներն արվում են միայն անկանխիկ, ՀԴՄ սարքը անհրաժե՞շտ է։
Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ
Բարև Ձեզ:
Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար:
Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք երկու ֆիզիկական անձինք կարո՞ղ են կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր
Անահիտ.
Մի հարց կարելի՞ է։ Երկու ֆիզիկական անձ կարո՞ղ են կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ Եվ այդ դեպքում գործու՞մ են հարկման մեխանիզմներ:
Ա/Ձ-ն զբաղվելու է ատամնատեխնիկական գործունեությամբ
Արսեն.
Բարև Ձեզ: Որոշել եմ ատամնատեխնիկի գործունեություն սկսել և մետալոկերամիկա արտադրել։ Մեկ աշխատող եմ ունենալու։ Ինձ կհուշե՞ք՝ հարկային ի՞նչ վճարներ պետք է անեմ։ Ա/Ձ եմ բացելու, կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես գրանցվել։ Սոց. վճարներ և հարկեր վճարելու՞ եմ։ ՀԴՄ սարք կարո՞ղ եմ չգնել։ Շնորհակալություն:
Անձը ցանկանում է զբաղվել թխվածքաբլիթների արտադրությամբ և վաճառքով
Լիլիթ.
Ողջույն:
Եթե անձը որոշել է թխվածքաբլիթներ արտադրել և ներկայացնել վաճառքի մի քանի խանութներում, որևէ հարկային գրանցում չունի: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս գործի, հարկային գրանցումը, սննդի համար ի՞նչ-որ սերտիֆիկացիա անհրաժեշտ է:
ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի վերաբերյալ
Կար.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ տալ ինֆորմացիա ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի մասին։ Եթե բեռը գալիս է անհատ բեռնափոխադրողի հետ, տվյալ բեռը հասնելու է ինձ, և հետո ես պե՞տք է ԱԱՀ մուծեմ:
Ա/Ձ-ն զբաղվում է ավտոմեքենաների առք և վաճառքով
Արամ.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և իրականացնում է ավտոմեքենաների առք և վաճառք: Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով: Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել:
Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը
Mara.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել հետևյալ խնդիրը:
Դիֆերենցիալ ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում պեռլիտի հանքավայրից իրականացրել է պեռլիտի արդյունահանում 6 520 մ խորանարդ /գերազանցել է ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված ծավալները/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ. առաջին եռամսյակի համար վճարման ենթակա բնօգտագործման վճարը:
Ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքումը կազմակերպելու համար
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքում կազմակերպելու համար, արդյո՞ք դա օրինական գործունեություն է, ո՞ր հարկային համակարգով է հնարավոր գրանցվել /միկրոձեռնարկատիրության տակ կլինի, թե՞ ոչ/, և սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել: Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս ճիշտ հաշվարկել ճագարաբուծարանի իրացման ծախսերը
Andranik.
Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Տվյալ ոլորտի մասով փորձ չունեմ, կխնդրեմ մի փոքր պարզեցված տարբերակով, մատչելի, հստակեցնել տվյալ հարցը: Կազմակերպությունը ունի ճագարաբուծարան: Աշխատում է ԱԱՀ շահութահարկով: Ցանկանում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս ճիշտ հաշվարկել իրացման ծախսերը: Ի՞նչ հեշտ մեթոդ կարող եք առաջարկել: Ես պարտադիր պետք է արտադրանքի ինքնարժեք հաշվարկե՞մ: Եվ մի հարցել. աշխատողին վճարած աշխատարձը, դրանից պահված եկամտային հարկը, սոց. վճարը և դրոշմանիշայինը ամբողջությամբ կարո՞ղ եմ ներառել ծախսերի մեջ և նվազեցնել:
Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար
Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:
Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարում
Տիգրան.
Ունեմ ԱՁ՝ ՏՏ ոլորտում: Աշխատողներ չկան, միայն ես եմ, աշխատանքս ֆրիլանս տարբերակով է։ Ինչպե՞ս կարող եմ ինքս իմ հարկերը վճարել։ Կարո՞ղ եք անհրաժեշտ գործողություններն ու քայլերը նկարագրող հղում տալ:
Անձը ցանկանում է զբաղվել օնլայն վաճառքով
Marianna.
Բարև Ձեզ:
Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։
1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:
Ա/Ձ-ն զբաղվում է արտադրությամբ
Լիանա.
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով։ Արտադրություն է։ Հիմնականում անհրաժեշտ ապրանքները շուկայից ենք գնում առանց փաստաթուղթ։ Եկամտահարկի մասով 10% կա՞, թե՞ ոչ։
Ի՞նչ է անհրաժեշտ օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար
Անի.
Ուզում էի իմանալ. փոքր մաշտաբների օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար պե՞տք է Ա/Ձ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարք գնել և ի՞նչ վճարներ պետք է անել։ Ընտանիքի անդամներով ենք ցանկանում ներգրավվել ծրագրում։
