22/10/2026

հարկեր և տուրքեր

Զորո.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում և ինչպե՞ս է հարկվում (ո՞ր հոդվածով), եթե ֆիզիկական անձն է նվիրաբերում այլ ֆիզիկական անձի:

Մարիամ.

Բարև ձեզ։ Դպրոցը ունի վարձակալության հանձնած տարածք՝ բուֆետի համար։ Ուզում եմ իմանալ՝ կազմակերպությունը ԱԱՀ՞, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարի, և արդյո՞ք կարող է եռամսյակով վճարել։ Շնորհակալություն։

Լիանա.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:

Սոնա․

Հարգելիներս, ասացեք խնդրեմ՝ փոխառության տրամադրումը հանդիսանու՞մ է արդյոք ԱԱՀ-ով հարկման օբյեկտ: Նախապես շնորհակալություն:

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս․ ԱՁ-ի սոց․ վճարը փոխանցվել է միասնական հաշվին։ Սխա՞լ եմ փոխանցել։ Պե՞տք է փոխանցեի 900005000188, եթե այո, ինչպե՞ս ուղղեմ սխալս։ Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ․

Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։

Վահրամ․

Բարև ձեզ։ Բանկը գնման ակտով շուկայից ձեռք է բերում շաբաթական երկու միլիոն դրամի խառը ապրանքներ։ Ինչ-որ կերպ հարկվու՞մ է այն ֆիզիկական անձը, ումից որ ձեռք են բերվում ապրանքները։

Նառա.

Եթե կազմակերպության աշխատողները մարտի 13-ից հետո չեն աշխատել և պետական աջակցության մեջ ներառված են, ինչպե՞ս է անհրաժեշտ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնել, միայն հաշվարկվում է մինչև մարտի 13-ը, և տրվում է այդ ժամանակահատվածին համապատասխան հա՞րկ։

Տիգրան․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։

Վահագն․

Բարև ձեզ: Առցանց խանութը հարկման ենթակա՞ է, և եթե տարեկան շրջանառությունը 24,000,000 դրամից պակաս է, ապա հնարավո՞ր է գրանցվել որպես միկրոբիզնեսով զբաղվող Ա/Ձ, ասենք՝ բիզնեսը գրանցելով Երևանից դուրս, որպեսզի չընկնել բացառությունների ցանկ առևտրի մասով: Շնորհակալություն:

Նիք.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:

Նաիրա.

Բարև ձեզ:
Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։
Կանխավ շնորհակալություն:

Արամ.

Բարև ձեզ։ Ես պատրաստում եմ 3D մոդելներ և արտասահմանյան կայքերում վաճառում եմ դրանք։ Կայքերում վաճառքից հետո ես ստանում եմ վաճառված գնի 50 %-ը, իսկ մնացածը կայքը պահում է անում որպես “Tax”: Կասե՞ք՝ ինչպե՞ս անեմ, որ իմ եկամուտը գրանցվի, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Ալինա.

Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։

Կարեն․

Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:

Վարդուհի.

Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։

Սյուզաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Մտադիր եմ զբաղվել հագուստի օնլայն վաճառքով՝ գլոբալ մակարդակով։ Հագուստը արտադրվելու և ուղարկվելու է ԱՄՆ-ից։ Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կարող եմ գործել միկրոբիզնեսի համակարգում և ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով, եթե դեռ չունեմ գրանցված աշխատող: Շնորհակալ եմ:

Սիմոն․

Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․
ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։

Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։

Արմեն․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ: Ինչպես նաև կա “Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական
տվյալների գրանցման հայտ”: Ի՞նչ հաշվետվություն և ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալություն:

Դավիթ․

Բարի երեկո։
Չե՞ք հուշի՝ շինարարական գործիքների վարձակալությունը («պրոկատ») ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի։ Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն կա՞։ Շնորհակալ եմ։

Դավիթ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ խանութի հաշվապահական հաշվառում վարելու հարկայինները վճարելու համար պարտադի՞ր է ունենալ լիցենզավորված ՀԾ ծրագիր: Եվս մեկ հարց. հնարավո՞ր է հարկայինները տերմինալով վճարել: