22/10/2026

հարկեր և տուրքեր

Ռուստամ Դ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ արդյո՞ք հարկ է սահմանվում օնլայն առևտրով զբաղվողի վրա, եթե նրա ամսական շահույթը չի անցնում 50 000-ը:

Աստղիկ.

Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:

Այսօր` 2018թ. հունիսի 1-ին, Մալայզիայում մեկնարկում է հարկային արձակուրդ մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը: Ապրանքների և Ծառայությունների հարկի (ԱԾՀ) դրույքաչափը հունիսի 1-ից 6 տոկոսից կնվազի 0 տոկոս, իսկ նոր` Վաճառքների և Ծառայությունների հարկը (ՎԾՀ), ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Նոր հարկի դրույքաչափ դեռ չի սահմանվել:

Հարկային արձակուրդն առաջին ազդեցությունը ունեցել է ավտոմեքենաների առևտրի ոլորտում: Ավտոսրահները դեռ մինչև հունիսի 1-ը առաջարկել են մեքենաների ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ` կապված ԱԾՀ զրոյական դրույքաչափի հետ:

Մալայզիայում սպառողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ՀԴՄ կտրոններին, ստուգել` արդյո՞ք հարկ չի հաշվարկվել ձեռքբերումների նկատմամբ: Սկզբնական շրջանում դեռ թույլատրվում է, որ գնապիտակների վրա նշված լինեն հին գները, սակայն ՀԴՄ կտրոններում պետք է նշվի զեղչված գինը` առանց հարկ:

Բացի պետական մարմիններից, որոնք հսկելու են այս գործընթացները, նաև սպառողներին են հորդորում հաղորդել այն անպարտաճանաչ վաճառողների մասին, ովքեր խախտումներ կանեն:

 

Գորիկ Ա.

Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, սկսնակ հաշվապահ եմ: Պետք է հոսթելի հաշվապահություն անեմ: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ, ի՞նչ ժամկետներում և ինչքա՞ն տոկոսով: Տարածքը եթե հաշվարկվում է, ասացեք թե ինչպես: Ցանկացած տեղեկություն մեծ օգնություն կլինի: Շնորհակալություն:

Հովհաննես.

Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:

Շնորհակալություն:

Ռիմա.

Բարև ձեզ, ես պատրաստում եմ տարոսիկներ և հարսանեկան այլ պարագաներ, ցանկանում եմ հիմնել ԱՁ, նաև վարձու աշխատող եմ, կհուշեք` սկսնակ բիզնեսի համար նման գործունեության համար ի՞նչ հարկատեսակներ են նախատեսված: Եվ արդյոք ԱՁ ունենալը կազդի վարձու աշխատող լինելու առավելությունների վրա:

Էմի.

Կարո՞ղ է անհատ ձեռներեց փաստաբանը նաև վարձու աշխատող լինել, այդ դեպքում ի՞նչ հարկեր է վճարում, ամսական, տարեկան` հաշվի առնելով նաև, որ նա վճարում է նաև կուտակային 5%-ը:

Շնորհակալություն:

Իրինա.

Բարև ձեզ:
ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ, սակայն հայտարարություն չի ներկայացրել և արտոնագրային վճար չի վճարել: Փաստը ակտավորելուց հետո կենթարկվի ամսական վճարի վեցապատիկին: Հարց` արդյո՞ք մինչ այդ ստուգումը հարկավոր է վճարել այդ վճարը և բացի այդ վեցապատիկը էլ ի՞նչ պատասխանատվություն է առաջանալու, օրինակ՝ ապօրինի գործունեության համար “Հարկերի մասին” օրենքի 26 հոդվածի համաձայն:

Կանխավ շնորհակալ եմ:

Նելլի.

Բարև ձեզ, կարո՞ղ եք օգնել կազմել դիմում-նամակ ՊԵԿ ներկայացնելու նպատակով` ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Յուլիա.

Բարև ձեզ:

Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ձեզ մոտ “Հարկային պարտավորություններ” բաժինը ճիշտ է ցույց տալիս հարկերի գծով պարտքերն ու գերավճարները: Եվ ընդհանրապես արդյո՞ք դրանք ճիշտ թվեր են, թե՞ հնարավոր է ՀՏ ծրագրային խնդիրների հետ կապված սխալներ լինեն:

Հայկ.

Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:

Արայչո.

Բարև ձեզ: Ունեմ Ա/Ձ` գրանցված որպես ընտանեկան ձեռնարկություն: Ի՞նչ պարտադիր հարկեր կամ վճարներ պետք է անեմ, եթե չեմ գերազանցում տարեկան 18 միլիոն դրամ շրջանառությունը:

Արամ.

Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ, ես դերձակ եմ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի հարկեր պետք է մուծեմ: Քանի որ լսել եմ` կա օրենք այս տարվանից դերձակներին, ժամագործներին, կրկնուսույցներին չհարկելու մասին տարեկան մինչև 9 միլիոն եկամտի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:

Լիանա.

Բարև ձեզ:

Զինվորիների համար կատարվող պահումները՝ 1 000 դրամի տեսքով, եթե ուշացվել է մի քանի ամիս, արդյո՞ք տույժ կամ տուգանք կա սահմանված: Կամ եթե հրաժարվում ենք վճարելուց, ի՞նչ պատասխանատվություն է գործում:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանու՞թ՝ շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա:

Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն: