22/10/2026

հարկեր և տուրքեր

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր գնել-վաճառելուց։ Ըստ նոր օրենսգրքի 149 հոդվածի՝ արժեթղթերի առք ու վաճառքի արդյունքում առաջացած հասույթը դիտարկվում է որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար չի հարկվում։ Ի՞նչ մտքերով կամ պարզաբանումներով կարող եք կիսվել այս թեմայի շուրջ։

Ալլա.

Բարև ձեզ:
Չմուծած տուգանքի համար արդեն տույժ էին նշանակել 0.15 տոկոս, հիմա է լ 20.000 դրամ տուգանել են նուն հարկի համար: Կարելի՞ է միևնույն ժամանակ և տույժ նշանակել, և տուգանել: Շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

Liana.

Հարգելի հաշվապահներ,

հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է ծառայությունների մատուցման համար հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել:
Դուրս գրման և գումարի ստացման դեպքում հարկային պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Arthur.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ:

Անուշ.
յու
Հարգելի գործընկերներ,
երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվությունը կատարողի կամ ստացողի համար:

Գառնիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, այս դեպքում ի՞նչ հարկ է առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:

Մինասյան.

Ցանկանում եմ գրանցել ԱՁ գրավոր և բանավոր թարգմանչություն իրականացնելու համար։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ, ի՞նչ կարգով: Ի՞նչ կարգ է կիրառվում, եթե, ենթադրենք, տվյալ եռամսյակում գործունեություն չեմ ծավալել և հետևաբար եկամուտ չեմ ունեցել:

Գևորգ.

Քաղաքացին (Ա/Ձ չէ) ցանկանում է որևէ խանութում վարձակալությամբ տարածք վերցնել և զբաղվել գյուղատնտեսական մթերքի առևտրով: Իրավունք ունի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք հարկեր պետք է վճարի և եթե այո, ապա ի՞նչ հարկ:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե կարող եք: Ինչու՞ 2018թ-ից բնապահպանական վճարի փոխարեն կօգտագործվի բնապահպանական հարկ հասկացությունը: Եվ ի՞նչ տարբերություն կա այդ երկու հասկացությունների միջև:

Մանե.

Բարև ձեզ:
Մեր հաստատությունում ունենք համատեղությամբ աշխատողներ: Վերջերս ունեցանք աուդիտ, և նրանք ասացին, որ համատեղությամբ աշխատողների աշխատավարձերը պետք է հաշվարկվեն հետևյալ կերպ. երկու աշխատավարձերը գումարում ենք, հետո նոր հարկում: Ճի՞շտ է արդյոք այս հաշվարկի ձևը, եթե այո` որտեղի՞ց կարդամ օրենքը: Շնորհակալություն:

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Անի Սմոյան.

Հարգելի՛ ընկերներ,
ես ցանկանում եմ ստեղծել ԱՁ, որը կատարելու է վեբ ծառայություններ, կայքերի ստեղծում սպասարկում և այլն: Խնդրում եմ ասեք` այս դեպքում ի՞նչ հարկեր են մուծվելու և ի՞նչ տոկոսադրույքներով:

Արմ.

ԱՁ-ն կնքելու է մատակարար ընկերության հետ մատակարարման պայմանագիր` հանդիսանալով միջնորդ ՀՀ քաղաքացիների կողմից Ռուսաստանյան կայքից օնլայն գնված ապրանքները ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու համար:

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասացեք` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:

Նախապես շնորհակալություն:

Թագուհի.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապաներ, դրոշմանիշային վճարը (1 000 դրամ) կեղտո՞տ աշխատավարձից է գանձվում, թե՞ մաքուրից, այսինքն՝ եթե աշխատողին հաշվարկվել է 70 000 դրամ, որը պահումներից հետո դառնում է (մաքուրը արդեն) 52 391 դրամ:
Եվ ամփոփ հաշվարկ ներկայացնելիս աշխատավարձ դաշտում ո՞ր գումարը պետք է նշվի, գիտեմ, որ 1 000 դրամը չի հարկվում:
Շնորհակալություն:

Մարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել: Եթե այո, ինչպիսի՞ հարկեր ու տուքեր կավելանան:

Հովհաննես.

Հարգելի գործընկերներ, հարցս այսպիսին է.
Գազալցակայանը, որը կառուցվել և շահագործմանն է հանձնվել 2015 թ-ին (համապատասխանում է 28.08.08թ 1101-ն որոշման 3-րդ կետին), աշխատում է ԱԱՀ-ով, սակայն վերոնշյալ որոշման 149-րդ կետը չի պահպանվել, այն է` կապարակնքում: Սակայն հստակ գրված չէ կապարակնքման պարտադիր լինելը, քանի որ նախկինում` ուժը կորցված որոշումներում, հստակ կա գրված, որ կապարակնքումը չի վերաբերվում բաշխիչ աշտարակներին: Գազալցակայանը ի՞նչ հարկով պետք է հարկվի:

Yeghishe.

Բարև ձեզ: Ունեմ մեկ հարց` կապված ԱՁ-ի հարկային պարտավորությունների հետ: Քանի որ ցանկանում եմ գրանցել ԱՁ և բացել փոքրիկ համակարգչային կենտրոն ոչ մարդաշատ բնակավայրում, ուստի կցանկանայի նախօրոք իմանալ հարկային և պետական պարտադիր վճարների մասով պարտավորությունների մասին: Նախապես շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ծանոթացնել այն գլխավոր փոփոխություններին, որոնք կատարվել են օրենսդրական ակտերում և գործելու են 2017թ. հունվարի 1-ից: Նախապես շնորհակալություն:

Արթուր.

Բարև ձեզ: Ցանկանում եմ տնտեսական ապրանքներ բերեմ Հայաստան Վրաստանից: Պարտադի՞ր պետք է անհատ ձեռներեց լինեմ, որ իրավունք ունենամ ներմուծման, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ու ինչպե՞ս, մանրամասն կասե՞ք, նախօրոք շնորհակալություն: