27/10/2026

ՀԴՄ կտրոն

Անի․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունը եթե կիրառում է 5 տոկոս զեղչ մանրածախ վաճառքում, դա պարտադիր պե՞տք է երևա ՀԴՄ կտրոնի վրա։

Ռոզա․

Սիրելի հաշվապահներ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել՝ ինչպե՞ս վարվի այն բանջարեղենի խանութը, որն անցել է 24մլն շեմը։ Օրինակ, համեմը ամեն օր և օրվա մեջ վաճառում է տարբեր գներով (կախված թարմությունից), էլ չեմ ասում մնացածը։

Ուղեկցող փաստաթուղթ – ի՞նչ է այն իրենից ներկայացնում

Ուղեկցող փաստաթուղթը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը հավաստող՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթուղթն է․

  1. հարկային հաշիվ
  2. ճշգրտող հարկային հաշիվ
  3. հաշիվ վավերագիր
  4. ճշգրտող հաշիվ վավերագիր
  5. լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ
  6. հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն
  7. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ
  8. ապրանքի տեղափոխության բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր)
Մանրամասն

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ Game Zone-ը, որը ժամանցային կենտրոն է, աշխատում է շրջ․ հարկով, կարո՞ղ է արդյոք դրսից պատրաստի սնունդ գնել և վաճառել հաճախորդներին, քանի որ ընթացքում ցանկանում են ուտելու որևէ բան, բայց մենք տեղում չենք պատրաստում։ Եթե այո, ապա կարո՞ղ ենք շարունակել շրջ․ հարկով աշխատել, գործունեությունը դիտվելու է հանրային սնու՞նդ, թե՞ առևտուր։ Եթե առևտուր, ապա ՀԴՄ կտրոն տպելուց ի՞նչ ԱՏԳԱԱ կոդ ենք դնելու, քանի որ գերազանցել ենք 24 մլն-ը։

Գոհար․

Բարև Ձեզ։ Ռեստորանը, որն աշխատում է շրջ․ հարկով, ցանկանում է համագործակցել Glovo և Yandex ընկերությունների հետ։ Կասե՞ք ընթացքը, ՀԴՄ պե՞տք է տպել, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր, որով ես ապրանքր կտամ Glovo – ին։

Արմեն․

Բարև Ձեզ։ Մատուցում ենք օնլայն խորհրդատվական ծառայություններ (և իրավաբանական անձանց, և ֆիզ․ անձանց)։ Երբեմն ֆիզ․ անձ հաճախորդները չեն ցանկանում տրամադրել անձնագրային տվյալները՝ հաշիվ դուրս գրելու համար։ Այս դեպքում պե՞տք է ՀԴՄ կիրառել։ Եթե այո՝ ֆիզիկական ՀԴՄ սարք, թե՞ օնլայն ՀԴՄ։ Անկանխիկի օրենքում նշվում է, որ խորհրդատվական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ ձևով։ Այսինքն՝ եթե վճարումը կատարվում է քարտով կամ այլ վճարային համակարգով, կարո՞ղ ենք ՀԴՄ կիրառել, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ նախապես։

Արթուր․

Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ԱՁ-ն աշխատում է շրջ․ հարկով։ Պետք է իրականացնի առցանց վաճառք կայքից կցված է էլեկտրոնային ՀԴՄ և վճարում քարտով։ Մատուցում է 3D տպիչով տպագրված ապրանքների առցանց վաճառք։ Կարո՞ղ եք նշել էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա ի՞նչ ԱՏԳ կոդ պետք նշեմ, նախապես շնորհակալ եմ։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է՝ եթե հյուրանոցը ձեռք է բերում խմիչք, բայց միայն սննդի մատուցման ժամանակ է օգտագործում, որպես վաճառք չի իրացնում, այս պարագայում պե՞տք է արդյոք տեղադրի e- mark ծրագիրը և դրանով անցկացնի։

Եթե հյուրանոցը տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 000 000 դրամը, պարտադի՞ր է անվանացանկով ՀԴՄ կտրոնի տպելը։

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։

Սերգեյ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:

Աշոտ․

Բարև ձեզ, ես օնլայն ծաղկեփնջերի վաճառքով եմ ցանկանում զբաղվել, և պատրաստվում եմ օգտվել կայքում vPOS-ի օգնությամբ առցանց վճարումներ թույլատրել։ Դրա համար գրանցել եմ էլեկտրոնային ՀԴՄ։ Հարցերս հետևյալն են.

1. Արդյո՞ք էլեկտրոնային ՀԴՄ-ն փոխարինում է ֆիզիկական ՀԴՄ սարքին և կարո՞ղ է օգտագործվել կանխիկ վճարումների համար

2. է-ՀԴՄ օգտագործելիս արդյո՞ք պարտադիր է կտրոն տպելիս ներկայացնել ապրանքացուցակ գնից բացի, քանի որ խոսքը գնում է ծաղկեփնջերի մասին, դժվար կլինի ապրանքացանկ նշել, կամ միգուցե ստանդարդ “ծաղկեփունջ” անվանմամբ մեկ ապրանք կարելի է գրել կտրոնում։

Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Հանրային սննդի ոլորտում աշխատող կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է անում: Քանի որ այդ վաճառքից գումարը փոխանցվում է կազմակերպության բանկային հաշվին Յանդեքսի և Գլովոյի կողմից, ՀԴՄ չպետք է տպվի, այդպե՞ս է: Իսկ ինչպե՞ս կազմակերպությունը հարկայինում ցույց տա եկամուտը:

Էլեն․

Բարև ձեզ։ Ապրանքների QR – ների հետ կապված խնդիր կա: Ապրանքի վաճառք են արել, բայց վրան QR չի եղել մի մասինը: Աշխատողը սովորականով վաճառք է արել ու ՀԴՄ խփել: Ոչ մի QR չի խփել, ու ՀԾ-ի ծրագրով ցույց է տալիս այդ դրոշմավորման դաշտը բաց է,ենթակա է լրացման: Էս պարագայում հարկային դաշտում խնդիր ունենալու՞ են, թե՞ ոչ։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երկու հարց ունեմ․

1. Եթե հյուրատունը գտնվում է մարզում, աշխատում է շրջանառության հարկով և 2024թ․ շրջանառությունը չի գերազանցել 25 000 000 դրամը, պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը

2. եթե առանձին գարեջրի, հյութի, ջրի վաճառք չի ունենում, միայն հյուրատան հյուրերի սննդի պատվերի մեջ է մտնում, պարտադի՞ր է ապրանքների դրոշմավորումը

Անտոն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․

1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։

2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։

3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նորաբաց ԱՁ-ն գործելու է որպես ավտոպահեստամասերի խանութ, շրջհարկի դաշտում, կխնդրեի նշել՝ ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր, որպեսզի չլինի օրենքի խախտում։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծանո՞թ եք Onepay համակարգին, ուզում եմ հասկանամ՝ այդ ծառայության միջոցով գումարը որ նստում է բանկային հաշվին, անկանխիկ ՀԴՄ պե՞տք է տպվի, թե՞ ոչ, այս պարագայում խոսքը վերաբերվում է Տեխ. զննման կայանին, կանխավ շնորհակալ եմ:

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է ։ Ընդհանուր հարկման համակարգում աշխատող հանրային սնունդով զբաղվող ընկերության ՀԴՄ-ն կարո՞ղ է առանց անվանացանկ լինել, եթե ոչ՝ կցանկանայի հղումը ուղարկել։

Մի հարց էլ՝ եթե ՀԴՄ-ն սխալ է տպվել, հնարավո՞ր է հետ վերադարձը կտրոնի կրկնօրինակով, այս դեպքում հանրային սննդի մասով կա՞ սահմանափակում ապրանքի վերադարձի հետ կապված։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնների խախտման հետևանքով ԱՁ-ին՝ համաձայն ՀՕ 416 հոդվածի, առաջադրվել է տուգանք։ Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում տուգանքը չմարելու դեպքում հարկային ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ (լրացուցիչ տույժ, տուգանք և այլն)։ Խնդրում եմ նշել նաև համապատասխան հոդվածի հղումը։