28/10/2026

ճշգրտված

Արմեն․

Հարգելի հաշվապահներ,

Խնդրում եմ ուղղորդել, թե ՀՕ ո՞ր հոդվածով է կարգավորվում հետ վերադարձի՝ նվազեցնող ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում շրջանառության հարկի հաշվարկի ճշգրտումը։ Ո՞ր հաշվետու եռամսյակի հաշվարկում արտացոլել տվյալ նվազեցումը՝ հիմնակա՞ն գործարքի, թե՞ ճշգրտման գործարքի հաշվետու եռամսյակում։

Նախապես շնորհակալ եմ։

Անահիտ․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 4-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար), ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված հաշվարկը։

Էսթեր․

Բարև Ձեզ։ ԵՏՄ ներմուծման ամսաթիվը նշել եմ հուլիսի 31, հուլիսի 30-ի փոխարեն, և հաշվետվությունների մեջ ընտրել եմ ԿԲ 30․07․2026 թ-ի RUB փոխարժեքը, գործարքը դեռ բերում է ենթակա է հաստատման, եթե ճշգրտեմ հայտարարագիրն ու հայտարարությունը, նշեմ ճիշտ փոխարժեքով հարկման բազա, և ապրանքի հաշվառման ամսաթիվը ճշտեմ, կցեմ փաստաթղթերը և բացատրագիր ուղարկեմ, բավարա՞ր է, գործարքի ամսաթիվը թույլ չի տալիս խմբագրել, թե՞ այլ տարբերակ կա։

Անի․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 3-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար) տողում, կարո՞ղ եմ արդյոք ներառել 2026թ 2-րդ եռամսյակի 5․7 տողում, թե՞ անպայման պետք է ճշգրտեմ 2025թ․ 4-րդ եռամսյակը։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ՌԴ-ից ՀՀ ներմուծման հետ կապված հայտարարությունները ներկայացնելուց հետո պարզ դաձավ, որ ներմուծման օրը սխալ եմ գրել վիճ․ հաշվետվության և ներմուծման հայտարարագրի մեջ (05.12.2025թ 07.12.2025թ-ի փոխարեն), իսկ անուղղակի հարկերի հայտարարությունը ուշացրել եմ և լրացրել 07.12.2025թ-ով։ Ի պատասխան ՊԵԿ-ից ծանուցում է եկել անուղղակի հարկի վճարման փաստի հաստատման վերաբերյալ, մերժման հիմքը՝ <<Հայտարարության և հայտարարագրի ներմուծման ամսաթվերը տարբեր են, անհասկանալի փոխարժեք>>։ ԵՏՄ գործիքների դարանում նշված է գործարքը ենթակա է ճշգրտման, սակայն ես չեմ կարող ճշգրտել հարկային հայտարարագրի օրը, ԱԱՀ-ի հաշվարկը ճշտելու համար, արդյո՞ք եթե նոր գործարք սկսեմ, դա կդիտարկվի նախորդի ճշգրտում։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անել, և արդյո՞ք պարտադիր է վիճ հաշվետվությունն էլ ճշտել։ Կանխավ շնորհակալություն։

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, 2026 թվականի փետրվարին իրականացվել է ապրանքների մատակարարում, որի արդյունքում դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Սակայն ստացող կազմակերպությունը չի կարողացել կատարել վճարում մատակարարման դիմաց և ցանկանում է հետ վերադարձնել տվյալ ապրանքները, որին ես դեմ չեմ: Կարո՞ղ եք ասել՝ տվյալ պարագայում ստացող կազմակերպությունը պե՞տք է դուրս գրի հաշիվ վավերագիր հետ վերադարձի նպատակով, թե՞ մենք ճշգրտում պետք է կատարենք և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Հասմիկ․

Հարգելի գործընկերներ, 2025-ին ձեռք եմ բերել հիմնական միջոց, շահագործել եմ մոտ 1 տարի, այնուհետև 2026թ-ին հետ եմ վերադարձրել մատակարարին։ Մատակարարը դուրս է գրել ճշգրտող հաշիվ և հետ է փոխանցել գումարը։

1․ Ի՞նչ ձևակերպումներ են անհրաժեշտ

2․ Արդյո՞ք առաջանում է հասույթ

Լևոն․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում: 2025-12-08 ամսաթվին դորս եմ գրել հաշիվ վավերագիր՝ առանց պարտադիր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու, և գնորդը արդեն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել է հաշվի ստացումը: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ այժմ ճշտել թերի դուրս գրած հաշիվ վավերագիրը: Էլեկտրոնային համակարգը հաշիվը ճշգրտելու միջոցով թույլ չի տալիս ավելացնել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որովհետև ԱՏԳ ԱԱ դաշտը ակտիվ չէ: Եթե պետք է հաշիվը չեղարկել և նորը դուրս գրել, ապա կարո՞ղ եք ասել իմ անելիք քայլերը մի քիչ ավելի մանրամասն: Շնորհակալություն, հարգաքներով՝ Լևոն:

Վարդուհի․

Բարի օր բոլորին: Հարցս կապված է Wildberries – ի միջոցով ապրանքների վաճառքի հաշվապահության հետ: Եթե ըստ դետալիզացիայի տվյալների նախորդ շաբաթ հաշիվ է դուրս գրվել, իսկ այս շաբաթ ցույց է տալիս որ վերադարձվել է, դա հարկային հաշիվներով ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Նախորդ շաբաթվա հաշիվը չեղարկել և նորը գրեմ առանց վերադարձած ապրանքի, թե՞ ճշգրտող հաշիվ դուրս գրեմ։

Եվ մի հարց էլ` ամեն անգամ ապրանքը պահեստ տանելիս պե՞տք է տեղափոխման փաստաթուղթ կազմեմ։

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին Ա/Ձ- ն իրականացրել է ներկրում ՌԴ -ից, որի արդյունքում առաջացել է ԱԱՀ 200 000 դրամի չափով, ինչը ամբողջությամբ մարվել է: Սակայն ներկրման հայտարարագիրը լրացվել է սխալ, քանի որ հայտարարագրում նշվել է հետաձգված ԱԱՀ: Ա/Ձ- ն 2022 թվականին դադարեձրել է իր գործունեությունը: 2025 թվականի հունվարին էլեկտրոնային համակարգում արտացոլվել է 200 000 ՀՀ դրամ ԱԱՀ պարտավորություն: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի նույն հարկը կրկնակի չվճարենք: Հայտարարագրի ճշգրտում անել հնարավոր չէ կատարել, քանի որ լրացնելու պահից անցել է ավելի քան 3 տարի:

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Հայկ․

Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։

1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։

2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։

Вероника.

Добрый день! Подскажите, пожалуйста, что делать в такой ситуации. Я некорректно подала отчет 240 за 2023 год, не вписала сумму отчислений в строку 107, и в ходе камеральной проверки мне пришло письмо из налоговой о том, что отчет подан неверно. Скажите, что мне делать в этом случае? Я могу просто заново снова подать сейчас отчет 240 за 2023 год, корректно заполнив все поля? Или это должна быть какая-то специальная форма-пояснение к уже поданному ранее отчету?

Հայկ․

Բարև ձեզ: Ծառայություն մատուցող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք բերված նյութերի մի մասը հետ է վերադարձրել, դիմացի կողմը դուրս է գրել ճշգրտող հաշիվ: Վերադարձի ձևակերպումը այսպե՞ս կլինի. դտ 521 – կտ 211, դտ 521 – կտ 226: Նախապես շնորհակալություն։

Արթուր․

Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։

1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք

2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Մելինե․

Ողջույն բոլորին։

Բարի երեկո, խնդրում եմ ուղղորդել: Եթե նախորդ տարիների հաշվետվություն ենք ճշգրտում, առաջացած տույժ, տուգանքերը հաշվետու տարվա ֆինանսական արդյունքի՞ն են վերագրվում, թե՞ պետք է հետադարձ ճշգրտել նախորդ տարիների ֆինանսական արդյունքները: Շնորհակալություն նախապես:

Շողեր․

Բարև Ձեզ, 2020թ․ շահութահարկի հաշվարկը գրանցելիս այս հաղորդագրությունն է բերում՝

Հաշվարկը հնարավոր է ներկայացնել միայն հարկի գումարի ավելացման կամ դեբետի (հաշվանցվող գումարի) պակասեցման դեպքում:

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե իրական շահառուի հայտարարագիրը նախորդ տարվանը վերահանձնել տվեցի, բայց շահառուի անձնագրի տվյալը փոխվել է, ինչպե՞ս կարող եմ չեղարկել, որպեսզի ճիշտը ուղարկեմ, շնորհակալություն։

Անի․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. դեկտեմբեր ամսին հարկային հաշիվ ենք գրել ապրանքի մատակարարման, այսօր պարզվել է, որ չափման միավորը սխալ է գրվել, պետք է լիներ լիտր, ոչ թե՝ հատ: Հարց. կարո՞ղ ենք արդյոք ճշգրտել հաշիվը՝ մատակարարման օրը թողնելով դեկտեմբեր ամսին դուրս գրման օրը: Նախապես շնորհակալ եմ։

Նարեկ․

Բարև Ձեզ։ Ընկերության աշխատակիցը դուրս է եկել աշխատանքից 3 ամիս առաջ, բայց աշխատանքի ազատման հայտ չենք ներկայացրել։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, որ մինիմալ ռիսկային լինել։ Ազատման հայտ ուղարկեմ 3 օր հետին ամսաթվով և ճշգրտեմ եկամտային հարկի հաշվետվությունները աշխատակցի աշխատավարձը զրո գրելով, թե՞ երեք ամիս հետին ամսաթվով ազատեմ աշխատակցին՝ ճշգրտելով նաև եկամտային հարկի հաշվետվությունները՝ աշխատակցի աշխատավարձը զրո գրելով։

Էվա․

Ողջույն, հարցս հետևյալն է․ դեկտեմբեր ամսվա մատուցած ծառայության հաշիվը դուրս է գրվել հունվար ամսին, հակառակ կողմի ամփոփը ուղարկելու օրը: Կարո՞ղ եմ արդյոք այն չեղարկել և դուրս գրել դեկտեմբերի 31-ով, իրենց պահանջն է: Ասեմ, որ արդեն 4-րդ եռամսյակի հաշվետվությունները ուղարկել եմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ ասել՝ ի՞նչ տարբերակով: Կախավ շնորհակալ եմ:

Արթուր․

Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։

Տաթևիկ․

Բարև Ձեզ։ Ապրանքի առաքման հաշիվ վավերագիր է դուրս գրվել, ցանկանում ենք ապրանքի ետ վերադարձ կատարել և ապրանքը մատակարարել ավել ցածր գնով, քանի որ չի վաճառվում։ Խնդրում եմ հուշեք գործողությունների հերթականությունը։

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2017 թվականին շահութահարկով ունեցել է 4 000 000 ՀՀ դրամի հարկային վնաս, իսկ 2018 թվականին 900 000 ՀՀ դրամ հարկային վնաս։ 2019 թվականին ընկերության շահույթը կազմել է 12 400 000 ՀՀ դրամ, կատարել եմ նվազեցում 4 900 000 ՀՀ դրամի՝ ներկայացնելով շահութահարկի հաշվետվության մեջ 76-րդ տողում (Հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը):

Ոնց հասկանում եմ՝ պետք է 2018 թվականի շահութահարկի հաշվետվության մեջ 76-րդ տողում (Հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնաս) ներկայացնեի 4 000 000 ՀՀ դրամ, որը չեմ արել, այլ միանգամից 2019 թվականի հաշվետվության մեջ եմ ցույց տվել։ Այսօր ստացել եմ ծանուցում, որ 2019 թվականին 76-րդ տողում ավել 4 000 000 ՀՀ դրամի չափով գումար եմ ներկայացրել։

Հարց-Ի՞նչ անել, եթե 2018 թվականի հաշվետվությունը չեմ կարողանում ուղղել։

Մելինե․

Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ, երբ համայնքապետարանից նոր են հիշել և հաշիվ են ուղարկել ` մատուցման ամսաթիվ դնելով 2021 թ. հոկտեմբեր և 2022 թվականի դեկտեմբեր` իրենց հենասյուները օգտագործելու համար, հիմա կասե՞ք խնդրեմ՝ ո՞նց պետք է ճշգրտեմ այդ տարիներիս ֆինանսական արդյունքները, ի՞նչ քայլերով։ Շնորհակալություն։

Հայկ․

Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։