22/10/2026

միկրոձեռնարկատիրություն

Հարգելի գործընկերներ,

2022թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2022թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2022թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

1931
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9)

1 / 10

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են

2 / 10

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմումը հարկ վճարողները ներկայացնում են

3 / 10

Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած հարկ վճարողը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է

4 / 10

ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացրած հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող

5 / 10

ԵՏՄ-ից ներմուծման դեպքում հարկ վճարողը ներմուծման հարկային հայտարարագիրը և անուղղակի հարկերի վճարման հայտարարությունը ներկայացնում է

6 / 10

Ռեզիդենտ շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկը ներկայացնում են

7 / 10

Հարկային գործակալները նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ են ներկայացնում

8 / 10

Հարկային գործակալները նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են

9 / 10

Ռեզիդենտ շահութահարկ վճարողը շահութահարկի կանխավճարները կատարում է

10 / 10

Հարկային գործակալները նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկը ներկայացնում են

Արփինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՓԲԸ-ն Երևան քաղաքում տարածքը որևէ ՍՊԸ-ի վարձակալությամբ տրամադրելու դեպքում կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկության դաշտում։ Որևէ սահմանափակում օրենքում կարծես թե չկար, նախապես շնորհակալություն պատասխանի համար։

Գրետա․

Բարև ձեզ։ Ես մատնահարդար եմ։ Ցանկանում եմ աշխատել միկրոյով։ Հետագայում անցկացնելու եմ մատնահարդարման կուրսեր։ Որտեղի՞ց պետք է սկսել առաջին քայլը, և աշակերտներին պե՞տք է գրանցել, որպեսզի կարղանամ տալ սերտիֆիկատ։

Միլենա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:

Ելենա.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է ծրագրային ապահովման ստեղծման։ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն J62.01.0 «Ծրագրային ապահովման մշակում» ենթադասը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, ինչպես նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը։
Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկության սուբյեկտ:
Ներքոհիշյալ աշխատանքների ցուցակում (միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարո՞ղ համարվել) որևէ մեկը համապատասխանում է այս գործունեության տեսակին.
խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները։
Կանխավ շնորհակալ եմ։

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ հասկանալ` արդյոք P85.59.9 (կրոնական ուսուցում) կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է գործել որպես միկրոձեռնարկատեր, ուսուցումը լինելու է բարեգործական սկզբունքով, այսինք` սաները չեն վճարելու, Առաքելական եկեղեցու ուսուցիչներն են դասավանդելու, որի դիմաց ԱՁ-ն սիմվոլիկ գումար է վճարելու, ևև ԱՁ-ն վարձակալելու է տարածք: Հարցերս հետևյալն են` սույն դասակարգչով հնարավո՞ր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր և վարձակալած տարածքի դեպքում եկամտային հարկի հաշվետվության մեջ վարձավճարից առաջացած հարկը արտացոլվում է, թե՞ ոչ:

Լիլիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։
Կանխավ շնրոհակալ եմ։

Նարին.

Հարցս հետևյալն է. միկրոձեռնարկատերը չունի աշխատող և չունի շրջանառություն, այդ պատճառով պետք է ամեն դեպքում 256 և 257 տարեկան հայտը և 0-ական հաշվետվությունը ներկայացնի։ Բացի նշված հաշվետվություններից արդյո՞ք նաև պետք է վճարի նվազագույնը 18 000դրամ դրոշմանիշային վճարը, թե՞ աշխատող և շրջանառություն չունենալու պատճառով զինվորի փողը նույնպես չի փոխանցվում։ Բացի վերոհիշյալից հաշվետվություններում կամ փոխանցումներում որևէ բաց թողում ունե՞մ, որ պետք է կատարեմ, բայց տեղյակ չեմ, թե՞ ոչ:

Տիգրան.

Բարև Ձեզ: Ես ունեմ միկրո ԱՁ /96.09.0/, հուշանվերների վաճառքով եմ զբաղվում, այդ հուշանվերները ներկրում եմ ՌԴ-ից: Վաճառում եմ իմ հիմնական հաճախորդներին, որոնք վերավաճառում են առանց ՀԴՄ: Ես կարոո՞ղ եմ իմ ԱՁ-ով, Հդմ-ով, իմ տնից վաճառք իրականացնել: Եթե այո, ապա իո՞նչ հարկեր պիտի մուծեմ: Կանխավ շնորհակալություն:

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2021թ. մայիսի 10-ին տուգանվել է 150 000 դրամ հդմ շահագործման կաննոների խախտման համար: 2021թ. հոկտեմբերի 20-ին տուգանվել է 300 000 դրամ կրկին հդմ շահագործման կանոների խախտման համար, 2022թ.ի հունվարի 16-ին 600 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունը այլևս չի կարող հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող: Օրենքի մեջ նշված է հարկային տարվա ընթացքում երրորդ և ավելի խախտում, իսկ հարկային տարին դա հունվարի 1-ից դեկտեմբերի 3ն ընկած ժամանակահատվածն է:

Օվսաննա.

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է. ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտը (չնայած այն փաստին, որ ոչ մի հաշվետվություն չի ներկայացնում, քանի որ հարկային արտոնություն ունի) տարեկան դրոշմանիշային վճարը պարտավո՞ր է վճարել։ Կանխավ շնորհակալ եմ:

Մարի․

Բարև Ձեզ, հարգելիներս: Ո՞վ կօգնի լրացնել ԱՁ միկրոձեռնարկատեր, տարեկան հաշվետվությունները: Աշխատող չունենք: Գիտեմ, որ 256, 257 ձևերն են, բայց առաջին անգամ եմ ուղարկելու: Պետ․ ռեգիստրի կողմից տրված քաղվածքում գործունեության տեսակը գրված է 47.65.0, խանութ է, որտեղ վաճառվում են ծննդյան օրվա պարագաներ, փուչիկներ, փայտից հուշանվերներ և այլ նմանատիպ ապրանքներ: Շնորհակալություն։

Վահագն.

ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով, 2021թ.-ին աշխատել է միկրոյի դաշտում, քանի որ այն գտնվել է Երևանից դուրս` մարզում։ Պե՞տք է արդյոք միկրոձեռնարկատիրության տարեկան հաշվետվության մեջ առանձնացնել յուղերի, անտիֆրիզի, քսանյութերի դասակարգիչը։ Եթե այո, ապա ո՞ր դասակարգիչն է նախատեսված դրա համար

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ ԱՁ, մինչ այս տարի ԱՁ-ն գործել է շրջանառության հարկով: 2022-ից ցանկանում եմ անցնել միկրոյի, բայց այդ դեպքում աշխատանքային ստաժ չի գրանցվում: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ ես գրանցվել որպես վարորդ իմ ԱՁ-ում, որպեսզի ստաժի դադարում չլինի:
Կանխավ շնորհակալ եմ:

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ զբաղվում է պտուղ բանջարեղենի առևտրով և 2021 թվականին 10 ամսվա ընթացքում ունեցել է մինչև 2մլն դրամի շրջանառություն: Կարո՞ղ եմ այս հունվարին 2021թվականի եռամսյակային շրջհարկը` ձև 240 և 244 հաշվետվությունները տալուց հետո, հայտարարություն տամ միկրոյով աշխատելու համար, քանի որ 2022թվականին հաստատ 24մլն չեմ գերազանցի։ Գրանցված աշխատող չունեմ, որ 189 ձև տամ ամեն ամիս։ Խնդրում եմ կասեք` առհասարակ միկրոյով աշխատելու ժամանակ ի՞նչ հաշվետվություն պետք է տամ 22թ. ընթացքում և 23թ. մինչև ապրիլի 20-ը։ Կանխավ շնորհակալություն։

Անի.

Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ է գրանցվել և ունի աշխատողներ, ինչպե՞ս պետք է արվի, որ աշխատողների աշխատավարձը գործարքային է, այսինքն` յուրաքանչյուր գործից տոկոսով, հնարավո՞ր է էդպես, թե՞ նվազագույն աշխատավարձը պարտադիր պետք է վճարվի: Եվ մի հարց էլ. եթե թարթիչ/հոնք/ եղունգների սրահ է բացվելու, հնարավոր է միկրոյի դաշտում հարկվի, թե՞ արտոնագրային հարկի դաշտում է դա ու սրահին պետք է ՀԴՄ, թե՞ չէ:

Գուրգեն.

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ներկայացնելիս ստորագրության տեղ իմ կողմից չկա, սեղմեցի գրանցել ու վերջ, նույն կերպ արել եմ միկրոյով աշխատելու 2022-ի հայտարարության մեջ: Փաստորեն իմ կողմից ստորագրություն չկա, ինչպես առաջին անգամ 2021-ին, դա նորմա՞լ է:

Աննա.

Բարև բոլորին։ Մի այսպիսի հարց. ֆիրման գնում է մայկաներ, բաժակներ, գրիչներ և տպագրում` հեղինակային իրավունքի պահպանմամբ, նկարներ նոր վաճառում։ Միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել, և արդյո՞ք C18.12.0 կոդը կարող եմ դիտարկել:

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասե՞ք` միկրո կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պիտի տա և ի՞նչ տարեկան վճարում պիտի անի: Տարբերակ 1 – ՍՊԸ է և գործունեություն չի իրականացրել, աշխատող չունի գրանցված, մեկ ամիս է գրանցված է։
Տարբերակ 2 – ՍՊԸ է, գործունեություն չի իրականացրել, ունեցել է գրանցված աշխատող` 2 ամիս, հետո ազատել է։ 2 տարբերակն էլ դեռ լուծարված չեն, պարզապես դեռ չեն գործում:

Քրիստինե.

Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։