22/10/2026

միկրոձեռնարկատիրություն

Մայա.

ՀՕ հոդված 269
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անձը ցանկանում է բացել ՍՊԸ, որ զբաղվի մեքենաների վարձատվությամբ։ Կասե՞ք՝ արդյոք կարո՞ղ է գործել միկրոյով և ի՞նչ հարկային պարտավորություն ունի իր և աշխատողի համար։ ՍՊԸ ունենալու է դեռևս միայն տնօրեն։

Մարի.

Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0… Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։

Գրիգոր.

Բարև Ձեզ: Հարց 1. եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով՝ կարո՞ղ է արդյոք դուրս գրել հարկային հաշիվ և վճարել և՛ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը (եթե այո, խնդրում եմ հղում գրեք)։ Հարց 2. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրություն համարվող կազմակերպությոունը, որի գործունեությունը արտադրությունն է, դուրս գրի հաշիվ վավերագիր (եթե այո, խնդրում եմ հղում գրեք): Շնորհակալություն:

Ժաննա.

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:

Արեն.

Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։

Արմեն.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկության սյուբեկտ։ ՍՊԸ-ին մատակարարած ապրանքի համար պահանաջել են e-invoicing-ով հաշվի ֆակտուրա։ Հարցս հետևյալն է. հիմա ես e-invoicing համակարգում հաշվարկային փաստաթղթեր բաժնից պետք է ընտրեմ ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվներ բաժնից ապրանքների մատակարարման հարկային հաշիվ։ Նախապես շնորհակալություն։

Ռաֆայել.

ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Արդյո՞ք պարտադիր է (խնդրում եմ՝ օրենքի հղումով) ձեռքբերել հդմ, եթե կատարած ծառայության դիմաց ԱՁ֊ն ֆիզ. անձանց տվյալներով գրում է հաշիվ վավերագիր, իսկ 300 հազար դրամը չգերազանցող գումարը ստանում է կանխիկ։

Անուշ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, աշխատում եմ կազմակերպությունում որպես տնօրեն (նշեմ, որ նաև կազմակերպության հիմնադիրն եմ), որը հանդիսանում է միկրոձեռնարկություն։ Շուտով պետք է ֆիզ․ գնամ։ Եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք նշել տվյալ պարագայում ես համարվում եմ վարձու աշխատող, թե՞ ինքնազբաղ անձ։ Ինչպես պետք է հաշվարկվի ֆիզ․-ի գումարը։
Եվ 1-ից ավելի երեխաներ ունենալու պարագայում՝ պե՞տք է միանվագ ստանամ 180 օրվա ֆիզ․-ի գումար, թե՞ նախ ստանում եմ 140 օրվա, իսկ բալիկներիս ծնվելուց հետո ևս 40 օրվա։
Շնորհակալ եմ արձագանքի համար։

Սաթ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք օգնել, շտապ է։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող խանութը հունվար ամսին հաշիվ է դուրս գրել, ընկել է ԱԱՀ վճարող, հիմա ծանուցումը նոր է եկել ու անհրաժեշտ է ճշտված ներկայացնելու, ՀԴՄ է խփել՝ միկրոյով: Ճշտվածը ի՞նչ ձևով պետք է ներկայացնել ԱԱՀ-ի ու եկամտային հարկի մասով, ստացված հաշիվները ստորագրվել են հիմնականում հունիս ամսին։ Կասե՞ք՝ ՀԴՄ ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները ինչպե՞ս է ներառվում։

Արա.

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։

Էդվարդ.

Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ. զբաղվում ենք մանկական գրքերի տպագրությունով և վաճառքով, աշխատում ենք օնլայն, պատվիրում են, վճարում են, առաքում ենք հայփոստով։ Կարո՞ղ ենք միկրոյով աշխատել, և ՀԴՄ-ն պետք է պատվերի հետ տպենք, ուղարկե՞նք։

Վահագն․

Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):

Անի.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. եթե Ա/Ձ-ն բացվել է 2 ամիս առաջ և միկրոյի հայտ է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք այս պահին փոխել հարկատեսակը և համարվել ԱԱՀ վճարող: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում այս պահին և ի՞նչ հարկեր է ձևավորվում, եթե դեռ գործունեություն չի ծավալելու: Շնորհակալ եմ կանխավ:

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ – ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։

78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)
43 038 (միջ. աշխ. չափ)
43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական)
1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ)
198 201 – 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)

Լևոն.

Խորհրդատվական ծառայություններ մատուցող, տարեկան 9-10մլն կանխատեսվող շրջանառությամբ գործունեությունը համարվու՞մ է արդյոք միկրոձեռնարկություն։ Ինչպե՞ս են հարկվում վերոնշյալները և ինչքանո՞վ է էական ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)։

Սոնա.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ տնային պայմաններում ձեռագործ պայուսակներ, տիկնիկներ պատրաստել և վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. Ա/Ձ բացելուց ի՞նչ հարկեր/տուրքեր/, վճարներ պետք է վճարել և արդյո՞ք հնարավոր է ձևակերպել որպես միկրոձեռնարկություն ու դրա վճարումները ինչո՞վ են տարբերվում։ Կանխավ շնորհակալ եմ։