22/10/2026

միկրոձեռնարկատիրություն

Գրիգոր.

Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող համակարգչային դասընթացներ իրականացնող ֆիզիկական անձը ո՞ր դեպքում կարող է ՀԴՄ չունենալ: Խնդրում եմ պատասխանելու դեպքում, եթե հնարավոր է, օրենքի հղում ուղարկել: Շնորհակալություն:

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:

Արփինե.

Բարև Ձեզ։ Հացաբուլկեղենի, հրուշակեղենի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն գործում է միկրոբիզնեսի հարկման համակարգում և վաճառք է իրականցնում տեղում։ Այժմ ցանկանում է արտադրամասին կից տարածքը օգտագործել որպես վաճառակետ և արտադրանքը իրացնել այնտեղ, հնարավոր է տեղադրեն նաև 2-ից 3 սեղան տեղում սնվելու համար։ Այդ դեպքում պե՞տք է արդյոք անցնել շրջհարկի դաշտ, և այդ դեպքում հարկվելու՞ են որպես հանրային սնունդ 6%-3%, թե՞ որպես արտադրություն 3,5%: Նախապես շնորհակալ եմ։

Անահիտ․

Բարև Ձեզ։
Ցանկանում եմ ք. Աբովյանում տարածք վարձակալել և շոկոլադագործությամբ և չրի արտադրությամբ զբաղվել: Կասե՞ք՝ կհամարվի դա միկրոձեռնարկություն: Եթե ոչ, ապա ի՞նչ հարկատեսակով կհարկվի և քանի՞ տոկոս:

Լուսի.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որն ունի գեղեցկության սրահ, աշխատում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք ծառայությունների մատուցման հաշվարկային հաշիվ դուրս գրել՝ պրակտիկայի անցկացում:
Եվ ես մեկ հարց՝ ՀՀ լիցենզավորման օրենքի համաձայն, եթե գեցեկության սրահը ունի կոսմետոլոգիական ծառայություն և կատարում է միայն էլոս մազահեռացում, ներարկումներ, մեզոթերապիա և նմանատիպ այլ ծառայություններ չի մատուցում, անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա հանել։

Մաշա.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող սուպերմարկետի ներսում հնարավո՞ր է մսի բաժին (նաև ձկան վաճառք) բացել առանձին ԱՁ-ով և գործել որպես միկրոձեռնարկատիրական սուբյեկտ։ Եվ կխնդրեի, եթե հնարավոր է՝ տնտեսական գործունեության դասակարգիչը գրեիք։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարդուհի․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհրդով և փորձով կիսվեք: Մարզում ՍՊԸ-ն աշխատում է միկրոյով, հացի արտադրամաս է, աշխատել են, ձեռքբերումները ցույց են տվել, իսկ վաճառք ոչ մի տեղ չի երևացել։ Ի՞նչ հետևանքներ կառաջանա և ինչպե՞ս կարելի է ինչ-որ կերպ շտկել։

Սեյրան.

Բարև ձեզ: Ունեմ միկրոբիզնես, 2-րդ աշխատող եմ ընդունել` կես դրույքով /2-րդ կարգի հաշմանդամ/, եկամտային հարկը և դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պիտի հաշվարկեմ։

Աշոտ․

Բարև Ձեզ։ Քարի հղկման գործ եմ ուզում դնել սեփական բակումս: Հաստոց եմ գնելու և փոքր գործունեություն ծավալեմ: Կասե՞ք՝ միկրոձեռնարկություն կարող է դա համարվել և ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու։

Ջեմմա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:

Լիզա․

Եթե ես բացել եմ Ա/Ձ, բայց դեռ հարկային չեմ ներկայացել, գործունեությունս` լեզուների դասավանդում, կարո՞ղ եմ միկրոյի տակ, որպես ինքնազբաղված գրանցվել։ Եվ պայմանագրով աշխատել արտերկրյա կազմակերպության հետ։

Դիանա.

Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն տարվա սկզբից 4 ամիս աշխատել է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ հետո փոխել է և աշխատել շրջհարկով։ Միկրոյի համար մինչև փետրվարի 1-ը պե՞տք է հանձներ տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն։
Եվ մի հարց էլ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյե՞կտ (ուղղակի հարկային մարմնի ծանուցման մեջ նշված է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ): Նախապես շնորհակալ եմ։

Արմի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ S96.03.0 այն է` թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ, դասակարգիչով գործունեությունը չեմ տեսնում օրենքի կողմից խոչընդոտ, որպեսզի աշխատի միկրոձեռնարակատիրության համակարգում։ Իսկ դու՞ք:

Անի․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. նկարչական խումբ ունենալը ո՞ր դասակարգչում է ընդգրկվում, և արդյո՞ք միկրոյի դաշտում հնարավոր է գործել։ Տվյալ անձը կարո՞ղ է իր աշակերտներին տալ հավաստագիր (նշեմ, որ աշակերտները մշտական չեն լինում, իսկ անձը գործում է միայնակ)։ Նախապես շնորհակալություն։

Ալինա․

Բարև ձեզ, մենք միկրոձեռնարկատիրություն ենք, և խնդրում եմ բացատրեք՝ անաշխատունակության վճարի ժամանակ եկամտային հարկը (5 000 դր) գործատուի՞ վճարվող գումարից ենք հանում, թե՞ պետ․ բյուջեի վճարումից։

Գայանե․

Բարև Ձեզ։ Հարգելիներս,

1․ ԱՁ-ն գեղեցկության սրահ է, որտեղ լինելու է և մատնահարդար, և վարսավիր, և Էլոս ծառայություններ։ Կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել, մարզում է։

2․ Երեխայի մինչև ո՞ր տարիքը տատիկը կարող է վճարվել որպես դայակ, 2, թե՞ 3։

3․ Միկրոյով գործող ԱՁ-ի մատնահարդարը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ հաշվարկվի։

Միլենա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն

Հեղինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։