Tag: նպաստ
Մայրության նպաստի հաշվարկ
Գայանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցին:
Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ես արդեն երկու տարի աշխատում եմ նույն հիմնարկում, վերջին 12 ամիսների ամսական աշխատավարձս կազմում է 70 000 դրամ: Գնալու եմ դեկրետ օգոստոսի մեկից, և հաշվարկվելու է 180 օր (երկվորյակ եմ ունենալու): Աշխատում եմ 5-օրյա գրաֆիկով: Եվ մի հարց էլ` հաշվարկելուց հաշվի է առնվում 70 000 դրա՞մը, որով ես գրանցված եմ տվյալ հիմնարկում, թե՞ սոց. վճարը հանած` 52 920 դրամը:
Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում
Էլինա.
Հարգելի՛ մասնագետներ,
Խնդրում եմ օգնել՝ հասկանալու, թե ինչպես է կատարվում մայրության նպաստի հաշվարկը (միջին ամսական աշխատավարձի հաշվումը) 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում:
Ունեմ հիմնական գործատու, և նաև համատեղության կարգով դասավանդում եմ:
Ցանկանում եմ հասկանալ` միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք առանձին են միջինացվում և կիրառում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսին չբավարարելու պայմանը, թե՞ յուրաքանչյուր գործատուի մոտ ստացած միջին աշխատավարձը առանձին են հաշվարկում և համեմատում այս պայմանին:
Քանի որ, իմ պարագայում, դասավանդման ժամերի դիմաց ստացված տարեկան համախառն զուտ եկամուտը կազմում է մոտ 250 000 ՀՀ դրամ:
Կանխավ շնորհակալ եմ այս հարցադրումն ինձ պարզաբանելու համար:
Հարգանքով՝
Էլինա
Առավելագույնս քանի՞ օրում գործատուն պետք է վճարի նպաստը
Սոնա.
Կասե՞ք խնդրեմ` առավելագույնս քանի՞ օրում գործատուն պետք է վճարի դեկրետի գումարը, որքա՞ն կարող է ուշացնել:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Սիլվի.
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Սիրանուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ կասե՞ք` ինչպես է հաշվարկվում մայրության նպաստը, եթե նախորդող 12 ամիսների դեպքում ունեցել եմ իմ հաշվին արձակուրդ: Նախապես շնորհակալություն:
Գործատուն չի վճարել նպաստի գումարը
Տաթև.
Հարգելիներս, ես աշխատել եմ որպես գրանցված աշխատող 4 ամիս, հետո գնացել եմ դեկրետի: Գործատուս ասել էր, որ կստանամ դեկրետի գումարն այն ժամանակ, երբ պետությունը փոխհատուցի իրեն գումարը: Ես ստորագրեցի, որ ստացել եմ այդ գումարը իմ գործատուից, որպեսզի վերջինս ներկայացնի այդ փաստաթուղթը և ստանա գումարը, որից հետո ինձ կվճարի, սակայն 4 ամիս անց նա ինձ տեղեկացրեց, որ մերժվել է հարկայինի կողմից, քանի որ ես 4 ամիս եմ աշխատել: Ես չգիտեմ` արդյո՞ք պետությունը իրավունք ուներ մերժելու, և քանի որ արդեն ստորագրել եմ, որ այդ գումարը ինձ տվել է գործատուն, չգիտեմ` ում դիմեմ: Արդյո՞ք ինձ օրենքով չէր հասնում այդ գումարը:
Արդյո՞ք վճարվում է նպաստի 80 %-ը
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք` մայրության նպաստը նույնպե՞ս 80 տոկոս է վճարվում:
Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ
Լուիզա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ հասկանալ դեկրետային օրերի հաշվարկը և չափը:
Աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում 03/09/2013թ.-ից՝ 145 000 դրամ համախառն աշխատավարձով, երկուշաբթիից – ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-14։00: Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ, արդյո՞ք հնարավոր է այդ ամիսները հետաձգել և ավելացնել ծննդաբերությունից հետո տրամադրվող օրերին: Խնդրում եմ նաև հաշվել, թե որքան է հղիության նպաստը, և արդյո՞ք պետության կողմից դեկրետում գտնվելու ընթացքում որևէ հավելյալ նպաստ հասնում է, թե՞ ոչ:
Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալու
Սեդա.
Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, կխնդրեի՝ պատասխանեք:
Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալ և հղիության նպաստ ստանալ:
Մայրության նպաստի վերաբերյալ
Աննա Մարգարյան.
Բարև ձեզ:
Խնդրում եմ հաշվապահական խորհրդատվություն: Ես աշխատել եմ 5 ամիս, մինչ այդ 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում: Հղիության արձակուրդ գնալու դեպքում որքա՞ն կլինի իմ մայրության նպաստը: Աշխատանքի եմ վերադարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ից՝ ստանալով 50 000 դրամ աշխատավարձ, մինչ այդ ստացել եմ 18 000 դրամ նպաստը: Արձակուրդ եմ գնում 2015 թվականի մայիսի 4-ից: Այդ ընթացքում որևէ այլ եկամուտ, արձակուրդային, հիվանդության կամ այլ նպաստ չեմ ստացել:
Կանխավ շնորհակալություն:
Եթե այս տարբերակով խորհրդատվություն չի տրամադրվում, խնդրում եմ օգնել՝ նշելով խորհրդատվություն ստանալու այլ եղանակ:
Արդյո՞ք կա տարբերություն նպաստի հաշվարկի մեջ
Նունե.
Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում` 3 տարի ժամկետով, և երրորդ տարվա մեջ կրկին պետք է գնա ֆիզ. արձակուրդ, կասե՞ք, թե ինչպես է հաշվարկվում միանվագ տրամադրվող գումարը, և արդյո՞ք կա տարբերություն երկրորդ և երրորդ տարիներին գնալու միջև: Շնորհակալություն:
Ումի՞ց պահանջել նպաստը կազմակերպության լուծարման դեպքում
Armine.
Բարև ձեզ: Ես 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այդ ընթացքում ունեցել եմ երեխա: Այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էի, լուծարվել է: Ես ումի՞ց պահամջեմ իմ նպաստը: Նախապես շնորհակալություն:
Ո՞վ է վճարում նպաստը
Ռուզաննա.
Բարև ձեզ: Ինձ հուզում է հետևյալ հարցը. ես աշխատում եմ ՍՊԸ-ում, ֆիզարձակուրդ մեկնելիս ո՞վ է վճարելու ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը: Եվ ևս մեկ հարց` արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազաատելու, որպեսզի չվճարի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը:
Մայրության նպաստի հաշվարկ
Աննա.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացած եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը:
Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը
Samvel.
Խնդրում եմ ասեք` եթե աշխատողի ամսական դրույքը 130 000 է, 2015 հունվարից հետո ինչպե՞ս պետք է հաշվարկել մայրության նպաստը, եթե մայրն աշխատել է 6 ամիս: Շնորհակալ եմ նախապես:
Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ
Հայկո.
Բարև ձեզ:
Մայրության նպաստի հաշվարկի հետ կապված, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին՝
վարձու աշխատողը նախորդ 12 ամիսների ընթացքում նախկին և ներկա գործատուների մոտ ստացել է 11 ամսվա աշխատավարձ (այսինքն` մինչև ներկա գործատուի մոտ ընդունվելը 1 ամիս աշխատանք չի ունեցել): Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս 11 ամիսների աշխատավարձը բաժանվում է 12-ի՞, թե՞ 11-ի: Կանխավ շնորհակալություն:
Կհաշվարկվի՞ արդյոք նպաստ նաև այլ գործատուի մոտ
Լիլիթ.
Հարգելի մասնագետներ, կխնդրեի՝ օգնեք հետևյալ հարցերի պատասխանները ստանալու հարցում:
Նախ ասեմ, որ գտնվում եմ հղիության 3-րդ ամսում՝ 10-րդ շաբաթում, և աշխատում եմ այս տարվանից նոր ստատուս ստացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամում:
1. Ցանկանում եմ համատեղության կարգով ընդունվել աշխատանքի ԱՁ-ի մոտ: Կհաշվարկվի՞ արդյոք ֆիզ. արձակուրդային գումար նաև այդ աշխատատեղից, և եթե այո, ապա ինչպե՞ս:
2. Մեր համալսարանի՝ հիմնադրամ դառնալու փաստը ի՞նչ փոփոխություններ է առաջացնում հղիության հետ կապված գործառույթներում:
Շնորհակալ եմ 🙂
Արհմիության 1 տոկոսի հետ կապված
Էլեն.
Կարո՞ղ եմ արդյոք հրաժարվել իմ ֆիզ. արձակուրդի համար հատկացվող նպաստից վճարել արհմիության 1 տոկոսը:
Ինչպե՞ս հաշվարկել հունվար ամսվա նպաստը
Inna.
Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողը 2014թ նոյեմբերի 1-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում: 2015թ հունվար ամսվա նպաստը ինչպե՞ս հաշվարկել: Աշխատավարձը` 50 000 դրամ:
Աշխատողը մեկնելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ
Հասմիկ.
Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:
Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը
Նունե.
Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը, եթե միջին ամսական աշխատավարձի չափը 50 843 դրամ է: Քանի՞ օր պետք է հաշվեմ հնգորյա աշխատանքի դեպքում: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը
Ջուլիետտա.
Հարգելիներս, հիմա աշխատում եմ ՍՊԸ-ում և գրանցված եմ նվազագույն աշխատավարձով: Այժմ հղի եմ, կծննդաբարեմ մոտավորապես հուլիսի 5-ին: Դեկրետ գնալու համար, ինչքան գիտեմ, աշխատողը կարող է նախածննդյան ու հետծննդյան գումարը ստանալ, եթե վերջին 6 ամիսն է աշխատել տվյալ տեղում: Հիմա միտում կա, որ ՍՊԸ-ի գործունեությունը դադարի, և ես տեղափոխվեմ այլ ՍՊԸ՝ նույն նվազագույն աշխատավարձով: Ինչպե՞ս կհաշվարկվի դեկրետը այդ դեպքում, կամ եթե չտեղափոխվեմ, և ՍՊԸ-ն դադարի գործել, կստանա՞մ արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը:
Նախապես շնորհակալ եմ:
Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը
Ani.
Բարև ձեզ:
Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ինչպե՞ս հաշվել հղիության նպաստը, եթե աշխատակցի աշխատավարձը 30 000 AMD է ներառյալ հարկերը (ժամավճար): Ընդունված է աշխատանքի 01.02.2014 -ին, նախկին աշխատավայրը լուծարված է: Այլ հավելավճարներ և պարգևատրումներ չեն եղել, սոց վճար և պարտադիր կուտակային չի պահվել: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.2014 -ից մինչև 04.05.2015-ը ներառյալ: Աշխատել է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Պետք է նվազագույն աշխատավարձի 50%-ով հաշվել, թե՞ …
Նախապես շնորհակալ եմ:
Որքա՞ն կկազմի նպաստի գումարը ԼՂՀ-ում
Ալինա.
Հարգելի կոլեգա,
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը ԼՂՀ-ում: Աշխատակիցը ՀՀ քաղաքացի է և աշխատում է ԼՂՀ-ում գրանցված կազմակեպությունում որպես տնօրեն, և նրա աշխատավաձը կազմում է 150.000 ՀՀ դրամ: Որքա՞ն կկազմի նրա ֆիզ. արձակուրդի միանվագ գումարը, եթե նա գնա արձակուրդ 01.07.2015թ: Խնդրում եմ ինձ օգնել իմանալու նաև ֆիզ. արձակուրդի հաշվարկի ձևը:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս աշխատանքային ստաժը հաշվի է առնվելու
Հասմիկ.
Բարև Ձեզ, ես 1 տարի 7 ամիս աշխատել եմ մի հիմնարկում, որից հետո ընդունվել եմ մեկ այլ հիմնարկ և հենց առաջին ամսվա ընթացքում հղիացել եմ, ներկայումս հղիության 5-րդ ամսում եմ և 2 ամսից պատրաստվում եմ գնալ ֆիզարձակուրդ: Կխնդրեի, որ օգնեիք հասկանալու այս հարցը, արդյո՞ք հաշվի առնվելու է նախորդ հիմնարկումս աշխատած ժամանակահատվածը ֆիզարձակուրդի գումարը ստանալիս, մաքուր աշխատավարձիս չափը 64 260 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ, կսպասեմ հարցիս պատասխանին:
Ո՞վ է վճարելու նպաստը
NM.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, եթե հնարավոր է:
Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և գումարած դրան գտնվում եմ հղիության վեցերորդ ամսում, մեր ֆիրման դադարեցնում է իր գործունեությունը դեկտեմբերի վերջին, բայց ես ֆիզ. բյուլետենը պետք է ստանայի հունվար ամսին: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ստանամ ինձ հասանելիք ֆիզ. բյուլետենի գումարը, չէ՞ որ ֆիրման ինձ ազատում է աշխատանքից, ումի՞ց պահանջեմ այդ գումարը, ես այդ ֆիրմայում ունեմ 3 տարվա փորձ և բոլոր հարկերը, վճարումները կատարվել են:
Ու՞մ միջոցներով է վճարվում նպաստը
Հրուշ.
Հարգելի մասնագետներ, ինձ հուզում է հետևյալ հարցը. երբ կինը գրանցված աշխատող է որևէ ՍՊԸ-ում, ապա ֆիզարձակուրդի մեկնելիս ո՞վ է վճարում ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը, ինչպես արվում է պետական կառույցներում` դպրոց, մանկապարտեզ, նախարարություն և այլն: Եվ ևս մեկ հարց, արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարել ֆիզիկական արձակուրդի, կամ առհասարակ արձակուրդի համար նախատեսված գումարները: Շնորհակալություն:
Արդյո՞ք անձին հասնում է նպաստ
Էլեն.
Բարև ձեզ:
Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողը ֆիզ. արձակուրդ է գնում, նրան հղիության ու ծննդաբերության նպաստ հասնու՞մ է:
Չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստ վճարվու՞մ է
Ժաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
Սիլվա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը:
Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:
