Tag: Չ/Ա

Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում

Մարի.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում, նշեմ, որ հաշվարկվում է արձակուրդային վճար: Աշխատանքային օրենսգրքում նշված հետևյալ տողերում՝ «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում», արդյո՞ք «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը: Խնդրում եմ, գրեք հիմնավորված պատասխան:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում

Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

Հերմինե.

Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

Անձը մեկնել է արտերկիր չվճարվող արձակուրդի ընթացքում

Ռոզա.

Անձը իր հաշվին գնացել է արձակուրդ երկրից դուրս անհայտ ժամկետով: Հարկայինով իր հաշվին արձակուրդ գնալու վերաբերյալ հայտ չի ներկայացվել՝ հստակ ժամկետ չիմանալու պատճառով, դա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել:

Կարդալ ավելին Անձը մեկնել է արտերկիր չվճարվող արձակուրդի ընթացքում

Չվճարվող արձակուրդի դեպքում

Նարինե.

Բարև ձեզ, կոլեգաներ:

Չվճարվող արձակուրդի դեպքում հրաման տալի՞ս ենք, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդի դեպքում

Չվճարվող արձակուրդ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, ասեք, խնդրում եմ, եթե գնում ես արձակուրդ քո հաշվին, ապա տարեկան հասանելիք արձակուրդից օրեր կրճատվու՞մ են։

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդ

Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Հասմիկ.

Բարև ձեզ:

Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Բացակայի և չվճարվող արձակուրդի օրերի համար տրամադրվում է արդյոք ամենամյա արձակուրդ

Արտակ.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Կարդալ ավելին Բացակայի և չվճարվող արձակուրդի օրերի համար տրամադրվում է արդյոք ամենամյա արձակուրդ

Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ

Սիրարփի.

Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ

Չվճարվող արձակուրդի տրամադրում

Նունե.

Աշխատողին կարո՞ղ ենք տրամադրել չվճարվող արձակուրդ երկու տարի ժամկետով:

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդի տրամադրում

Չվճարվող արձակուրդի տրամադրում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդի տրամադրում