22/10/2026

պետ. ռեգիստր

Mane.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Karen.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:

Նախապես շնորհակալություն:

Ալլա.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ պետռեգիստրի վկայականում նշված է տնօրենի անունը, սակայն տնօրենը գրանցված չէ և ոչ մի հարկ չի վճարվել: Ասացեք խնդրեմ` պե՞տք է արդյոք գրանցել տնօրենին և նշանակել աշխատավարձ: Այդ նույն վկայականի մեջ նշված է, որ ՍՊԸ-ի գործունեությունը առևտրային է, սակայն նշված չէ, որ նա ունի արտադրություն, դա որևէ խնդրի չի՞ հանգեցնի:

Արմո.

Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:

Ալլա.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` անհատ ձեռներեց գրանցվելու համար ո՞ր պետ. ռեգիստորին պետք է դիմենք: Այսինքն այն տարածաշրջանի պետ. ռեգիստորին, որտեղ որ գրանցված ենք, թե՞ գործունեությունն իրականացվող տարածաշրջանի պետ. ռեգիստորին: Կանխավ շնորհակալություն:

Գուրգեն.

Ինչպե՞ս կարող է նախկին տնօրենը ազատվել պետ. ռեգիստրով, եթե ՍՊԸ-ն ներքին կարգով նոր տնօրեն է նշանակել, իսկ նախկինի ազատելու միտք չունի, ի՞նչ փասթաթղթեր են հարկավոր պետ. գրանցումից դուրս գալու համար:

Կանխավ շնորհակալություն:

Karo.

Բարև ձեզ, ես մտադիր եմ զբաղվել ներգնա տուրիզմով և շուտով ցանկանում եմ գրանցվել պետ. ռեգիստրում: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել նման գործունեությամբ` գրանցվելով որպես Ա/Ձ:
Շնորհակալություն:

AB.

Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ես գրանցվել եմ որպես ԱՁ, պետ. ռեգիստրից թուղթը վերցրել եմ, հաջորդ քայլը պետք է տանեմ սոց. բաժին և վիճ. վարչություն, և եթե կարող եք, գրեք ինձ կայքը, որ ես ինտերնետի միջոցով ուղարկեմ: Խնդրում եմ իմ հարցին շուտ պատասխանեք: Շնորհակալություն:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, իմ անունով բացվել է ԱՁ 2011թ փետրվար ամսին: Աշխատել է 2 ամիս և այլևս չի աշխատել: Աշխատացնող անձը քաղաքից բացակայում է և հրաժարվում է օգնելուց: Եվ քանի որ ԱՁ-ն իմ անունով է, ցանկանում եմ լուծարել և ազատվել ցանկացած հետագա պրոբլեմներից: ՀՏ-ում ասեցին, որ սոցապ պարտք կա կուտակված, և նաև գրանցված են 2 ամսվա ՀԴՄ-ի թվերը: Պետ. ռեգիստրում արդեն դադարեցրել եմ գործունեությունը: Սոցապ գումարը կփոխանցեմ հաշվեհամարին: Հաշվետվությունների հարցում եմ դժվարանում, ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ, և արդյո՞ք բավական է ՀԴՄ-ի տվյալները ունենալը: Նաև վարձակալման վճարը գիտեմ:

Ն.Ա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: ՍՊԸ-ի հիմնադիրը գործող տնօրենին, որի պայմանագրի ժամկետը չի լրացել, նշանակել է արտադրության պետ, իսկ գլխավոր հաշվապահին` տնօրեն: Խնդրում եմ ասեք, թե ինչպես և ում անունով հրամանը տալ, և ինչպե՞ս այդ փաստն արձանագրել 2-ի աշխատանքային գրքույկում: Եվ հետագա քայլերը ինչպե՞ս է կատարվում: Տեղեկացվու՞մ է պետ. ռեգիստրին, հարկային մարմիններին և բանկին: Կա՞ն ուրիշ այլ քայլեր, բացի վերոնշյալից:

Հովհաննես.

Բարև Ձեզ: Մեր ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից` իր բաժնեմասը թողնելով ընկերությանը: Համաձայն ՍՊԸ մասին օրենքի “Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով”: Խնդիրն այն է, որ մեկ տարին լրանալուց հետո բաժնեմասի չբաշխված մասի նվազեցումը պետ. ռեգիստրում չի գրանցվել: Կցանկանայի պարզել, թե ինչ տույժ/տուգանքի խնդիրներ կարող են ծագել (օրենսդրական ո՞ր ակտն է կարգավորում նման հարցերը), և որն է ամենաճիշտ ելքն իրավիճակից:

Շնորհակալություն:

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե չեմ սխալվում, անցած ամսվանից ՀԿ-ների պետական գրանցումը անցել է ինտերնետային տարբերակի: Ո՞ր կայքում է դա հասանելի: Կանխավ շնորհակալություն:

Վարդան.

Հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել քանդել այս Գորդյան հանգույցը:
ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է 100% բաժնետեր: Տարածքը, որտեղ գրանցված և գործունեություն է ծավալում ՍՊԸ-ն կադաստրի վկայականի հիման վրա, պատկանում է հիմնադիրին: Պետ. ռեգիստրի վկայականի մեջ այլ տեղեկություններում հիմնադիր որոշման հիման վրա նշված է տնօրենի անունը: Ծառայություններում` գազ, ջուր, էլ., ՍՊԸ-ն անվանափոխելու համար պահանջում են, տարածքի վարձակալության պայմանագիր: Ի՞նչ օրենքներ են այստեղ գործում, և ի՞նչ է անհրաժեշտ կատարել ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար: Նախապես նշեմ, որ նշված տարածքում բոլոր ծառայությունները առկա են եղել մինչև տարածքի ձեռքբերումը:
Նախապես շնորհակալ եմ խորհուրդների համար:

Արմեն.

Բարև Ձեզ,
կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս` հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարտադի՞ր է այն գրանցել վիճակագրական ծառայությունում: Կխնդրեի հարցին պատասխանեիք` օրենքներից կատարելով համապատասխան մեջբերումներ:
Կանխավ շնորհակալություն:

Վարդգես.

Հարգելի տնտեսագետ-հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցով: Ինտերնետային առևտրային կայքէջ բացելու համար ի՞նչ բանկային, պետռեգիստրային ու հարկային աշխատանքներ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն: