30/10/2026

տնօրեն

Սյուզաննա.

«A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են:
Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին:
Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ:
Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում:
Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:

Մարգարիտա.

1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը:
2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց:
3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել:
4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ:
5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել:

Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:

Տարոն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:

Լիա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։

Վահրամ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ՍՊ ընկերության միակ մասնակիցը, որը նաև տնօրեն է, կարո՞ղ է ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար՝ որպես շահաբաժնի կանխավճար:

Անժելա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը: Որքա՞ն օր է հասնում, և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածներին է պետք հղում կատարել:

Շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ՍՊԸ-ն ունի միայն տնօրեն և բանվորներ: Տնօրենի արձակուրդի ընթացքում պարտականությունների կատարման հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, և եթե հնարավոր է նաև հրամանի ձև ուղարկեք:

Շնորհակալություն:

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին՝
1. դպրոցներում տնօրենն ու հաշվապահը կարո՞ղ են միաժամանակ գնալ արձակուրդ,
2. դպրոցի հավաքարարը քանի՞ օր իրավունք ունի արձակուրդ գնալու:

Նախապես շնորհակալություն:

Նառա.

Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցի հետ կապված: Առհասարակ ուսուցիչներին ամենամյա արձակուրդը տրամադրվել է հուլիսի 1-ից՝ 48 օրով։ Ինձ հետաքրքրում է՝ կա՞ արդյոք այդպիսի օրենք, որի հիման վրա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատակիցների մի մասին հունիսի 1-ից ուղարկի արձակուրդ՝ անկախ նրանից աշխատակիցը դա ուզում է, թե ոչ։ Շնորհակալություն:

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 010 275310, 091 291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական տնօրեն (արտադրական ընկերություն Լոռի մարզում)
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝ ֆինանսների կառավարում և վերահսկողություն։ Պահանջներ՝ բարձրագույն կրթություն, նշված ոլորտում առնվազն 10 տարվա փորձի առկայություն, որից 3 տարին ղեկավարի պաշտոնում։ MS office ծրագրի իմացություն, ՀԾ և 1C ծրագրերի իմացությունը ցանկալի է։ Ռուսերենի և անգլերենի իմացությունը ևս ցանկալի է։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա
Աշխատավարձ` (մաքուր) 400 000 – 600 000 դրամ
Այլ նշումներ՝ Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info շնիկ tanger.am էլ․ փոստի հասցեին՝ վերնագրում նշելով «ֆինանսական տնօրեն»։

Վարդան.

Բարև ձեզ:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն:
– Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում:
– Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն:
– Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է:
– Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:

Լիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը:

Վահե.

Բարի երեկո հարգելի հաշվապահներ:

Օտարերկրյա քաղաքացին ինչպե՞ս է ստորագրելու հաշվետվությունները, եթե նույնականացման քարտ չունի: ի՞նչ է հարկավոր դրա համար, և ինչպե՞ս կարող եմ ձևակերպել որպես տնօրեն, եթե անգամ կացության իրավունք չունի:

Կանխավ շնորհակալություն:

Ալենուշ.

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:

Կարինե.

Շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք SOS!
Պետք է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնել, ասացեք խնդրեմ ընթացակարգը, և եթե կան որոշումների ձևանմուշներ` խնդրում եմ ուղարկել էլ. հասցեիս karineserjikiarzumanyan շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Արկադի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.

Ես նորաբաց շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ի միակ հիմնադիր տնօրենն եմ և չունեմ աշխատողներ: Արդյո՞ք ես պետք է գրանցեմ ինձ որպես աշխատակից մինիմալ աշխատավարձով, թե՞ դա պարտադիր չէ: Շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն, եթե հիմնադրամը որևէ գործունեություն չի ծավալում, տնօրենի հետ պայմանագիր կնքված չէ, տնօրենը չի վարձատրվում և հրաժարվում է շարունակել աշխատանքը, սակայն հիմնադիրների կողմից որևէ քայլ չի արվում հիմնական տնօրեն գտնելու և Ժ/Պ-ին փոխելու ուղղությամբ: Կարո՞ղ է արդյոք տնօրենի Ժ/Պ-ն պարզապես դադարեցնել իր աշխատանքը, թե՞ կան պարտադիր գործողություններ, և առանց դրանց կատարման տնօրենի Ժ/Պ-ն կարող է ունենալ խնդիրներ: Կանխավ շնորհակալ եմ: