22/10/2026

փոխառություն

Մարգարիտա.

Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք հիմնադրին փոխառության դիմաց հանձնել հիմնական միջոց: Եվ, եթե այո, ապա բավարա՞ր է արդյոք միայն պայմանագիր կնքել, թե՞ անպայման պետք է հ/ա դուրս գրվի: Կանխավ շնորհակալություն:

Հայկ.

Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակումների հետ կապված է հարցս: Կարելի՞ է արդյոք հուլիսի 1-ից հետո ընկերության հաշվից ՍՊԸ հիմնադրի անձնական հաշվին յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել, որպես անտոկոս փոխառություն, որի հաշվին հետագայում մարել շահաբաժինների գծով հիմնադրի պարտքը: Որևէ խախտում կլինի՞: Նախկինում դրամարկղից ենք վճարել շահաբաժինը: Շնորհակալություն։

Մելինե.

Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։

Երվանդ.

ՍՊԸ-ի հիմնադիրը այդ ընկերությանը տրամադրել է անտոկոս փոխառություն: Եթե այդ փոխառությունը` կրեդիտորական պարտքը դուրս գրվի, ապա կառաջանա՞ շահութահարկով հարկվող եկամուտ, թե՞ ոչ: Խոսքը հիմնադրի կողմից պարտքի զիջման մասին է: Նշված ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով:

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը հանդիսանում է նույն անձը, վերջինս ցանկանում է կազմակերպության բանկային դոլարային հաշվին գումար մուտքագրել, որպես փոխառություն։ Արդյո՞ք այդ դեպքում անհրաժեշտ է փոխառության պայմանագիր և եթե այո, ապա ու՞մ միջև է կնքվելու պայմանագիրը, եթե և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է:

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, ստանդարտների տեսանկյունից վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ օրական, թե՞ ամսական կամ տարեկան։ Խոսքը վերաբերում է 516 հաշվին։ Նախապես շնորհակալ եմ։

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։

Արա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե կազմակերպությունը հիմնադրի տվել է փոխառություն, հիմնադիրը կարո՞ղ է կազմակերպության անունից մարել վերջինիս կրեդիտորական պարտքերը, թե՞ ոչ։

Արմինե․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետեւյալ հարցում: Կազմակերպությունն ՏՏ ոլորտ է: Տնօրենը միակ հիմնադիրն է, փոխառության կարգով կազմակերպությունից վերցնում է գումար (դոլլարով), հետո դա կարո՞ղ է դիտվել որպես շահաբաժին։

Արսեն․

Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 18-րդ կետում՝ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ, ծառայությունների արժեքում ներառվու՞մ է վարկերի, փոխառությունների դիմաց հաշվարված տոկոսների գումարը, առանց դրանից դեբետային ԱԱՀ հաշվելու։

Ռոման.

Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե ՍՊԸ-ի դրամարկղում գումար կա, կարո՞ղ ենք արդյոք հիմնադրին անտոկոս փոխառություն տալ: Նշեմ նաև, որ կրեդիտորական պարտքերից ունենք միայն պարտք բանկին (վարկեր):
Շնորհակալություն:

Իգոր.

Բարև Ձեզ։ ՍՊ ընկերությունը փոխառությամբ գումար է վերցրել, սակայն գումարը ընկերության հաշվին մուտք է եղել մաս-մաս, տարբեր օրերի, ինչպե՞ս կարելի է փաստաթղթավորել, կա՞ արդյոք ֆինանսական փոխառության հանձնման-ընդունման ակտի ձև։

Գարիկ.

Բարև Ձեզ:

ՍՊԸ-ն անորոշ ժամանակով դադարեցված է: ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հանդիսանում է հիմնադիրը, ՍՊԸ-ին տվել է 0%-ով փոխառություն՝ 10 տարի ժամկետով։
Ուզում ենք հիմնադրին փոխել, և ՍՊԸ գործունեության հասցեն (100% բաժնեմասի նվիրատվություն կամ նման մի բան, որը ավելի արագ և պարզ կլինի), բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված:
Մեկ էլ փոխառության պահը ի՞նչ պետք է անենք, որպեսզի խախտում չլինի: (Փոխատուն գումարը հետ չի ուզելու թեկուզ 10 տարի հետո):
Կխնդրեմ օգնել, ասելով, հերթականությամբ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի խախտումներ թույլ չտամ:

Կանխավ շնորհակալ եմ:

Գարիկ.

Բարև Ձեզ:

ՍՊԸ-ն դադարեցրել է անորոշ ժամկետով գործունությունը, սակայն բանկային հաշիվը չի փակվել: Բանկային հաշվի սպասարկման պարտք է կուտակվել: Հիմա ուզում եմ պարտքը մարել և բանկային հաշիվը փակել: Կխնդրեմ օգնել հասկանալ` խախտում չի՞ համարվի, եթե ուղղակի կանխիկ բանկում վճարեմ բանկային հաշվի սպասարկման պարտքը, թե պետք է նորից փոխառության պայմանագիր ստեղծվի:

Կանխավ շնորհակալ եմ:

Արուսիկ.

Բարև ձեզ:  Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. ՍՊԸ-ն գրանցելուց հետո հիմնադիրը պարբերաբար փոքր գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին վճարումներ կատարելու համար (հարկերի, գնված ապրանքների վճարման համար)։ Ի՞նչ փաստաթղթավորում պետք է կազմել այդ գումարների համար: Ճի՞շտ է փոխառության պայմանագիր կազմելը այս դեպքում։ 2. Պարտադի՞ր է կազմել աշխատանքի վճարման տեղեկագիր, եթե աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով։

Էլինա.

Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք – Հոդված 882 3 մասի համաձայն “Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:”
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։