Արմինե.
Բարև ձեզ: Կխնդրեի ասեք՝ հյուրատնային ոլորտում մատուցվող ծառայության ինքնարժեքը հաշվեկշռում կարո՞ղ ենք որպես արտադրանք ձևակերպել:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արմինե.
Բարև ձեզ: Կխնդրեի ասեք՝ հյուրատնային ոլորտում մատուցվող ծառայության ինքնարժեքը հաշվեկշռում կարո՞ղ ենք որպես արտադրանք ձևակերպել:
Արփինե.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Կազմել եմ խնդիր, որը վերաբերում է ավելացման իրավունքով ժամկետային ավանդին։ Հաճախորդը 01.05.2019թ.-ին ներդրել է 120 000 դրամի՝ ավելացման իրավունքով ավանդ։ Ավանդի տարեկան տոկոսադրույքը 8,75 % է, իսկ ավանդի ժամկետը 450 օր է (24․07․2020թ․)։ 25-րդ օրը հաճախորդը ցանկանում է կատարել ավանդի համալրում՝ 50 000 դրամի չափով։ Այնուհետև 67-րդ օրը հաճախորդը կրկին ցանկանում է կատարել ավանդի համալրում, այս դեպքում՝ 80 000 դրամի չափով։ Եկամտային հարկի չափը 10 % է։ Այս խնդրի նպատակն է կատարել հաճախորդի՝ ժամկետային, ավելացման իրավունքով ավանդի տոկոսագումարի հաշվարկը և ներկայացնել այդ ավանդի հաշվառումը բանկի հաշվային պլանով։ Տոկոսագումարը հաշվարկել եմ, ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումը։
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․
1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում,
2․ գույքահարկի արտացոլում,
3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:
Արևիկ.
5-րդ տնտեսական միջոցառման շահառու ընկերությունը ստացել է գումարը: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ:
Մերի.
Կատարվել է ծառայություն կազմակերպությանը, ի՞նչ ձևակերպում պետք է տրվի:
Մերի.
Դուրս է գրվել ոչ պիտանի տնտեսական գույք։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն։
Մարա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանները։
1) Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության ա) Ակտիվների և պարտավորությունների հաշվառման համար բ) Եկամուտների և ծախսերի հաշվառման համար գ) Ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների հաշվառման համար։
2) Մաշվածության հաշվառման արագացված մեթոդ է ա) Արտադրական բ) Տարիների գումարի գ) Հավասարաչափ:
3) Հաշիվների թղթակցությունները կարող են լինել ա) պարզ բ) բարդ գ) պարզ և բարդ։
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապես շահագործման հանձնում, երկարաժամկետ դրամական փոխառությունների տրամադրում, գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջված գումարի արտացոլում։
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումները հետևյալ հարցերի շուրջ. հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում, հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում, անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում:
Արմեն.
Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Անուշ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժ / տուգանքի հաշվապահական ձևակերպումները։ Շնորհակալ եմ։
Մարինե.
Կազմակերպությունում հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում այրվել են շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաները (առկա է հակահրդեհային ծառայության ակտը): Խնդրում եմ գրել հաշվապահական թղթակցությունները:
Մարիամ.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ, օգնեք կողմնորոշվեմ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթացի հարցում՝ որտե՞ղ դիմել, որ լինի արդյունավետ, դասավանդի գործող որակավորված գլխավոր հաշվապահ և միևնույն ժամանակ ունենա նաև դասավանդման փորձ:
Գործող հաշվապահ եմ, աշխատում եմ ներմուծող կազմակերպությունում որպես հաշվապահ, միևնույն ժամանակ վարում եմ ԱՁ-ների հաշվապահություն: Խմբակային դասերի չեմ ցանկանում մասնակցել, քանի որ արդյունավետ չի, և բացի դա սովորելու ընթացքը շատ դանդաղ է առաջ ընթանում: Աշխատանքային փորձս ընդլայնելու, գիտելիքներս հարստացնելու համար, խնդրում եմ, առաջարկեք որակյալ և ամենակարևորը՝ արդյունավետ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթաց, որտեղ իսկապես հնարավոր կլինի գիտելիք ձեռք բերել և ընդլայնվել մասնագիտության մեջ: Խնդրում եմ առաջարկներ գրելիս նաև գրել պայմանները՝ քանի՞ ժամ, դաս, ամիս է, արժեքը, և որտե՞ղ է գտնվում, ցանկալի է Արաբկիրի տարածքում:
Ար․
Բարև Ձեզ, հաշվապահի որակավորման թեստերին որտե՞ղ կարող եմ ծանոթանալ։
Մարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել դրոշմանիշային վճարի հաշվապահական հաշվի համարը:
Նաիրա.
Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:
Անի.
Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Մերի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։
Նարինե.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. Կազմակերպությունը ունի անհատույց ստացված ապրանք, հիմա այդ ապրանքը վաճառել է անհատույց այլ կազմակերպության։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում:
Էդգար.
Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի կատարված ծախսերի պահեստ մուտքագրման և իրացման։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Եթերի.
Անհուսալի դեբիտորական պարտքերը հաշվապահորեն ի՞նչ ձևակերպում տալ:
Համլետ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես պետք է իրականացնեմ մեր գործընկեր կազմակերպությանը պատճառած վնասի փոխհատուցում: Արդյո՞ք ճիշտ է տալ հետևյալ ձևակերպումը՝ դտ 714 – կտ 5312, դտ 5312 – կտ 252: Շնորհակալություն:
Նարեկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:
Կանխավ շնորհակալություն:
Նաիրա.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի աշխատակիցներից ուսման վարձ պահել և փոխանցել ուսումնական կենտրոն: Ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Հերմինե.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. բյուջեից ավել ֆինանսավորում է ստացել, հետո կատարել է գումարի հետ վերադարձ, ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Նաիրա.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, թղթակցությունը՝ հաշվարկային հաշվից փոխանցվել է պետ. տուրք: Շնորհակալություն:
Նաիրա.
Բարև ձեզ: Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է նստել, գումարը հետ եմ վերադարձրել: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ: Շնորհակալություն:
Լիլիթ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար սոց. վճարը, որը կազմում է 3 000 դրամ:
Անի.
Կազմակերպությունը վճարել է վարձակալական վճար, ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:

Մարիամ.
1) Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ՝ նվիրատվությամբ ստացվել են հաստոցներ՝ 350 000 դրամ:
2) Կօգնե՞ք՝ լուծեմ հետևյալ խնդիրը՝ ՍՊԸ-ն վաճառել է սարքավորումներ, որոնց սկզբնական արժեքը վաճառքի պահի դրությամբ կազմել է 800 000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը՝ 350 000 դրամ: Սարքավորումները վաճառվել են 600 000 դրամով՝ գումարած ԱԱՀ: Սարքավորումների ապատեղակայման և տեղափոխման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 15 000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝ 20 000 դրամ: Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 1 ամսվա ընթացքում: Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների վաճառքի գործառնությունները: Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված շահույթը կամ վնասը: